Բաբոլ (պարս.՝ بابل), քաղաք Իրանի հյուսիսում՝ Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 250 217 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Բաբոլ
պարս.՝ بابل
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄազանդարան
ՇահրեստանԲաբոլ
Մակերես32 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն250 217 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0111
Պաշտոնական կայքbabol.ir(պարս.)
Բաբոլ (Իրան)##
Բաբոլ (Իրան)

Աշխարհագրություն խմբագրել

Բաբոլը տեղակայված է Կասպից ծովից 20 կմ հարավ, Բաբոլ գետի ափին։ Գտնվում է Մազանդարանի վարչական կենտրոն Սարիից մոտ 30 կմ արևմուտք, երկրի մայրաքաղաք Թեհրանից մոտ 140 կմ հյուսիս-արևելք։ Ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 250 217 մարդ, որոնք կազմում էին 81 572 տնտեսություն։ Բաբոլը Մազանդարան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Սարիից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 36 194[4] 49 973[5] 68 059[6] 115 320[6] 137 348[7] 158 346[7] 198 636[8] 219 467[9] 250 217[10]

Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ են, որոնք խոսում են մազանդարաներեն և պարսկերեն։

Պատմություն խմբագրել

Բաբոլը հիմնադրվել է Սեֆյանների օրոք 16-րդ դարում հին Մամտիր քաղաքի տեղում։ Մինչև 1927 թվականը կրել է Բարֆորուշ անունը։ Շահ Աբբաս I-ի օրոք այստեղ կառուցել է տվել պալատ և պարտեզներ, սակայն այն եղել է ընդամենը գյուղանման բնակավայր մինչև Ղաջարների կառավարման սկիզբը[11]։

Քաղաքը սկսել է զարգանալ XVIII դարում Կասպից ծովի մերձափնյա շրջանների հետ Ռուսական կայսրության առևտրի զարգացման շնորհիվ։ XIX դարում այն եղել է Մազանդարանի հիմնական առևտրական և, ժամանակ առ ժամանակ, վարչական կենտրոնը։ 1927 արդեն Փահլավիների օրոք ստացել է ներկայիս անունը։ XX դարում աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը. դեռ 1956 թվականին այն հանդիսանում էր մերձկասպյան շրջանների ամենախոշոր քաղաքը, սակայն արդեն 1976 թվականին բնակչությամբ զիջում էր Սարիին, Գորգանին և Ամոլին[11]։

Տնտեսություն խմբագրել

Սնունդ, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն (աճող նարինջի, կիտրոնների, մանդարինների, բրնձի արտադրություն, թեյ, ծխախոտ, բամբակ, կենաֆ)։ Առաջ ապրանքները արտահանում էին Բաբոլսեր նավահանգստի միջոցով, որը գտնվում էր Կասպից ծովում, բայց երբ ծովի մակարդակը իջավ, այն կորցրեց իր իմաստը։ Հիմա այդ տեղում գտնվում է օդանավակայան։ Բաբոլը համարվում է կարևոր առևտրական կենտրոն երկրի հյուսիսում։

Կրթություն խմբագրել

Բաբոլում գտնվում են մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում բժշկական համալսարան՝ Մազանդարանի համալսարանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «BĀBOL iii. Population». Encyclopædia Iranica (անգլ.).
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 25. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. 11,0 11,1 «BĀBOL i. The Town». Encyclopædia Iranica (անգլ.).