Արևմտյան Թրակիա (հուն․՝ Δυτική Θράκη, բուլղար․՝ Беломорска Тракия, թուրքերեն՝ Batı Trakya), կամ պարզապես Թրակիա (հին հունարեն՝ Θράκη), պատմա-աշխարհագրական երկրամաս Հին աշխարհում, Բալկանյան թերակղզու տարածաշրջանի բաղկացուցիչ մասերից մեկը[1]։

Արևմտյան և Արևելյան Թրակիաները Հարավային Եվրոպայի և Թուրքիայի քարտեզում

Ներկայուսմ Արևմտյան Թրակիայի երկրամասը մտնում է Հունաստանի Հանրապետության Արևելյան Մակեդոնիա և Թրակիա վարչատարածքային միավորի կազմի մեջ[2][3]։

Աշխարհագրություն խմբագրել

Արևմտյան Թրակիան Բալկանյան թերակղզում գտնվող Թրակիա պատմա-աշխարհագրական շրջանի հարավարևմտյան հատվածն է։

Այն գտնվում է Հունաստանի և Բուլղարիայի տարածքում հոսող երկու գետերի՝ Մեստայի և Մարիցայի մեջտեղում։ Այն ձևավորում է նաև Հունաստանի և Բուլղարիայի ցամաքային սահմանը։ Ներկայումս Արևմտյան Թրակիայի մաս են կազմում հունական երեք նոմոսներ, որոնք են Քսանթին, Ռոդոպին և Եվրոսը։

Տարածաշրջանի տարածքը կազմում է մոտավորապես 8578 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը՝ 368 993 մարդ` ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների։

Արևմտյան Թրակիայի ամենամեծ քաղաքն է Կոմոտինին՝ 63 774 մարդ բնակչությամբ։

Պատմություն խմբագրել

Արևմտյան Թրակիայի, ինչպես նաև ընդհանուր Թրակիայի պատմությունը ունեցել է շատ դժվարություններ, հատկապես 13-14-րդ դարերում և 20-րդ դարի սկզբին։

Դա պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանի հարևանությամբ գտնվում է հանրահայտ Կոստանդնուպոլիս (այժմյան՝ Ստամբուլ) քաղաքը, որը եղել է միջնադարյան ամենանշանավոր քաղաքներից մեկը։

Հին և միջնադարյան պատմություն խմբագրել

Մ.թ.ա. 6-րդ դարում Արևմտյան Թրակիայի տարածքում կազմավորվել է Օդրիսյան թագավորությունը, որը իր հզորության գագաթնակետին է հասել 5-6-րդ դարերում։

Այդ ժամանակահատվածը նաև Թրակիայի պատմության մեջ հայտնի է, որպես հունականության դարաշրջան։ Մ.թ.ա. 45 թվականին ամբողջ Թրակիան և շրջակա հողերը փոխանցվել է Հռոմեական կայսրությանը։

395 թվականից այն կազմում է Բյուզանդիայի հունական կայսրության մաս։ 4-9-րդ դարերի ընթացքում Թրակիայի մեծ մասը նվաճել են Կամա-վոլգյան Բուլղարիայից հարավ ներթափանցած սլավոնական ցեղերը, որոնք էլ հանդիսանում են ժամանակակից բուլղարների նախնիները։

Արևմտյան Թրակիայի հույն բնակչությունը պահպանել է հիմնականում Եգեյան ծովի ափին և Մարիցա գետի հովտում։ Խաչակրաց արշավանքների շրջանում տարածաշրջանը կարճ ժամանակով մտել է Լատինական կայսրության կազմի մեջ և ապա վերադարձել Բյուզանդիային։

Դրանից հետո անկախության կռիվներ են սկսում բուլղարները և սերբերը, որին էլ հաջորդում է 14-րդ դարում թուրքերի կողմից տարածաշրջանի գրավումը։

Այս շրջանում Օսմանյան կայսրությունը Թրակիայում վարում էր քրիստոնեահալած քաղաքականություն, որի արդյունքում շատ հույներ և բուլղարներ 15-16-րդ դարերում դարձան իսլամադավան։

Բալկանյան պատերազմների նախօրեին Արևմտյան Թրակիայի բնակչության 70 %-ը կազմում էին մուսուլմանները, իսկ 17 %-ը՝ հույն ուղղափառ եկեղեցու հետևորդները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новейшая история стран Западной Европы и Америки, Том 2 / Н. И. Саморуков, Институт истории (Академия наук СССР) —  Изд-во соц.-экон. лит-ры, 1966 — с. 342, 458
  2. Энциклопедия стран мира / Гл. ред. академик РАН Симония Н.А. — РАН, отделение общественных наук — М., Экономика, 2004 — 1330 с.
  3. Виноградов А.Г. Население стран мира с древнейших времен по настоящее время: демография(չաշխատող հղում) - 458 с.