Բաբենբերգներ (գերմ.՝ Babenberger), Ավստրիայի առաջին իշխանական դինաստիան (976-1246 թթ.): Եղել են նաև Շվաբիայի (1012-1038 թթ.), Բավարիայի (1139-1156 թթ.) և Շտիրիայի (1192-1246) դքսեր։ Բաբենբերգների ամենանշանավոր ներկայացուցիչներից են Հենրիխ II Յազոմիրգոտը (1141-1177 թթ.), Լեոպոլդ V-ը (1177-1194 թթ.), Լեոպոլդ VI-ը (1198-1230 թթ.): Բաբենբերգների օրոք Ավստրիան դարձել էր Սրբազան Հռոմեական կայսրության ուժեղ պետություններից մեկը[1][2][3][4]։

Բաբենբերգներ
գերմ.՝ Babenberger
Country Ֆրանկոնիա
Titles

Բավարիայի դուքս
Շտիրիայի դուքս
Շվաբիայի դուքս
Ավստրիայի դուքս

Founder Լեոպոլդ Բաբենբերգ
Final ruler Ֆրիդրիխ II
Founding year 962թ.
Deposition 1246թ.

Ծագումնաբանություն խմբագրել

Միջնադարյան հեղինակները այդ թվում՝ սկսած Օտտոն Ֆրեյզինգացուց, Բաբենբերգների ազգը կապում էին ազդեցիկ ֆրանկոնյան Պոպոնիդների տոհմի հետ։ Սակայն ժամանակակից պատմաբանները լուրջ կասկածի տակ են դնում այդ տեսակետը։ Հավանաբար Բաբենբերգները ծագել են Ֆրանկոնիայի Բամբերգ քաղաքից (ժամանակակից Բավարիայի հյուսիս)[1][2][5]։

Ավստրիայի մարկգրաֆ խմբագրել

976 թվականին ոմն Լեոպոլդ Բաբենբերգ՝ Դանուբի հովտի կոմս, Առնոլֆ Ահեղի որդին կամ թոռը, կայսեր Օտտոն II-ի կողմից նշանակվում է Արևելյան մարկի մարկկոմս։ Այն ոչ մեծ տարածք էր հունգարական հողերի սահմանին, որը Բավարիայի կազմից դուրս էր եկել կայսեր դեմ բավարական դքսի ապստամբությունից հետո։ Արևելյան մարկան պետք է ծառայեր հունգարական և գերմանական տիրույթների միջև որպես չեզոք գոտի և պահպաներ կայսրության սահմանները։ Լիոպոլդի՝ գահ բարձրանալուց հետո Արևելյան մարկան հանդիսանում է ավստրիական պետության սկիզբը։ Լիոպոլդի ժառանգորդ Հենրիխ I-ի օրոք սկսվեց կիրառվել Ավստրիա (գերմ.՝ Ostarrîchi) անվանումը։ Նրան հաջորդած մարկգրաֆները՝ Ադալբերտը և Էռնստը շարունակեցին հունգարական հողերի համար պայքարը և գերմանական կայսրերին աջակցությունը[1][2][3][6]։

Լեոպոլդ II-ը 11-րդ դարի սկզբին սկսեց վարել առավել անկախ քաղաքականություն և դուրս եկավ կայսեր դեմ։ Նրա որդին՝ Լեոպոլդ III-ը, ձեռք բերեց քրիստոնեական հովանավորի և վանքերի հիմնադրի համբավ, իսկ հետագայում ձեռնադրվեց և հռչակվեց Ավստրիայի խնամակալ[2]։

Շվաբիայի դքսեր խմբագրել

Մարկոգրաֆ Լեոպոլդի որդիներից մեկը՝ Էռնեստ I-ը, կայսեր Հենրիխ II-ի կողմից ստացավ Շվաբիայի դքսության գահը։ Սակայն Բաբենբերգները Շվաբիայում տեղական ազնվականության կողմից նշանակալի աջակցություն չստացան։ Ավելին, Էռնեստ II-ը և Գերման IV-ը դուրս եկան Կոնրադ II կայսեր դեմ և պարտվեցին։ 1038 թվականին Շվաբիան վերցվեց Բաբենբերգներից և փոխանցվեց կայսեր որդուն[2][3]։

