Աքսարայ (թուրքերեն՝ Aksaray), քաղաք Թուրքիայի կենտրոնական հատվածում, Աքսարայի մարզկենտրոն։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում է 129 949 մարդ, իսկ ամբողջ շրջանում 236 560 մարդ[1]։

Քաղաք
Աքսարայ
թուրքերեն՝ Aksaray
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱքսարայի մարզ
ՔաղաքապետՍեբատի Բույուրան
ԲԾՄ980±1 մետր
Բնակչություն129949 մարդ (2000)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 382
Փոստային ինդեքս68xxx
Պաշտոնական կայքaksaray.gov.tr
Աքսարայ (Թուրքիա)##
Աքսարայ (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Աքսարայը եղել է Կապադովկիայի կարևորագույն քաղաքներից մեկը, որի միջով անցել է Մետաքսի ճանապարհը։ Քաղաքի նախկին անվանումը եղել է Գարսարուա։ Սելջուկյան սուլթան Քըլըչ Արսլան II-ը կառուցել է սպիտակ մարմարե պալատ, այդ իսկ պատճառով էլ քաղաքը ստացել է իր ներկայիս Աքսարայ (Սպիտակ պալատ) անվանումը։ Այնուհետև քաղաքը անցել է Կարամանօղլուների, իսկ 15-րդ դարում՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

1989 թվականին քաղաքն անջատվել է Նիղդեի մարզից և դարձել է Աքսարայի մարզկենտրոնը։

Ժամանակակից Աքսարայ խմբագրել

Ներկայումս Աքսարայը միջին մեծության քաղաք է Թուրքիայի կենտրոնական հատվածում։ Արական սեռի բնակչության մեծամասնությունը գտնվում է Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում արտագնա աշխատանքի մեջ։

Աքսարայի շրջակայքը՝ Իհլարի հովիտը և Կապադովկիան գրավիչ են զբոսաշրջիկների համար։ Սակայն բուն քաղաքում չկան տեսարժան վայրեր։ Վերջերս քաղաքում բացվել է ջրային պարկ՝ արհեստական ջրվեժով։

 
Սուլթանխան քարավան- պալատի մուտքը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Turkish Statistical Institute. «Census 2000, Key statistics for urban areas of Turkey» (Turkish). Արխիվացված է օրիգինալից (XLS) 2007 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքսարայ» հոդվածին։