Արևելյան Տիգրիս (հնում՝ Ջերմ[2]), գետ Հայկական լեռնաշխարհում։ Միանալով Արևմտյան Տիգրիսին՝ առաջացնում է Տիգրիս գետը։ Երկարությունը 268 կմ է, ավազանը՝ 10850 կմ²։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների արևելյան լանջերից, մոտ 3000 մ բարձրությունից և մինչև գետաբերան հոսում արևմտյան ուղղությամբ։ Վերին հոսանքում կոչվում է Նորդուզ, միջինում՝ Շատախ, ապա՝ Բոհտան։ Ընդունում է բազմաթիվ փոքր վտակներ, որոնք առաջացնում են խոր կիրճեր։ Գլխավոր վտակներից են Մոկսը, Սինբերը։ Լեռնային գետ է, ունի մեծ անկում, վերին հոսանքում՝ 20-30 մ, ստորինում՝ 10-12 մ։ Սնումը խառն է, հիմնականում՝ ձնհալքի և ստորերկրյա ջրերից։ Հորդանում է գարնանը (մարտ-մայիս), ամռանը և ձմռանը սակավաջուր է։ Էներգետիկ պաշարները չեն օգտագործվում։

Արևելյան Տիգրիս
Բնութագիր
Երկարություն268 կմ[1]
Ավազանի մակերես10 850 կմ²[1]
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԿորդվաց լեռներ
Գետաբերանի տեղակայումՏիգրիս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՄոկս, Կեցան, Շահբուր և Դոշա
Երկիր Թուրքիա
ԵրկրամասՍիիրթի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 144 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 36