Աքսում (ամհարերեն՝ አክሱም), քաղաք Եթովպիայի հյուսիսում, որը տվել է Աքսումի թագավորության անունը, ծովային և առևտրային տերություն, որն իշխել այս տարածաշրջանում մոտ մ.թ.ա. 400 տարուց մինչև 10-րդ դարում։ Միջնադարյան աղբյուրները երբեմն անդրադարձել են այս թագավորությանը որպես «Եթովպիային»։

Բնակավայր
Աքսում
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
Մակերես17,27 կմ²
ԲԾՄ2131 մետր
Բնակչություն66 800 մարդ (2015)[1]
Աքսում (քաղաք) (Եթովպիա)##
Աքսում (քաղաք) (Եթովպիա)
Մերձավոր Արևելքը մ. թ. ա. 565 թվականին, Աքսումի և հարևան պետությունների պատկերներով

Քաղաքը գտնվում է Տիգրայ շրջանի «մեհակելենյու» գոտում՝ Ադուա լեռների հիմքում, ծովի մակարդակից 2130 մետր բարձրության վրա։ Այն եղել է Աքսումի թագավորության կենտրոնը։

Աքսումի շրջակայքում է գտնվում Ակսումի օդանավակայանը (Կոդ՝ ICAO HAAX, IATA - AXU)։

Բարձր գնահատելով դրանց պատմական արժեքը՝ 1980 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Աքսումի հնագիտական օբյեկտները ներառել է համաշխարհային պատմական ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն խմբագրել

Համարվում է, որ 7-րդ դարից հետո սկսվել է Աքսումի թագավորության աստիճանական անկումը, որը մասամբ պայմանավորված էր մուսուլմանների կողմից հիմնական առևտրային ուղիների ընդհատմամբ։ Այդ ժամանակ Աքսումը կտրված էր Ալեքսանդրիայի, Բյուզանդիայի և Հարավային Եվրոպայի իր հիմնական շուկաներից, և նրա տեղը առևտրային կապերի մեջ զբաղեցրել են արաբ առևտրականները։ Աքսումի թագավորությունը հայտնվել է նաև ծանր կրոնական դիմակայության մեջ իսլամական աշխարհի հետ։ Ժամանակի ընթացքում աքսումցիները մղվել են դեպի հարավ, և նրանց քաղաքակրթությունն անկում է ապրել։ Թագավորության իշխանության թուլացմանը զուգընթաց ընկավ նաև քաղաքի ազդեցությունը,որը, ինչպես կարծում են, կորցրեց իր բնակչությունը Բաբելոնում և այլ քաղաքներում, որոնք հայտնվեցին համաշխարհային իրադարձությունների սահմաններում։ Վերջին հայտնի (անվանական) թագավորը թադադրվեց մոտ 10-րդ դարում, սակայն թագավորության ազդեցությունը և իշխանությունը մարել էին մինչ այդ։

Քաղաքի բնակչության թվաքանակի և առևտրի ծավալների նվազումը նպաստել են Եթովպական կայսրության իշխանության կենտրոնի տեղափոխմանը, որն ափից ավելի հեռու էր, ժառանգաբար փոխանցելով Եթովպիայի անունը ավելի հարավային տարածաշրջանին, իսկ ժամանակի ընթացքում նաև ժամանակակից պետությանը[2]։

