Բագավան (բառացիորեն՝ «դիցավան»), պատմական Հայաստանի հռչակավոր դիցավաններից մեկը, ուր կառուցված էին բազմաթիվ տաճարներ։ Հայտնի է եղել որպես պաշտամունքի վայր Բնափիլիսոփայության, այնուհետև՝ քրիստոնեության ժամանակաշրջանում։ Գտնվում է Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում (Ալաշկերտում), Արածանի (Մուրադ) գետի ձախ ափին, Ձիրավի դաշտում, Նպատ լեռան ստորոտին։ Բագավան անունը կազմված է բագ և ավան բառերի միացումից։ Բագ նշանակում է «աստված», իսկ ավան՝ «վայրի», կամ «տեղի» իմաստ ունի։ Հայ պատմիչների կողմից Բագավանի փոխարեն գործածվել է նաև Դիցավան բառը, որը Բագավանի իմաստ ունի։ Ագաթանգեղոսը Բագավանում հիշատակվում է Ամանորի և Վանատուրի մեհյանների գոյությունը։

Հայաստանում քրիստոնեությունը, որպես պետական կրոն հռչակումից հետո Բագավանի հեթանոսական մեհյանները վերաշինվեցին, որպես հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական ՝ եկեղեցիներ,տաճարներ այդ թվում՝ Ս. Հովհաննես տաճարը։ Այն հիմնվել է 4 - դարի սկզբում , հասակակից է Էջմիածնին։

Մինչև 1915 թ Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափվելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա Ուչ Քիլիսա (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի հավաքածու, որը 1877-78 թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ոչնչացվել է։