Աշխարհի բաբելոնյան քարտեզ կամ Իմագո Մունդի, մ․թ․ա․ 6-րդ դարին թվագրվող (Նորբաբելոնյան կամ վաղ Աքեմենյան ժամանակաշրջան) կավե քարտեզ, որտեղ պատկերված են այդ ժամանակահատվածում, այսպես կոչված, «հայտնի աշխարհի» մաս կազմող աշխարհագրական տեղանքները, այդ թվում՝ Հայաստանը։

Բաբելոնյան քարտեզ
Բաբելոնյան քարտեզը
տեսակհնագիտական գտածո
երկիրՆորբաբելոնյան կայսրություն
Սիպար, Միջագետք
Բրիտանական թանգարան, Լոնդոն
նյութկավ
բարձրություն12.2
լայնություն8.2
ստեղծվել է~ մ․թ․ա․ 6-րդ դար
ներկա վիճակըթանգարանային նմուշ
մակագրությունսեպագիր
կայք

Քարտեզի կենտրոնը Եփրատ գետի ավազանն է, որը հոսելով տարածվում է դեպի հյուսիս և հարավ։ Բաբելոն քաղաքը գտնվում է քարտեզի հյուսիսային հատվածամասում։ Հարավում տեղակայված է Ելամ պետության մայրաքաղաք Շոշը, հյուսիս-արևելքում՝ Վանի թագավորությունը (Ուրարտու մակագրությամբ), իսկ քասիթների մայրաքաղաք Հաբբան՝ աշխարհագրական անճշտությամբ հայտնվել է Եփրատից հյուսիս-արևմուտք։ Քարտեզի համաձայն՝ Միջագետքի տարածաշրջանը շրջապատված է գետերով կամ օվկիանոսներով, իսկ հարակից ութ «շրջանները», որոնք պատկերված են եռանկյունաձև հատվածներում, ներկայացված են որպես օվկիանոսից այն կողմ գտնվող տարածքներ։

Բաբելոնյան քարտեզը հետազոտողների կողմից հայտնաբերվել է Բաբելոնից 60 կմ հյուսիս՝ Եփրատի արևելյան ափին, Բաղդադի վիլայեթի Սիպար քաղաքում։ Տեքստն առաջին անգամ թարգմանվել է 1889 թվականին[1]։ Հնագիտական այս գտածոն ներկայումս պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում (ԲՄ 92687 համարի ներքո)։

Նկարագրություն խմբագրել

Քարտեզն ներառում է համաշխարհային օվկիանոսը (շրջանակի տեսքով), գետ, որը շրջապատված է 7 կղզիներով, վերոհիշյալ երեք երկրները (Ասորեստան, Հայաստան, Բաբելոն), անանուն երկրներ և այլն[2]։
Քարտեզում կան որոշակի հասկացություններ, որոնք, ըստ երևույթի, վերծանման կարիք ունեն և չեն մատնանշում կոնկրետ աշխարհագրական տեղանքը։ Այսպիսի հասկացություններից են օրինակ «քաղաք», «լեռ», «ճահիճ», «օվկիանոս»[3]։

Ստորև ներկայացված են Բաբելոնյան քարտեզի օբյեկտները[4]։

Բաբելոնյան քարտեզի օբյեկտները[5]
 
1. «Լեռ» (աքքադերեն՝ šá-du-ú)

2. «Քաղաք» (աքքադերեն՝ uru) 3. Ուրարտու (Վանի թագավորություն, Հայաստան) (աքքադերեն՝ ú-ra-áš-tu)

4. Ասորեստան (աքքադերեն՝ kuraš+šurki) 5. Դեր (աքքադերեն՝ dēr)

6. ? 7. Ճահիճ (աքքադերեն՝ ap-pa-ru)

8. Շոշ (Ելամի մայրաքաղաքը) (աքքադերեն՝ šuša) 9. «Ջրանցք» (աքքադերեն՝ bit-qu)

10. Բիթ Յաքին (աքքադերեն՝ bῑt-ia-᾿-ki-nu)

11. «Քաղաք» (աքքադերեն՝ uru)

12. Հաբբան (աքքադերեն՝ ha-ab-ban) 13. Բաբելոն (աքքադերեն՝ tin.tirki)

14 – 17. «Օվկիանոս» (աղի ջուր, աքքադերեն՝ idmar-ra-tum)

18 – 22. այլ երկրամասեր (nagu)

23 – 25. Նկարագրությունը բացակայում է

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. F. E. Peiser ZA 4 (1889) 361-370. First publication of a photogaphic reproduction: C. Ball, Light from The East (1899), p. 23.
  2. Edition of the text: Wayne Horowitz, Mesopotamian Cosmic Geography ch. 2 (1998) [=Iraq 50 (1988), 147-165]. Older editions: F.E. Peier ZA 4 (1889), R.C. Thompson, Cuneiform texts from Babylonian tablets 22 48 (1906), E. Weidner, BoSt 6 (1922) 85-93, E. Unger, Babylon (1931), 254-258.
  3. Lewy H., Lewy J., "The Origin of the Week and the Oldest West Asiatic Calendar", The Hebrew Union College Annual 17 (1943), 1—146.
  4. British Museum Inv. No.92687.
  5. Carlo Zaccagnini, ‘Maps of the World’, in Giovanni B. Lanfranchi et al., Leggo! Studies Presented to Frederick Mario Fales on the occasion of his 65th birthday, Wiesbaden, Harrassowitz Verlag, 2012, pp. 865-874.