Աքսումի Թագավորություն և Եթովպիական եկեղեցի խմբագրել

Աքսումի թագավորությունը ուներ իր սեփական գրավոր լեզուն՝ գեեզը, ինչպես նաև բնութագրական ճարտարապետությունը, որին օրինակ էին ծառայում հսկա կոթողները, որոնցից ամենահինը (չնայած որ շատ ավելի փոքր է փափսերով) կարող է թվագրվել մ.թ.ա. 2-րդ հազարամյակից[3]։ 4-րդ դարում Եզանա թագավորը ընդունում է քրիստոնեությունը և մկրտության ժամանակ վերցնում Աբրեա անունը[4]։ Եթովպիական եկեղեցին պնդում է, որ աստվածաշնչյան Ուխտի Տապանակը գտնվում է Աքսումում՝ Սիոնի Կույս Մարիամ Աստվածածին եկեղեցում, որտեղ ուխտի քարասալիկների վրա փորագրված են Տասնաբանյաները[5]։ Մինչև միապետության անկումը (1974 թվական)՝ սկսած Ֆասիլեդեսից, իսկ այնուհետև՝ Յոհանիս IV-ից այս եկեղեցում էին տեղի ունենում եթովպացի կայսրերի թագադրումը։ Աքսումըը համարվում է սուրբ քաղաք և ուխտատեղիների գլխավոր վայր[5]։ Կրոնական նշանակալի տոներ են հունվարի 7-ին թիմկետ տոնակատարությունը (T’imk’et Festival) (Աստծու հայտնությունը) և նոյեմբերի վերջին Սիոնի Կույս Մարիամ Աստվածածնի փառատոնը (Festival of Maryam of Zion): 1937 թվականին 24-մետրանոց 1700-ամյա իտալացի զինվորները երեք մաս արեցին Աքսումի կոթողը և տեղափոխեցին Հռոմ։ Այս կոթողը համարվում էր Աքսումի թագավորության ժամանակների լավագույն ինժեներական նվաճումներից մեկը։ ՄԱԿ-ի առաջարկությանը հակառակ (1947 թվական), Իտալիան դեմ էր կոթողը վերադարձնելուն, ինչը հարուցեց երկարատև դիվանագիտական վեճի։ Եթովպիան կոթողը համարում է ազգային հարստություն։ 2005 թվականի ապրիլին Իտալիան վերադարձրեց կոթողը Աքսումին և վճարեց բեռնափոխադրման ծախսերը՝ 4 միլիոն դոլար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոթողը վերատեղադրելու գործը իր վրա վերցրեց։ 2008 թվականի հուլիսին տեղադրվեց կոթողի ստորին մասը (տե՛ս համայնապատկերի լուսանկարները ստորև նշված հղումներում)։

Կլիմա խմբագրել

Աքսումի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 25.9
(78.6)
27.2
(81)
28.6
(83.5)
29.4
(84.9)
28.8
(83.8)
27.0
(80.6)
22.5
(72.5)
22.3
(72.1)
24.8
(76.6)
26.3
(79.3)
26.8
(80.2)
25.7
(78.3)
26.28
(79.28)
Միջին օրական °C (°F) 16.7
(62.1)
17.8
(64)
17.7
(63.9)
21.0
(69.8)
20.8
(69.4)
19.7
(67.5)
17.2
(63)
17.4
(63.3)
17.9
(64.2)
17.9
(64.2)
17.4
(63.3)
16.2
(61.2)
18.14
(64.66)
Միջին ցածր °C (°F) 7.5
(45.5)
8.4
(47.1)
10.8
(51.4)
12.7
(54.9)
12.9
(55.2)
12.4
(54.3)
12.0
(53.6)
12.6
(54.7)
11.1
(52)
9.6
(49.3)
8.0
(46.4)
6.7
(44.1)
10.39
(50.71)
Տեղումներ մմ (դյույմ) 3
(0.12)
2
(0.08)
9
(0.35)
27
(1.06)
31
(1.22)
67
(2.64)
221
(8.7)
199
(7.83)
67
(2.64)
12
(0.47)
13
(0.51)
1
(0.04)
652
(25.66)
աղբյուր: Climate-Data.org (altitude: 2133m)

