Աստեկա մարզադաշտ, (իսպ.՝ Estadio Azteca), ֆուտբոլային մարզադաշտ Մեքսիկայի Մեխիկո քաղաքի Սանտա Ուրսուլա արվարձանում։ 1966 թվականին բացումից ի վեր այն հանդիսանում է Մեքսիկայի ազգային հավաքական Club América-ի պաշտոնական մարզադաշտը։ Տարողությունը՝ 105 000, Մեքսիկայի ամենամեծ և աշխարհի 3-րդ ամենամեծ մարզադաշտն է։ Գտնվում է ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա[3]։

Ացտեկա մարզադաշտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԿոյոական և Մեխիկո[1]
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Հիմնադրված1961
Բացվածմայիսի 29, 1966
ՃարտարապետՊեդրո Ռամիրեզ Վազկեզ և Rafael Mijares Alcérreca?
ՍեփականատերՄեխիկո և Televisa
ԳործաղեկավարՄեխիկո
Տարողություն115 000[2]
Տնային թիմClub América, Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքական, Cruz Azul? և Cruz Azul?
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքestadioazteca.com.mx(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
 Estadio Azteca Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հանդիսանում է աշխարհի ամենահայտնի մարզադաշտը[4][5][6][7][8], այստեղ են տեղի ունեցել Ֆիֆայի աշխարհի եզրափակիչ խաղերը[9]։ 1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի ազգային հավաքականը պարտության մատնեց Իտալիայի ազգային հավաքականին 4-1 հաշվով, 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի ազգային հանաքականը հաղթեց Արևմտյան Գերմանիայի ազգային հավաքականին 3-2 հաշվով։ 1986 թվականին այս մարզադաշտում է տեղի ունեցել 1986 թվականի քառորդ եզրափակիչ խաղը Արգենտինայի և Անգլիայի միջև, որտեղ Դիեգո Մարադոնան շահեց "Hand of God goal" և «Դարի գոլ» անվանակարգերը։ Այս մարզադաշտում է նաև տեղի ունեցել «Դարի խաղը», երբ Իտալիան պարտության մատնեց Արևմտյան Գերմանիային 4-3 հաշվով, լրացուցիչ ժամանակի հաշվին 1970 թվականի կիսաեզրափակիչ խաղերում։

Այս մարզադաշտում է տեղի ունեցել նաև ֆուտբոլային և 1968 թ. ամառային օլիմպիական խաղերը[10]։

Ացտեկա անվանումը հարգանքի տուրք է ացտեկներին՝ Մեխիկո քաղաքին թողած ժառանգության համար։ Ացտեկա հեռուստատեսության հետ չշփոթելու համար մարզադաշտը անվանում են նաև Guillermo Cañedo։ Մարզադաշտը կրում է նաև «Սանտա Ուրսուլայի հսկա» մականունը[11]։

Մուտք խմբագրել

 

Մարզադաշտ կարելի է հասնել Սոչիմիլկո թեթև երկաթուղային գծով (Xochimilco Light Rail), որը Մեխիկոյի մետրոպոլիտենի ընդլայնված գիծ է, սկսվում է մետրո Tasqueña-ից և ավարտվում Xochimilco Light Rail կայարանում։

Խաղերի տոմսեր կարելի է ձեռք բերել մարզադաշտի դիմացի տոմսարկղից, որոնց արժեը կազմում է 100 պեսո։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մարզադաշտը դրսից բարձր չի երևում, քանի որ փողոցի մակարդակից 9 մետր ցած է գտնվում[12]։

Մարզադաշտն այնպես է կառուցվել, որ արևը խաղահրապարակը անցնի ուղղհայաց՝ առանց որևէ թիմի անհարմարություն պատճառելու[12]։

Ռեկորդային այցելուների քանակ խմբագրել

 

Հուշակոթողներ խմբագրել

 
«Դարի խաղ» հուշատախտակ

Մարզադաշտում է գտնվում «Դարի խաղ» (Իտալիա-Արևմտյան Գերմանիա) հուշատախտակը։ Հուշատախտակ կա նաև առաջին գոլ խփողների անունով և գիշերով խաղացած առաջին խաղի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://stadiumdb.com/stadiums/mex/estadio_azteca
  3. «Estadio Azteca - A little closer to the gods» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 14 августа 2012-ին.
  4. «Ranking the Top 10 Most Iconic Stadiums in World Football». Bleacherreport. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Classic Stadium: Estadio Azteca». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  6. Smart, Tony. «10 of the world's best sports venues». CNN. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  7. Wilson, Steve. «World Soccer Stadiums». ESPN. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)
  8. Gordon, Aaron. «Mexico wins Mexican-American stadium war». Buzzfeed. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  9. «Mexico's historical stadium». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  10. 1968 Summer Olympics official report. Արխիվացված 2008-11-18 Wayback Machine Volume 2. Part 1. pp. 78–79.
  11. Rai, Asha (2014 թ․ մարտի 14). «Estadio Azteca: Seasons in the Sun». The Times of India. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  12. 12,0 12,1 «Estadio Azteca: Infografías» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 14 августа 2012-ին.
  13. «El Monumental le gana a la Bombonera como estadio más emblemático» (իսպաներեն). 12 апреля 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Estadio Azteca» (անգլերեն). Վերցված է 5 сентября 2013 года-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ացտեկա մարզադաշտ» հոդվածին։