Ափիոնային երկրորդ պատերազմ

Ափիոնային երկրորդ պատերազմ, Անգլո-չինական երկրորդ պատերազմ, Չինական երկրորդ պատերազմ, Անգլո-ֆրանսիական արշավ դեպի Չինաստան[1], Բրիտանական կայսրության և Ֆրանսիական երկրորդ կայսրության պատերազմն ընդդեմ Չինաստանի Ցին դինաստիայի, որը տեղի է ունեցել 1856–1860 թվականներին։ Պատերազմի պատճառները համանման էին Ափիոնային առաջին պատերազմի պատճառներին։

Ափիոնային երկրորդ պատերազմ
Ափիոնային պատերազմներից

Պալիկաոյի կամուրջը ճակատամարտից հետո, հեղինակ՝ Էմիլ Բայար
Թվական 1856–1860
Վայր Չինաստան
Պատճառ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում էին ներխուժել չինական շուկա
Արդյունք Անգլո-ֆրանսիական հաղթանակ, Տիենցինյան տրակտատներ
Տարածքային
փոփոխություններ
Մեծ Բրիտանիան ստացավ Հարավային Կոուլունը
Հակառակորդներ
Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն, Ֆրանսիական երկրորդ կայսրություն, որոշ ճակատամարտերում՝ Միացյալ Նահանգներ (1856 և 1859) Չինաստան
Կողմերի ուժեր
16 000-50 000 մարդ, 173 նավ 200 000-անոց զորք
Ռազմական կորուստներ
Անհայտ է Անհայտ է

Նախապատմություն խմբագրել

1851–1864 թվականներին Ցին կայսրությունում քաղաքացիական պատերազմ էր։ Ափիոնային առաջին պատերազմից հետո գործող իշխանությունների թուլացումն այս կայսրության համար դարձավ շրջադարձային։ Ցին կայսրության տարածքում ձևավորվել էր Տայպինյան պետություն, որի հետ մանջուրյան կառավարությունը թեժ պայքարիի մեջ էր։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Տայպինյան ապստամբության սկզբում ձևականորեն չեզոք դիրք էին գրավել։ Սակայն իրականում դեռևս 1854 թվականից նրանք քաղաքացիական պատերազմը փորձում էին օգտագործել իրենց սեփական նպատակների համար։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցիչները մանջուրյան կայսերը ներկայացրեցին 1842-1844 թվականների համաձայնությունների վերանայման միասնական պահանջ։ Գերտերությունները պահանջում էին Չինաստանի ամբողջ տարածքում թույլատրել իրենց համար անսահմանափակ առևտուր, դեսպանների ազատ մուտք դեպի Պեկին, ափիոնի առևտրի պաշտոնական թույլտվություն։ Ցին կառավարությունը կասեցրեց այդ պահանջները, սակայն դա չհանգեցրեց բաց հակամարտության, քանի որ Մեծ Բրիտանիայի ռազմական ուժերն այդ ժամանակ զբաղված էին Ռուսաստանի, Պարսկաստանի և Հնդկաստանի հետ ընթացող պատերազմներով։

Պատճառը խմբագրել

Երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն իրենց ուժերն ազատեցին Ղրիմի պատերազմից, բրիտանացիները սկսեցին Ցին դինաստիայի հետ պատերազմ սկսելու առիթ փնտրել։ Նման առիթ գտնվեց․ դա չինական իշխանությունների կողմից մաքսանենգ առևտրով զբաղվող անգլիական «Էրրոու» նավը բռնելն էր։

1856 թվականի հոկտեմբերի 8-ին չինական պաշտոնյաները բարձրացան չինական «Էրրոու» նավի տախտակամած, որը նավարկում էր Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո։ Կասկած կար, որ այդ նավը մաքսանենգությամբ էր զբաղվում և իրականացնում էր ափիոնի առևտուր։ 12 մարդ ձերբակալվեց, և չնայած Մեծ Բրիտանիայի պահանջներին՝ նրանց ազատ չարձակեցին։ Այդ միջադեպից հետո Մեծ Բրիտանիան Ցին կայսրությանը պատերազմ հայտարարեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michel Vié, Histoire du Japon des origines a Meiji, PUF, p.99. ISBN 2-13-052893-7

Գրականություն խմբագրել

  • Bickers, Robert A. (2011). The scramble for China: foreign devils in the Qing empire, 1800-1914. London: Allen Lane. ISBN 9780713997491.
  • Beeching, Jack. The Chinese Opium Wars (1975), ISBN 0-15-617094-9
  • Henry Loch, Personal narrative of occurrences during Lord Elgin's second embassy to China 1860, 1869.
  • Lovell, Julia (2011). Opium War. London: Picador. ISBN 9780330537858.
  • Ringmar, Erik (2013). Liberal Barbarism: The European Destruction of the Palace of the Emperor of China (PDF). New York: Palgrave Macmillan.(չաշխատող հղում)
  • Spence, Jonathan D. (2013). The search for modern China. New York: Norton. ISBN 9780393934519.
  • Wong, J. Y. (1998). Deadly dreams: opium, imperialism, and the Arrow War (1856-1860) in China. Cambridge; New York: Cambridge University Press. ISBN 0521552559.
  • Wong, J. Y. "Harry Parkes and the 'Arrow War' in China," Modern Asian Studies (1975) 9#3 pp 303–320.
  • Бутаков А. М., Тизенгаузен А. Е., Опиумные войны.

Արտաքին հղումներ խմբագրել