Արևմտաեվրոպական միություն

Արևմտաեվրոպական միություն (ԱԵՄ) (ֆր.՝ Union de l'Europe occidentale, UEO), Եվրոպայի անվտանգության ապահովման և պաշապանության կազմակերպություն։ Հիմնվել է 1955 թ.-ին Փարիզյան համաձայնագրի (1954 թ.) հիման վրա։

ԱԵՄ-ի դրոշը
Անդամներ • Ասոցացված պետություններ • ասոցացված համագործակցող պետություններ

Կառուցվածք խմբագրել

ԱԵՄ-ը ներառում է ՝

10 անդամ՝

3 ասոցացված պետություններ՝

 
Եվրոպական միության մեծացումը

9 ասոցացված համագործակցող պետություններ՝

Նպատակները խմբագրել

ԱԵՄ-ի հիմնական նպասսսկներն են՝

  • ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ռազմական և այլ կարգի փո­խօգնությունը
  • միջագգային խաղաղության և անվտանգության ապահովումը
  • ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության հետ սերտ համագործակցությունը
  • ժողովրդավարության ամրապնդումն ու տարա­ծումը
  • մաղաքացիական եւ քադաքական ազատությունների պաշտպանությունը
  • անդամ պետությունների տնտեսական, սոցիալական և մշակութային կա­պերի ամրապնդումը և այլն։

ԱԵՄ-ի հետագա գործունեությունը խմբագրել

ԱԵՄ նախա­տիպը Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Ֆրանսիայի տնտեսական, սոցիալական ու մշա­կութային ինքնապաշտպանության 1948 թ.-ի Բրյուսելյան համաձայ­նագիրն է։ 1954 թ.-ի Փարիզյան համաձայ­նագիրը ձևավորված քաղաքական իրո­ղությունից ելնելով վերանայեց Բրյուսելի համաձայնագրի որոշ դրույթներ, որի արդունքում համաձայնագրին կարողացան միանալ Երկրորդ Աշխարհա­մարտում պարտված Գերմանիան և Իտալիան։ Սառը պատերազմի տարի­ներին ԱԵՄ-ի դերն էական չէր։ Սակայն 20-րդ դարի 90-ական թթ. միության դերն էա­պես աճեց՝ կապված խորհրդային եւ առհասարակ սոցիալիստական համակար­գի փլուզման, միաբևեռ աշխարհակարգի ստեղծման եւ Եվրոպական միության ձեւավորման հետ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва