Ացտեկական նոր տարի (իսպ.՝ Año Nuevo Mexicano կամ Año Nuevo Azteca; ացտ.՝ Yancuic Xīhuitl), նոր տարվա տոնումն ըստ ացտետական օրացույցի։ Ամսաթիվը, որին համապատասխանում է այդ տոնը Գրիգորյան օրացույցով, կախված է օգտագործվող օրացույցի տեսակից, սակայն ընդունված է համարել, որ այն նշվում է մարտի 12-ի առավոտյան[1]։ Տոնը նշվում է Նաուա ցեղի կողմից, որոնք ապրում են ներկայիս Մեքսիկայի որոշ շրջաններում։ Տոնակատարման համար օգտագործվում է Մոնտեսումայի սոճին (սոճու տեսակներից մեկը), որի վրա նոր տարվա նախօրեին վառում են մոմեր, սրան զուգահեռ տեղի են ունենում հրավառություններ, նվագում են թմբուկ և երգում են երգեր։ Որոշ կարևորագույն տոնական միջոցառումներ տեղի են ունենում Ուաուչինանգոյում[2], Նաուպանեում, Մեխիկոյում, Զոնգոլիկեում և Հիկոտեպեկեում։

Ացտեկական նոր տարի

Տեսակտոն
ԵնթադասԱմանոր
ԱմսաթիվՄարտի 12
Տոնվում է Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Ավելի ուշ և ավելի ընդունված է Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել Տենի տարբերակը, որը հիմնված է Դուրանի, Սահագունի և Ալֆոնսո Կասոյի ուսումնասիրությունների վրա[3]։ Նրա հաշվարկները հաստատում են, որ մեքսիկական տարվա առաջին օրը եղել է փետրվարի 13-ը, որը համապատասխանում է հին Հուլյան օրացույցին կամ փետրվարի 23-ին` ըստ ներկայիս Գրիգորյան օրացույցի։ Օգտագործելով այդ հաշվարկները` դրանցով ստուգվում է Ուիցիլոպոչտիլիի ծննդյան տարեդարձը, տարվա վերջը և «Տարվա ավարտ» բոլորաշրջանը, նոր կրակի արարողությունը և «2 Ատակլ» տարվա «1 Տեպչատլ» օր-նշանը[4], որը համապատասխանում է փետրվարի 22-ին։

Այդ 365 օր ունեցող տարին կապվում էր արեգակնային տարվա հետ և բաժանվում էր 18 ամսվա և 20 օրվա մեջ, ինչպես նաև` լրացուցիչ 5 օր տարվա վերջում։ Բացի այդ, կան որոշ ձեռագրեր, որոնցում հաստատվում է նահանջ տարվա գոյությունը[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «El Observador #1 Bilingual Newspaper». El Observador. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Inicia año nuevo Azteca». Oem.com.mx. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. The Mexica Calendar and the Cronography, Rafael Tena. INAH-CONACULTA 2008.
  4. Crónica Mexicayotl, Fernando Alvarado Tezozomoc p 36
  5. Folio 92r Codex Magliabechi (1553), Biblioteca Nazionale Centrale de Florencia: XIII, 3, 1996
  6. Folio 7r Codex Telleriano-Ramensis (1562—1563), Bibliotheque Nacionale de France. Ms Mex 385, 1995.