Արևմտյան Հոլիվուդ

Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում

Արևմտյան Հոլիվուդ (անգլ.՝ West Hollywood), քաղաք Լոս Անջելեսի ագլոմերացիայում։ Քաղաքը հյուսիսում սահմանակից է Լոս Անջելեսի շրջանին՝ Հոլիվուդ Հիլզին, արևելքում՝ Հոլիվուդին, իսկ արևմտյան կողմից՝ Բևեռլի Հիլզին։ Արևմտյան Հոլիվուդը հիմնադրվել է 1984 թվականի նոյեմբեր 29-ին։

Բնակավայր
Արևմտյան Հոլիվուդ
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էնոյեմբերի 28, 1984[1] թ.
Մակերես4,888346 կմ²
ԲԾՄ86±1 մետր
Բնակչություն35 757 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC-8, UTC-7 և PDT?
Հեռախոսային կոդ310, 323 և 424
Փոստային դասիչ90038, 90046, 90048 և 90069[1]
Պաշտոնական կայքweho.org(անգլ.)
Արևմտյան Հոլիվուդ (ԱՄՆ)##
Արևմտյան Հոլիվուդ (ԱՄՆ)

2010 թվականի ԱՄՆ-ի մարդահամարի տվյալներով՝ նրա բնակչությունը կազմել է 34 399 մարդ։

Արևմտյան Հոլիվուդը Լոս Անջելեսի ռուսալեզու բնակչության համակենտրոնացման կենտրոնն է (թեև ռուսալեզու ներգաղթյալների մեծ մասը բնակվել են նաև Լոս Անջելեսի այլ քաղաքներում և արվարձաններում)։ Սանտա Մոնիկա բուլվարում, որը Արևմտյան Հոլիվուդի հիմնական զարկերակն է, կենտրոնացրել են «ռուսական» խանութներն ու ռեստորանները։

Աշխարհագրություն խմբագրել

Արևմտյան Հոլիվուդը արևմուտքում սահմանակից է Բևեռլի Հիլզ քաղաքին[3], հյուսիսում՝ Հոլիվուդ Հիլզի[4], արևելքում՝ Հոլիվուդին[5], հարավ-արևելքում՝ Ֆեյրֆաքս շրջանին, իսկ հարավ-արևմուտքում՝ Բևեռլի Գրոուվին[6]։

Հիմնադրում խմբագրել

Չնայած Արևմտյան Հոլիվուդ քաղաքի մասին պատմական գրառումների մեծ մասը սկիզբ են առել 18-րդ դարի վերջին, այդ երկիրն արդեն բնակեցված էր, երբ պորտուգալացի հետազոտող Կաբրիլյոն ժամանել է այդտեղ և պահանջել տարածքը՝ իսպանական պետության համար։ Նրան դիմավերել են կանոե՝ տոնգվա ցեղի 5,000 բնակիչներից ոմանք, խաղաղ ազգի որսորդներ և հավաքորդներ։ Այդ բնիկները ենթարկվել են իսպանական գաղութարարների բռնի ներխուժման և դեռ 1771 թվականին գրեթե ջնջվել են երկրի երեսից։ Որպես լրացուցիչ նվաստացում նրանց բնակավայրը վերանվանվել է «Գաբրիելեն»՝ ի պատիվ այնտեղ գտնվող Սուրբ Գաբրիելի կաթոլիկ առաքելության։

1780 թվականին արդեն հայտնի Սանսեթ ծառուղին դարձել է գլխավոր ճանապարհը դեպի Էլ-Պուեբլո դե Լոս Անջելես, իսկ դեպի արևմուտք՝ Խաղաղ օվկիանոսի բոլոր վայրեր։ Այս երկիրը անցել է տարբեր տերերի միջով և հաջորդ 100 տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ վերանվանվել է։ Այս տարածքի մեծ մասը Լա Բրեա ռանչոյի մասն է կազմել, և, ի վերջո, անցել է Հենքոկի ընտանիքի սեփականությանը։

Ժողովրդագրություն խմբագրել

2000 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվել էր 35,716 մարդ, 23,120 տնային տնտեսություն և 5,202 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմել է 7,335.1/կմ²՝ Արևմտյան Հոլիվուդը դարձնելով ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը։ Ռասայական պատկանելությունը հետևյալն էր․ 86,43% եվրոամերիկացիներ, 3,78 % ասիացիներ, 6,40 % աֆրոամերիկացիներ, 0.36% բնիկ ամերիկացիներ, 0.11 % խաղաղօվկիանոսյան կղզեբնակներ, 2.87 % այլ ցեղերի և 3.35% երկու կամ ավելի ցեղերի բնակիչներ։ Լատինաամերիկացիները կազմել են ամբողջ բնակչության 8,80 %-ը։

Քաղաքային բնակչության 5,8 տոկոսը կազմել են մինչև 18 տարեկան երեխաները, 16,4 տոկոսը՝ համատեղ բնակվող ամուսնական զույգերը։ Ընտանիքի անդամների միջին քանակը տնային տնտեսության համար կազմել է 1,53 %, իսկ ընտանիքի միջին քանակը՝ 2,50 %։ Քաղաքի տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է 38,914 դոլար, իսկ ընտանիքի միջին եկամուտը՝ 41,463 դոլար։

Քաղաքի բնակչության զգալի մասը (որոշ գնահատականներով՝ մոտ 40 տոկոս) կազմել են հոմոսեքսուալ կողմնորոշման ամերիկացիները[7]։ Քաղաքի քաղաքապետ Ջոն Հելմանը, ինչպես նաև քաղաքային խորհրդի անդամների մեծ մասը գեյ էին[8]։

Ներգաղթյալներ նախկին ԽՍՀՄ-ից խմբագրել

Նախկին Խորհրդային Միության երկրների բնակիչները՝ 2000 թվականի մարդահամարի տվյալներով, կազմել են Արևմտյան Հոլիվուդի բնակչության ավելի քան 8 % (այսինքն՝ ավելի քան 2857 մարդ)[9], իսկ ռուսալեզու բնակչության ընդհանուր թիվը կազմել է բնակչության մոտավորապես 13,6 %[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Thomson Reuters Open Perm IDThomson Reuters.
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. Fodor's California 2007. — Fodor's Travel Publications, 2007. — 833 с. — ISBN 978-1-4000-1732-4
  4. «East of Campus (1001118)». web.archive.org. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Hollywood Info - Gay Friendly Vacations - Pet Friendly Hotel California». web.archive.org. 2011 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Central L.A.». Mapping L.A. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  7. Facebook, Twitter, Show more sharing options, Facebook, Twitter, LinkedIn (2014 թ․ մարտի 6). «West Hollywood's increasing diversity inspires mixed emotions». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Changing Nature of West Hollywood, Long a Gay Haven, Becomes an Election Issue(անգլ.)
  9. Profile of Immigrants from the former Soviet Union // City of West Hollywood Demographic Profile 2002. — Sara Kocher Consulting, 2002. — P. 20—21. — 29 p. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.(անգլ.)
  10. «Demographics: Race, Gender and Age». Official web site (անգլերեն). City of West Holliwood. 2000. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել