Աֆշան Ազադ

բրիտանացի դերասանուհի

Աֆշան Ազադ (անգլ.՝ Afshan Azad, փետրվարի 12, 1988(1988-02-12)[1], Լոնգսայթ, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բելգիական ծագմամբ բրիտանացի դերասանուհի։ Հայտնի «Հարի Փոթերի» ֆիլմի Պադմա Պատիլի դերով։

Աֆշան Ազադ
հինդի՝ अफशान आज़ाद
Ծնվել է1988 թվականի փետրվարի 12-ին
ԾննդավայրԼոնգսայթ, Մանչեսթեր, Անգլիա
ԿրթությունXaverian College?, Սոլֆորդի համալսարան և Whalley Range 11-18 High School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան
IMDbID ID 1715136

Կենսագրություն խմբագրել

Աֆշան Ազադը ծնվել է 1988 թվականի` փետրվարի 12-ին Լոնգսայթում (Մանչեսթեր, Անգլիա)։ Աֆշանն ընտանիքի միակ դուստրն է, նա ունի երեք եղբայր։ Դերասանուհին ծագումով բելգիացի է։

Սովորել է «Whalley Range High School» դպրոցում, այնուհետև «Xaverian College» քոլեջում ուսումնասիրել է քիմիա, կենսաբանություն և անգլերեն[2]։

Կարիերա խմբագրել

Ազադը խաղացել է Պադմա Պատիլի դերը Հարի Փոթերի չորս ֆիլմերում, սկսած 2005 թվականից։ Լրտեսները այցելեցին այն դպրոցը որտեղ սովորում էր Ազադը և մի քանի դասալսումներից հետո ընտրեցին իր դերը[3]։

Անձնական կյանք խմբագրել

Հարի Փոթեր ֆիլմի նկարահանումների ժամանակ Աֆշանն ընկերացել էր դերասանններ Բոնի Ռայթի(Ջիննի Ուիզլիի դերում) և Քեթի Լյունգի(Ջոու Չանգի դերում) հետ։

Ծեծ և հետաքննություն խմբագրել

Մուսուլման Աֆշան Ազադը, հարաբերությունների մեջ էր երիտասարդ տղայի հետ, ով պաշտում էր հունդուիզմը և դրա պատճառով դարձավ իր ընտանիքի կողմից հարձակումի զոհ[4][5]։

Նա բազմիցս ենթարկվել է դաժան ծեծերի։ 2010 թվականի հունիսի սկզբին հոր Աբդուլի և ավագ եղբոր Աշվարի կողմից հերթական ծեծից հետո աղջկան հաջողվեց փախչել և դիմել ոստիկանության օգնությանը։ Ոստիկանությունուն աղջիկը պատմել է, որ նրանք (իր հայրը և եղբայրը) փորձում են սպանել նրան, որպես «ընտանիքի պատիվը պղծող»[6]։

2011 թվականի հունվարի 21-ին Աշվարը 6 ամսով դատապարտված էր և կալանքի է ենթարկվել անմիջապես դատարանի դահլիճից[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայկական անվանում Դեր
2005 Հարի Փոթերը և Հրե Գավաթը Պադմա Պատիլ
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Պադմա Պատիլ
2009 Հարի Փոթերը և Խառնարյուն արքայազնը Պադմա Պատիլ
2011 Հարի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 Պադմա Պատիլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Halle, Deborah (2006 թ․ փետրվարի 13). «Student off to Hogwarts — again». Manchester Evening News. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
  3. «NR chats to GOF's Patil twins». Newsround. BBC. 2005 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2007 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Family 'attack' on Harry girl». London: The Sun. 2010 թ․ հուլիսի 1. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  5. Black, Caroline (2010 թ․ հուլիսի 2). «Afshan Azad Allegedly Threatened and Assaulted by Family, Say Reports». Crimesider. London: CBS News. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  6. NEWSru.co.il — новости Израиля :: Актрису-мусульманку, звезду фильмов о Гарри Поттере, грозятся убить отец и брат
  7. BBC News — Harry Potter actress’s brother jailed for attacking her

Արտաքին հղումներ խմբագրել