Աքսում և իսլամ խմբագրել

Աքսումի կապերն իսլամի հետ սկիզբ են առնում նրա ստեղծման օրվանից։ Ըստ Իբն Խիշամի, երբ Մուհամմադին հետապնդվում էր իր ցեղակիցների կողմից, նա մուսուլմանների մի փոքր խումբ, այդ թվում իր դստերը Ռուկայային և նրա ամուսնուն՝ Ուսմանին ուղարկեց Աքսում։ Ասհամ իբն Աբջար թագավորը նրանց ապաստան և պաշտպանություն է տրամադրել՝ մերժելով Քուրայշին փախուստի դիմած փախստականներին Արաբիա ուղարկելու նրանց պահանջը։ Փախստականները վերադարձել են միայն Հիջրայի 6-րդ տարում՝ (628 թվական), և նույնիսկ դրանից հետո շատերը մնացել են Եթովպիայում՝ ժամանակի ընթացքում հաստատվելով արևելյան Տիգրայի Նեգաշայում։

Աքսում իշխանի վրա այս վաղ մուսուլմանների ազդեցության մասին կան բազմաթիվ լեգենդներ։ Իսլամական ավանդությունը նշում է, որ այդ փախստականներն այնքան ուժեղ տպավորություն են թողել Աքսումի տիրակալի վրա, որ նա գաղտնի ընդունել է իսլամը[6]։ Մյուս կողմից, Եթովպական մի ավանդության մեջ նշվում է, որ մուսուլման փախստականները ուղղափառություն են ընդունել՝ դառնալով իսլամից քրիստոնեություն առաջինը հայտնի դարձածները։ Կա նաև մեկ այլ ավանդություն այն մասին, որ Ասհամա իբն Աբջարի մահից հետո Մուհամմեդն աղոթել է թագավորի հոգու համար և իր հետևորդներին ասել․ «Աբիսսիններին հանգիստ թողեք, մինչև նրանք հարձակվեն»[7]։

Բնակչություն խմբագրել

Եթովպիայի Կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալներով 2012 թվականին Աքսումի բնակչությունը կազմել է 56 576 մարդ, որոնցից 26 283-ը տղամարդ են և 30 293-ը՝ կին[8]։ 2007 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 44 647 մարդ, որից 20 741-ը՝ տղամարդ և 23 906-ը՝ կին։ Բնակչության 88,03 %-ը Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու հետևորդներն էին, 10,89%-ը՝ մուսուլմաններ[9]։

1994 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 27 148 մարդ։ Այդ ժամանակահատվածում գերակշռող էթնիկ խումբը տիգրայիներն էին, որոնք կազմում էին բնակչության 98,54 %-ը։ Բնակչության 98,68 %-ը տիգրինյա լեզուն անվանել են մայր լեզու։ Բնակչության 85,08 % եղել են ուղղափառ քրիստոնյաներ և 14,81 %-ը՝ մուսուլմաններ[10]։

Տեսարժանություն խմբագրել

Քաղաքի գլխավոր աքսումական հուշարձանները ստելաներն են։ Նրանցից ամենամեծ թիվը գտնվում է Հյուսիսային ստելաների այգում։ Տարբեր չափերի կոթողնեից ամենախոշորը 33 մետր բարձրություն ունեցող Մեծ ստելան է, որը, ենթադրվում է, որ ընկել է շինարարության ընթացքում։ Ամենաբարձրը Էզան թագավորի 24-մետրանոց ստելան է։ Եվս մեկ ստելա՝ Աքսումի կոթողը, որն առևանգվել էր իտալական բանակի կողմից, Եթովպիա է վերադարձվել միայն 2005 թվականին, և 2008 թվականի հուլիսի դրությամբ գտնվում է տեղադրման գործընթացում։ Ենթադրվում է, որ ստելաները նշում են գերեզմանները։ Նրանց կողքերին ամրացված էին ձուլված մետաղական սկավառակներ՝ փորագրված ճարտարապետական ձևերով։ Քաղաքի հարավում՝ ի տարբերություն հյուսիսային հատվածի, գերեզմաններն հիմնականում 4-րդ դարի են։

