Արևելյան Կապ

նահանգ ՀԱՀ-ում

Արևելյան Կապ (անգլ.՝ Eastern Cape, աֆրիկաանս՝ Oos-Kaap, կոսա՝ Mpuma-Koloni), Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգներից մեկը։ Ստեղծվել է 1994 թվականին նախկին Կապի նահանգից, ինչպես նաև իբր անկախ Սիսկեյ և Տրանսկեյ բանտուստաններից։ Այս նահանգը կոսա ժողովրդի հիմնական տարածքն է, որից ծագում են հայտնի բազում հարավաֆրիկացիներ, ներառյալ Աֆրիկյան ազգային կոնգրեսի այնպիսի գործիչները, ինչպիսիք եք ՀԱՀ֊ի նախագահներ Նելսոն Մանդելան և Տաբո Մբեկին (երկուսն էլ ծնվել են այս նահանգում)։

Արևելյան Կապ
անգլ.՝ Eastern Cape
աֆրիկաանս՝ Oos-Kaap
կոսա՝ Mpuma-Koloni

Զինանշան

ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում էքաղաքային 2 շրջան և 6 գավառ
ՎարչկենտրոնԲիշո
Խոշորագույն քաղաքՊորտ Էլիզաբեթ
Ամենաբարձր կետKwaDuma?
ԲԾՄ1125 մետր
Օրենսդրական մարմինԱրևելյան Կապ նահանգի օրենսդիր ժողով
ՆահանգապետՕսկար Մաբույանե
ՀՆԱ (2017)
ՀՆԱ մեկ շնչի հաշվով
(8%) 230,3 մլրդ ռենդ  (4)
55094 ռենդ
Հիմնական լեզուկոսա՝ 78,8 %
աֆրիկաանս՝ 10,6 %
անգլերեն՝ 5,6 %
սեսոթո՝ 2,5 %
Բնակչություն (2011)
6562053 (13,5 %, 4 տեղ)
Խտություն38,84 ( 6 տեղ)
Ազգային կազմսևամորթներ (86,3%)
գունամորթներ (8,3 %)
սպիտակամորթներ (4,7 %)
հնդիկներ կամ ասիացինար (0.4 %)
Տարածք168 966  (2 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 3001 մ
 0 մ
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էՀյուսիսային Կապ, Ֆրի Սթեյթ, Qacha's Nek District?, Quthing District?, Մոհալես Հուկ, Արևմտյան Կապ և Կվազուլու-Նատալ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցԿապի նահանգ, Տրանսկեյ և Ciskei?
ISO 3166-2 կոդZA-EC
ecprov.gov.za

Նահանգում գտնվում է Պորտ Էլիզաբեթ կոնուրբացիան։ Արևելյան Կապի վարչական կենտրոնը Բիշո քաղաքն է։ Խոշոր քաղաքներն են Պորտ Էլիզաբեթը, Իստ Լոնդոնը (մեծ նավահանգիստ), Մախանդա (մինչև 2018 թվականը՝ Գրեհամստաուն)։ Նահանգը մնում է ՀԱՀ֊ի ամենաաղքատներից մեկը, ինչը կապված է, մասնավորապես, նախկին Սիսկեյ և Տրանսկեյ բանտուստաններում կյանքի ծայրահեղ ցածր մակարդակի հետ[1][2]։

Մախանդա քաղաքում գտնվում է Հարավային Աֆրիկայի հնագույն և բարձրագույն անգլիկան տաճարը՝ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի տաճարը։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Արևելյան Կապի նահանգը սահմանակից է Արևմտյան Կապին (արևմուտքում), Հյուսիսային Կապին (հյուսիս֊արևմուտքում), Ֆրի Սթեյթին (հյուսիսում) և Կվազուլու-Նատալին (հյուսիս֊արևելքում), ինչպես նաև Լեսոթոյին (հյուսիսում)։ Հարավում ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով։

Նահանգի տարածքի մեծ մասը բլրոտ և լեռնոտ է, ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակերևույթից 3001 մետր բարձրության վրա։ Կլիման տարբեր է տարածաշրջանից տարածաշրջան, նահանգի արևմուտքին բնորոշ է չոր կլիմա՝ բավականին ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով, ավելի արևելյան շրջաններում կլիման դառնում է ավելի խոնավ և մեղմ. ծովափերին այն դառնում է մերձարևադարձային։ Լեռնային ներքին շրջանները բնութագրվում են ցուրտ ձմեռներով։

Նահանգի խոշորագույն գետերից է Մեծ Կեյը։

Վարչական բաժանում խմբագրել

 
Արևելյան Կապի քաղաքային շրջանները և գավարները
 
Արևելյան Կապի բնակչության խտությունը 1 կմ² համար՝
 
Նահանգի լեզուները՝

Նահանգը բաժանվում է քաղաքային երկու շրջանի և վեց գավառի, որոնք ներառում են 31 համայնք։

  • Քաղաքային շրջաններ
  • Նելսոն Մանդելայի ծովախորշ (Nelson Mandela Bay)
  • Բաֆֆալո (Buffalo City)
  • Գավառներ
  • Ալֆրեդ Նզո (Alfred Nzo)
  • Ամաթոլե (Amathole)
  • Սառա Բաարտման (Sarah Baartman)
  • Քրիս Հանի (Chris Hani)
  • Օ. Ռ. Տամբո (OR Tambo)
  • Ջո Գցգաբի (Joe Gqabi)

Տնտեսություն խմբագրել

Պորտ Էլիզաբեթում և Իստ Լոնդոնում զարգացած է ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Պորտ Էլիզաբեթում կան այնպիսի ընկերությունների հավաքման գծեր, ինչպիսիք են Ջեներալ Մոթորսը և Volkswagen֊ը, իսկ Իստ Լոնդոնում՝ Daimler֊ի խոշոր գործարանը[3]։ Պորտ Էլիզաբեթից 20 կմ հեռավորության վրա ներկայումս շինարարության փուլում է գտնվում Կոեգայի խոշոր նավահանգիստը, որը խոստանում է դառնալ տարածաշրջանի զարգացման կարևոր գործոն[4][5]։

Կարևոր դեր է խաղում գյուղատնտեսությունը։ Ափի երկայնքով զարգացած է ձկների և կաղամարների արդյունաբերական ձկնորսությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mapping poverty in South Africa». southafrica-info.com. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.(չաշխատող հղում)
  2. «Eastern Cape remains SAs poorest province». dispatchlive.co.za. 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.(չաշխատող հղում)
  3. «VWSA steps up production as export demand grows — IOL». iol.co.za. 2014 թ․ փետրվարի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  4. «Billion investments coega special economic zone». biznews.com. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.(չաշխատող հղում)
  5. «New liquid bulk tank farm at port of ngqura a step closer - Transnet». rnews.co.za. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
Վիքիճամփորդն ունի Արևելյան Կապին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։