Աֆանասևյան մշակույթ, էնեոլիթյան մշակույթ Վերին Ենիսեյի և Ալթայի շրջաններում մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում և 2-րդ հազարամյակի սկզբին[1]։ Անվանումը՝ ըստ Աֆանասևյան սարի ստորոտի դամբանադաշտի (Կրասնոյարսկի երկրամասի Բատեն գյուղի մոտ)[2] ։ Աֆանասևյան մշակույթ ստեղծող ցեղերը ծանոթ էին անասնապահությանը, հավանաբար՝ նաև երկրագործությանը։ Զարգացած էր մետաղագործությունը և խեցեգործությունը։ Մարդաբանական առումով այդ ցեղերը պատկանում էին պալեոեվրոպական խմբին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бронзовый век». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «История Алтая». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 169