Քաղաքի այլ տեսարժան վայրերից է 1665 թվականին կառուցված Սիոնի Սուրբ Մարիամ եկեղեցին, որում, ինչպես ասվում է, պահվում է Ուխտի Տապանակը (հարևանությամբ գտնվում է համանուն 12-րդ դարի հանրահայտ եկեղեցին), հնագիտական և ազգագրական թանգարանները, Էզանայի քարը՝ սաբեերեն, գեեզական լեզվով և Հին հունարեն արձանագրություններով, ինչպես Ռոզետայի քարը, Բազինի թագավորի դամբարանը (ամենահին մեգալիթը), Շեբայի թագուհու՝ այսպես կոչված, բաղնիքը, իրականում` ջրամբար էր, 4-րդ դարի Թաաքա Մարիամի և 6-րդ դարի Դունգուրի պալատները, Աբբա-Պանտալևոնի և Աբբա-Լիկանոսի վանքերը և Գոբեդրայի Առյուծի ժայռապատկերը։ Տեղի լեգենդը պնդում է, որ Շեբայի թագուհին քաղաքում էր ապրում։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.citypopulation.de/Ethiopia.html
  2. G. Mokhtar, UNESCO General History of Africa, Vol. II, Abridged Edition (Berkeley: University of California Press, 1990), pp. 215-35. ISBN 0-85255-092-8
  3. Herausgegeben von Uhlig, Siegbert, Encyclopaedia Aethiopica: D-Ha (Wiesbaden: Harrassowitz Verlag, 2005), p. 871.
  4. J.D. Fage, A History of Africa (London: Routledge, 2001). pp. 53-54. ISBN 0-415-25248-2
  5. 5,0 5,1 Hodd, Mike, Footprint East Africa Handbook (New York: Footprint Travel Guides, 2002), p. 859. ISBN 1-900949-65-2
  6. Ibn Ishaq, The Life of Muhammad (Oxford, 1955), 657-58.
  7. «Leave the Abyssinians in peace, as long as they do not take the offensive.» — Paul B. Henze, Layers of Time: A History of Ethiopia (New York: Palgrave, 2000), pp. 42f
  8. «National Statistics-population-2011 by town and sex». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  9. Census 2007 Tables: Tigray Region Արխիվացված 2010-11-14 Wayback Machine, Tables 2.1, 2.4, 2.5 and 3.4.
  10. 1994 Population and Housing Census of Ethiopia: Results for Southern Nations, Nationalities and Peoples' Region, Vol. 1, part 1 Արխիվացված 2008-11-19 Wayback Machine, Tables 2.2, 2.13, 2.16, 2.20 (accessed 30 December 2008)

Գրականություն խմբագրել

  • Anfray, Francis. Les anciens ethiopiens. — Paris: Armand Colin, 1991.(ֆր.)
  • Kobishchanov, Yuri M. Axum (Joseph W. Michels, editor; Lorraine T. Kapitanoff, translator). — University Park, Pennsylvania: University of Pennsylvania, 1979. ISBN 0-271-00531-9(անգլ.)
  • Phillipson, David W. Ancient Ethiopia. Aksum: Its antecedents and successors. — London: The British Brisith Museum, 1998.(անգլ.)
  • Phillipson, David W. Archaeology at Aksum, Ethiopia, 1993-97. — London: Brisith Institute in Eastern Africa, 2000.(անգլ.)
  • Munro-Hay, Stuart. Aksum: An African Civilization of Late Antiquity. — Edinburgh: University Press. 1991. ISBN 0-7486-0106-6(անգլ.)
  • Munro-Hay, Stuart. Excavations at Aksum: An account of research at the ancient Ethiopian capital directed in 1972-74 by the late Dr Nevill Chittick. — London: British Institute in Eastern Africa, 1989 ISBN 0-500-97008-4(անգլ.)
  • Hable Sellassie, Sergew. Ancient and Medieval Ethiopian History to 1270. — Addis Ababa: United Printers, 1972.(անգլ.)
  • African Zion, the Sacred Art of Ethiopia. — New Haven: Yale University Press, 1993.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել