Աքվալանգ ( լատին․՝ aqua – ջուր և անգլ.՝ lungթոքեր), ջրի տակ շնչելու մեխանիկական սարք՝ բաղկացած սեղմված օդով լի անոթից[1], դիմակից և դրանք միացնող ակվալանգից։ Ակվալանգի մասերն են՝

  1. գլխամաս
  2. ամրացնող փոկեր
  3. սեղմված օդով բալոններ
  4. շնչառական ավտոմատ առաձգական խողովակից
Ջրասուզորդն ակվալանգով

Ստեղծել են 1943 թվականին ֆրանսիացիներ ժ․ Ի․ Կուստոն և Պ․ Է․ Դանյանը[2]։

Կիրառում խմբագրել

Լայնորեն օգտագործվում է ստորջրյա սպորտի, փրկարար աշխատանքների և գիտական հետազոտությունների ժամանակ։ Ակվալանգի շնորհիվ ջրի տակ (40 մ խորությամբ) կարելի է մնալ մի քանի րոպեից մինչև մեկ ժամ և ավելի։ 40 մ-ից խոր սուզվել չի թույլատրվում, որովհետև ներշնչելիք օդում եղած սեղմված ազոտն առաջացնում է քնաբեր ազդեցություն։ 1973 թվականին Թբիլիսիում կայացած միջազգային մրցումներում Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ 19-ամյա Շավարշ Կարապետյանը (Երևան, ԴՕՍԱԱՖ) սահմանեց համաշխարհային նոր ռեկորդներ՝ ստորջրյա 800 մ լողատարածությունն անցնելով 7 ր 12,2 վրկ–mմ, իսկ 400 ւ/՝ 3 ր 20,7 վայրկյանում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Изобретение акваланга
  2. Мамонтов, Дмитрий. Жидкая вода, жидкий воздух: криоланг. — 2009. — № 7 (81).
  3. «Важные события в истории дайвинга ч.2». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.