Ավստրիայի առաջին դքսեր խմբագրել

Լոեպոլդ III-ի ավագ որդի Լեոպոլդ IV-ը 1136 թվականին ստացավ Բավարիայի հերցոգությունը, որպեսզի Կոնրադ III Գոգենշտաուֆենային աջակցի Վելֆերի տան դեմ պայքարում։ Բայց արդեն 1156 թվականին նրա եղբայր Հենրիխ II Յազոմիրգոտը ստիպված էր Բավարիան վերադարձնել Վելֆերին։ Որպես փոխհատուցում կայսրը Հենրիխ III-ին նվիրում է հատուկ հրովարտակ, որը հայտնի էր «Privelegium Minus» անունով, որով Ավստրիային տրվեց հերցոգության կարգավիճակ և լայն ինքնավարություն[2][3]։

Հենրիխ II Յազոմիրգոտի և նրա ժոռանգորդ Լեոպոլդ V-ի օրոք սկսվեց Ավստրիայի և նրա նոր մայրաքաղաքի բուռն զարգացումը։ Պետությունը դարձավ Գերմանիայի առավել ուժեղ և ծաղկուն հերցոգություններից մեկը, իսկ Բաբենբերգների ամուսնությունները նրանց կապեցին Կենտրոնական Եվրոպայի կարևորագույն տների հետ (Գոգենշթայֆեններ, Արպադներ, Պրժեմիսլովներ), ինչպես նաև Բուզանդիայի կայսրերի հետ։ Լեոպոլդ V-ը պատմության մեջ մտավ ի շնորհիվ Խաչակրաց երրորդ արշավանքին մասնակցելու և Անգլիայի Ռիչարդ I Առյուծասիրտ թագավորին գերևարելու շնորհիվ։ 1186 թվականին Լեոպոլդ V-ը կնքում է Սանկտ-Գեորգենբերյան պայմանագիրը Շտիրիայի հերցոգությունը ժառանգելու մասին և չորս տարի անց այն միացնում իր տիրույթներին[2][3]։

Բաբենբերգների անկում խմբագրել

Բաբենբերգների ղեկավարած Ավստրիական պետության ծաղկումը տեղի ունեցավ Լեոպոլդ VI-ի կառավարման ժամանակ (1198-1230 թթ.): Ակտիվորեն զարգանում էին քաղաքները, առևտուրն ու հանգագործությունը, իրականացվում էին ամրոցների և եկեղեցիների շինարարություններ, իսկ հերցոգի պալատը վերածվեց Հարավային Գերմանիայի մշակութային կենտրոնի։ Սակայն 1230 թվականին Ֆրիդրիխ II-ի գահ բարձրանալուց հետո Ավստրիան ներքաշվեց մի շարք պատերազմների Չեխիայի, Հունգարիայի, Բավարիայի և հենց կայսեր հետ։ Որոշ ժամանակ կայսերական զորքերը գրավված պահեցին հերցոգության տարածքը, իսկ այդ ընթացքում Ֆրիդրիխ II-ը ստիպված էր թաքնվել։ 1246 թվականին նա զոհվեցհունգարների դեմ պատերազմում, իսկ նրա մահով վերջացավ Բաբենբերգների արական գիծը[1][2][7]։

Ֆրիդրիխ II-ի մահից հետո մի քանի տասնամյակ Ավստրիայի հերցոգության գահին հավակնում էին վերջին Բաբենբերգի հարազատներից շատերը։ 1251 թվականին հաղթանակ տարավ Չեխիայի թագավոր Օտտոկար II-ը, ով ստեղծեծ ընդարձակ պետություն չեխական, ավստրիական և կարինտինյան հողերի վրա։ Այն հասնում էր մինչև Ադրիատիկ ծով։ 1276 թվականին վերջինս գերմանական կայսեր Ռուդոլֆ I-ին Հաբսբուրգից պարտություն է կրում և ստիպված նրան զիջում Ավստրիան։ Այդ ժամանակվանից Ավստրիական միապետությունը անցնում է Հաբսբուրգների տոհմին, որոնք չէին հանդիսանում Բաբենբերգների ժառանգորդները[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Агамов А. М. Династии Европы 400—2016: Полная генеалогия владетельных домов. — М., URSS, 2017. 1120 с. ISBN 978-5-9710-3935-8. С. 23-26.(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Бабенберги // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Chisholm, Hugh, ed. (1911). "Babenberg". Encyclopædia Britannica. 3 (11th ed.). Cambridge University Press. pp. 91–92.(անգլ.)
  4. Rickett, Richard (1985). A Brief Survey of Austrian History. Vienna: Prachner. ISBN 978-3853670019.(անգլ.)
  5. Babanberger, ältere.(գերմ.)
  6. Lingelbach, William E. (1913). The History of Nations: Austria-Hungary. New York: P. F. Collier & Son Company. ASIN B000L3E368.(անգլ.)
  7. 7,0 7,1 Lechner К. Die Babenberger in Osterrich. — W. 1947.(գերմ.)