Աքսել Տուանզեբե

անգլիացի ֆուտբոլիստ

Աքսել Տուանզեբե (անգլ.՝ Axel Tuanzebe, նոյեմբերի 14, 1997(1997-11-14)[1], Բունիա (քաղաք), ԿԴՀ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Աքսել Տուանզեբե
Axel Tuanzebe
Տուանզեբեն Մանչեսթեր Յունայթեդի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1997(1997-11-14)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Բունիա (քաղաք), ԿԴՀ
Հասակ 184 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 38
Պատանեկան կարիերա
2005-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 9 (0)
2018   Անգլիա Աստոն Վիլլա 5 (0)
2018-2019   Անգլիա Աստոն Վիլլա 25 (0)
Ազգային հավաքական
2016 Անգլիա Անգլիա Մ19 2 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ20 9 (0)
2017 Անգլիա Անգլիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 29-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 29-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

Տուանզեբեն Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան է[3][4]։ 2015 թվականի մայիսին նա ճանաչվեց ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ փոխարինելով Տիմոտի Ֆոսու-Մենսային Անգլիայի գավաթի Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[7][8]։ Փետրվարի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ մինչև 2020 թվականը[9][10][11]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Տուանզեբեն անցկացրեց մայիսի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Արսենալի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին մրցաշրջանում Տուանզեբեն անցկացրեց 5 հանդիպում[14]՝ ճանաչվելով Մանչեսթեր Յունայթեդի ռեզերվի լավագույն ֆուտբոլիստ[15]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տուանզեբեն անցկացրեց 2017 թվականի դեկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Անտոնիո Վալենսիային Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում[16][17]։ 2018 թվականի հունվարի 25-ին Տուանզեբեն վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Աստոն Վիլլա[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինման մտնելով Բարտոն Ալբիոնի դեմ խաղում[20]։ Վարձավճարի ընթացքում Տուանզեբեն անցկացրեց ընդամենը 5 հանդիպում[21]։

2018 թվականի օգոստոսի 6-ին Տուանզեբեն 1 տարվա վարձավճարով վերադարձավ Աստոն Վիլլա[22][23][24]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց օգոստոսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 2-ին անգլիացին գոլային փոխանցում տվեց Յանիկ Բոլասիին Պրեստոն Նորթ Էնդի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[26]։ Դեկտեմբերին Տուանզեբեն ստացավ ոտքի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 3 ամիս[27][28]։ 2019 թվականի մայիսի 27-ին նա մասնակցեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Դերբի Կաունտիի դեմ խաղին[29]՝ օգնելով Աստոն Վիլլային հաղթել 2-1 հաշվով և տեղափոխվել Պրեմիեր Լիգա[30][31]։ 2018-19 մրցաշրջանում Տուանզեբեն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[32]։

2019-20 մրցաշրջանում Տուանզեբեն վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ[33][34]։ 2019 թվականի հուլիսի 5-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[35][36][37][38]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տուանզեբեն իրավասու է ներկայացնել Անգլիան ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[39]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[40]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Գոլեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2016–17 Պրեմիեր Լիգա 4 0 1 0 0 0 0 0 5 0
2017–18 1 0 0 0 1 0 1 0 3 0
2019–20 4 0 0 0 2 0 1 0 7 0
Ընդհանուր 9 0 1 0 3 0 2 0 15 0
Աստոն Վիլլա (վարձավճար) 2017–18 Չեմպիոնշիպ 5 0 0 0 0 0 5 0
2018–19 25 0 0 0 5 0 30 0
Ընդհանուր 30 0 0 0 0 0 5 0 35 0
Կարիերայի ընդհանուր 39 0 1 0 3 0 7 0 50 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Մանչեսթեր Յունայթեդ

Աստոն Վիլլա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - A. Tuanzebe - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Who Is This 19-year Old Congolese-born Man United Starlet That Is Hitting The News? Everything You Need To Know». Soccersouls (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. Luckhurst, Samuel (2018 թ․ մարտի 15). «Who is Axel Tuanzebe? Manchester United youngster in profile». men. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 United, Manchester (2015 թ․ մայիսի 19). «Well done to United's U18s Player of the Year, Axel Tuanzebe!». @ManUtd (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Axel Tuanzebe: Who Is Manchester United's Academy Player of the Year?». 90min.com (անգլերեն). 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «Manchester United - Wigan Athletic, Jan 29, 2017 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  8. «Manchester United 4-0 Wigan Athletic». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  9. «Axel Tuanzebe signs new Manchester United contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  10. «Tuanzebe signs new deal with Man United». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. Spence, Liam (2017 թ․ փետրվարի 2). «Manchester United defender signs new deal: Jose Mourinho is delighted». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. «Arsenal FC - Manchester United, May 7, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. «Arsenal 2 Manchester United 0: Arsene Wenger finally ends Jose Mourinho hoodoo». www.telegraph.co.uk. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  14. «Axel Tuanzebe | Football Stats | Manchester United | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. 15,0 15,1 Luckhurst, Samuel (2017 թ․ մայիսի 18). «Manchester United player Ander Herrera wins Player of the Year award». men. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  16. «Manchester United - CSKA Moscow, Dec 5, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  17. «Manchester United 2-1 CSKA Moscow». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  18. «United youngster Axel Tuanzebe joins Aston Villa on loan». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  19. «Manchester United: Axel Tuanzebe joins Aston Villa on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  20. «Aston Villa - Burton Albion, Feb 3, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  21. «Axel Tuanzebe | Football Stats | Manchester United | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  22. «Axel Tuanzebe rejoins Aston Villa on loan for season». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  23. «Axel Tuanzebe: Aston Villa re-sign Manchester United defender on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  24. 161385360554578 (2018 թ․ օգոստոսի 6). «Aston Villa re-sign Manchester United defender for second loan spell». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  25. «Aston Villa - Wigan Athletic, Aug 11, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  26. «Aston Villa - Preston North End, Oct 2, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  27. Evans, Gregg (2018 թ․ դեկտեմբերի 23). «The latest on Axel Tuanzebe's injury that has rocked Aston Villa». birminghammail. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  28. «Axel Tuanzebe foot injury leaves Aston Villa dangerously thin at centre-back». Claret Villans (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  29. «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  30. 30,0 30,1 «Aston Villa promoted to Premier League after winning 'richest game in football'». Sky News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  31. «Aston Villa promoted to Premier League after beating Derby in Championship play-off final | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  32. «Axel Tuanzebe | Football Stats | Manchester United | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  33. Blanchette, Rob. «Axel Tuanzebe: Manchester United Are 'Willing to Put Trust in Me'». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  34. «Ole Gunnar Solskjaer wants Axel Tuanzebe to stay at Man Utd and fight for place despite Harry Maguire transfer». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  35. «Axel Tuanzebe signs new United contract». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  36. «Andreas Pereira and Axel Tuanzebe sign new Manchester United contracts». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  37. Simpson, Christopher. «Andreas Pereira, Axel Tuanzebe Sign New Manchester United Contracts». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  38. «Manchester United: Andreas Pereira and Axel Tuanzebe sign new contracts». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  39. «Everything you need to know about Axel Tuanzebe». The Independent (անգլերեն). 2017 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  40. «Axel Tuanzebe». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  41. «Ajax 0-2 Manchester United: Paul Pogba and Henrikh Mkhitaryan win Europa League final». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքսել Տուանզեբե» հոդվածին։