Արևմտասիբիրական հարթավայր

Արևմտա-սիբիրական հարթավայր, Արևմտա-Սիբիրական դաշտավայր, Երկրագնդի ամենաընդարձակ կուտակումային հարթավայրերից մեկը։ Տարածվում է Ուրալյան լեռներից մինչև Միջին Սիբիրական բարձրավանդակը և Կարայի ծովից մինչև Ղազախական մանրաբլուրներն ու Ալթայը։

Արևմտասիբիրական հարթավայր
Տեսակհարթավայր, temperate coniferous forest? և Russian Large Landscape?
Երկիր Ռուսաստան
Աշխարհագրական տեղադրությունՍիբիր
Քարտեզ
Քարտեզ

Տարածությունը ավելի քան 2, 6 մլն․ կմ2 է, երկարությունը՝ մոտ 2500 կմ, լայնությունը՝ 1000-1900 կմ, բարձրությունը՝ 50-300 մ։ Կազմված է մեզոզոյան ու կայնոզոյան հասակի ավազի ու կավի հզոր շերտերից, որոնց հիմքում պալեոզոյան հին ապարներ են։ Մակերևույթը միապաղաղ է, համարյա հորիզոնական, թույլ ցամաքուրդված։ Կտրտված է լայն ու ոչ խոր գետահովիտներով։ Միջգետային տարածությունները տափարակ են, ընդարձակ, մեծ մասամբ ճահճակալած։ Ճահիճները շատ են հատկապես Օբ-Իրտիշյան միջագետքում (Վասյուգանիե

Հարուստ է բնական գազի և նավթի պաշարներով։ Կլիման ցամաքային է (հուլիսին՝ 4-ից մինչև 22 °C, հունվարին՝ -28-ից մինչև -16 °C), վեգետացիոն շրջանը՝ 100-180 օր, ձնածածկի տևողությունը՝ 275-152 օր։ Տարեկան տեղումները՝ 200-600 մմ։ Արևմտա-սիբիրական հարթավայրի հյուսիսում լայն տարածում ունի հավերժական սառածությունը։ Խոշոր գետերն են Օբը, Ենիսեյը, Իրտիշը։ Հարուստ է լճերով (Չանի, Ուբայի, Կուլունդայի և այլն)։ Տեղանքի հարթությունն օժանդակել է բնական զոնաների լավ արտահայտվածությանը, հյուսիսում ձգվում է տունդրան, դեպի հարավ՝ անտառա-տունդրան, տայգան, խառը և լայնատերև անտառները, անտառատափաստանը և տափաստանը։

Արևմտա-սիբիրական հարթավայրի հարավի մեծ մասը հերկված է։ Մշակում են հացահատիկային և տեխնիկական կուլտուրաներ։ Զարգացած է անասնապահությունը, հյուսիսում՝ աղվամազ մոր թեղենի արդյունագործությունը, եղջերվաբուծությունը, ձկնորսությունը, տայգայի ենթազոնայում՝ անտառարդյունաբերությունը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտասիբիրական հարթավայր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 39