Արևմտյան Բենգալիա (բենգալերեն՝ পশ্চিম বঙ্গ, Pościm Bôngo, անգլ.՝ West Bengal), նահանգ Հնդկաստանում, Գանգես գետի ավազանի ստորին մասում։ Տարածությունը՝ 88 հզ․ կմ², բնակչությունը՝ 44,5 մլն․ (1971), հիմնականում բենգալացիներ։ Վարչական կենտրոնը՝ Կալկաթա։ Մակերևույթը հարթավայրային է՝ կազմված Գանգես գետի և նրա վտակների ալյուվիալ նստվածքներից։ Կլիման խոնավ արևադարձային է (դեկտեմբերին՝ 19 °C, մայիսին՝ 30 °C), տարեկան տեղումները՝ 1400-1800 մմ։ Արևմտյան Բենգալիան աշխարհի ամենախիտ բնակեցված վայրերից է (մոտ 500 մարդ 1 կմ² վրա)։ Ըստ կրոնի, 79%-ր հինդուիստներ են, 20%-ը՝ մուսուլմաններ։ Ցանքատարածությունները զբաղեցնում են տերիտորիայի 60%-ը (բրինձ, ջութ, թեյ, ծխախոտ և այլն)։ Հնդկաստանի ինչպես թեթև ու սննդի, այնպես էլ ծանր արդյունաբերության զարգացած նահանգներից է։ Արդյունաբերությունը կենտրոնացված է գլխավորապես Կալկաթայում ու նրա շրջակայքում, ինչպես նաև Ռանիգանջի ավազանում։

Արևմտյան Բենգալիա
բենգալերեն՝ পশ্চিম বঙ্গ, Pościm Bôngo
անգլ.՝ West Bengal
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԿալկաթա
Ամենաբարձր կետSandakpu?
Օրենսդրական մարմինԱրևմտյան Բենգալիայի օրենսդիր ժողով
Հիմնական լեզուԲենգալի
Պաշտոնական լեզուներբենգալերեն[1] և անգլերեն[1]
Բնակչություն (2010)
91 347 736 (4-րդ տեղ)
Խտություն1029,25 ( 7-րդ տեղ)
Տարածք88 752  (13-րդ տեղ)
Հիմնադրված էհունվարի 26, 1950 թ.
Սահմանակցում էԱսսամ, Sikkim?, Բիհար, Օդիշա (նահանգ), Ջարկխանդ, Rajshahi Division?, Rangpur Division? և Khulna Division?
ՓոխարինեցԲենգալյան նախագահություն
ISO 3166-2 կոդIN-WB
Ավտոմոբիլային կոդWB
Անվանված էարևմուտք և Բենգալիա
wb.gov.in

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 40  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Բենգալիա» հոդվածին։