Արևմտյան գորիլա
Արևմտյան գորիլա (արու)
Արևմտյան գորիլա (արու)
Արևմտյան գորիլա (էգ)
Արևմտյան գորիլա (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Պրիմատներ (Primates)
Ընտանիք Հոմինիդներ (Hominidae)
Ենթաընտանիք Homininae
Տրիբա Gorillini
Ցեղ Գորիլա (Gorilla)
Տեսակ Արևմտյան գորիլա (G. gorilla)
Միջազգային անվանում
Gorilla gorilla
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արևմտյան գորիլա[1] (լատին․՝ Gorilla gorilla), հոմինիդներ (Hominidae) ընտանիքի գորիլա ցեղի պրիմատների տեսակ։

Տարածվածություն խմբագրել

Արևմտյան գորիլան տարածված է Կամերունում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում, Գաբոնում, Նիգերիայում, Անգոլայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ապրում են ցածրադիր արևադարձային անտառներում, խիտ կանաչ բուսականությամբ հարուստ և ճահճացած վայրերում[2]։

Արտաքին տեսք խմբագրել

Արևմտյան գորիլան պատկանում է կաթնասունների բարձր կարգին։ Արուների մարմնի երկարությունը հասնում է 1,7 մետրի, իսկ քաշը կարող է հասնել մինչև 160 կիլոգրամի։ Էգերը համեմատաբար ավելի փոքր են, նրանց մարմնի երկարությունը չի գերազանցում 1.4 մետրը, իսկ քաշը՝ 80 կիլոգրամը։ Այս գորիլաները ամենափոքրն են գորիլաների ցեղատեսակի մեջ։ Ունեն խոշոր գլուխ, միջին չափի ականջներ, փոքր աչքեր, մարմինը ճարպոտ է՝ պատված շատ մուգ, համարյա սև բրդով, չունեն պոչ։ Վերջույթները, դեմքը և ականջները պատված չեն բրդով։ Ժամանակի ընթացքում մեջքի մազերը թափվում են[3]։ Թաթերը լայն են, մատերը՝ հաստ, եղունգները՝ ամուր։ Գորիլայի մաշկը սև գույնով է պատված ողջ կյանքի ընթացքում։ Արևմտյան գորիլաները քայլում են չորեքթաթ, սակայն երբեմն ընդունում են նաև ուղղահայաց դիրք[1]։

Բազմացում խմբագրել

Էգերի հղիությունը տևում է 9 ամիս։ Նրանք կարող են ծննդաբերել մի ձագ, որին կրում են մեջքի վրա։ Մեծանալով ձագը սկսում է շարժվել ինքնուրույն գորիլայի խմբերում, բայց մայրը հոգ է տանում նրա մասին մինչև 5 տարեկանը։ Արևմտյան գորիլաների սեռական հասունությունը սկսվում է 12 տարեկանից։ Կյանքի միջին տևողությունը 34 տարի է։

Ապրելակերպ խմբագրել

Արևմտյան գորիլաները ապրում են խմբերով, որոնք կազմված են 2-20 գորիլաներից։ Խմբի կառուցվածքն է՝ մեկ արու և մի քանի էգեր։ Գլխավորը արուն է, որը առաջնորդում է խումբը։ Դեռահասության շրջանում դեռահաս գորիլան լքում է խումբը։ Արուները բազմացման շրջանում անցնում են մի խմբից մյուսը։ Սովորաբար նրանք բազմանում են 8-9 տարեկան։ էգերի հղիությունը տևում է 250-270 օր։ Ծնվում է մեկ ձագ։ Ձագի հանդեպ խնամքը կատարվում է մինչև 4 տարեկան։

Գորիլաները տեղաշարժվում են շուրջ 1-4 կմ-ի վրա։ Նրանց բնակվելու մակերեսը կազմում է շուրջ 30 կմ², բայց նրանք ուշադիր չեն իրենց տարածքների նկատմամբ։ Գորիլաների սննդակարգում մեծ տեղ են գրավում մրգերը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 1 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։ (Ստուգված է 8 հունվարի 2011)
  2. 2,0 2,1 Կաղապար:IUCN (Ստուգված է 7 հունվարի 2011)
  3. ««First Observation of Tool Use in Wild Gorillas»» (անգլերեն). 1 октября 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան գորիլա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան գորիլա» հոդվածին։