Արևելապոնտական լեռնաշղթա

Արևելապոնտական լեռներ, Խաղտյաց լեռներ, Արժլու, Արևելապոնտաական լեռներ, Բսլխար, Բսլխար դաղ, Բսլխալ ղաղ, Բարիատրյան լեռներ, Բոլխար, Էլկեզի, Էլկըզի, Իլակ-Մեսջիդի, Լազիստանի լեռներ, Լազսաանի լեոներ, Խաղդյաց լեոներ, Խաղտիք, Պահարյա լեռներ, Պահարյաց լեռներ, Պարատրես, Պարիադիս, Պարիադրես, Պարիադրեսի շղթա, Պարիսսլրյաձ լեոներ, Պարիաղրոս, Պարխ, Պարխալ, Պարխար, Պարխսր լերներ, Պարխարի լեոներ, Պարխարյաճ լեռներ, Պարխոաթրաս, լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 3937 մ (Քաջքար լեռ)։

Արևելապոնտական լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
ԼեռնաշղթաՊոնտական լեռներ
Երկարություն400 կմ
Մեծագույն գագաթՔաջքար

Կազմված է կավճի և երրորդականի բյուրեղային, մետամորֆային և նստվածքա-հրաբխային ապարներից (կրաքարեր, տուֆոգեններ և գրանիտներ)։ Հարուստ է բազմամետաղային հանքավայրերով, հատկապես արծաթով (Գյումուշխանե)։ Լեռնաշղթաների (Գիրեսուն, Զիգանա, Քաջքար, Լազիստանի, Սպեր) միջին բարձրությունը գերազանցում է 3000 մ-ից, իսկ առանձին գագաթներ ծածկված են հավերժական ձյունով։ Կան անթրոպոգենի սառցապատումների հետքեր։ Հարմար և անցանելի է միայն Զիգանայի լեռնանցքը։

Արևելապոնտական լեռները մասնատված են Խարշատ, Դագիրման և այլ գետերի հովիտներով։ Հյուսիսահայաց լանջերին (տեղումները 3000 մմ) տարածված են մերձարևադարձային սաղարթավոր (մինչև 400 մ), խառը (400-1250 մ) և փշատերև (մինչև 1900 մ) անտառներ, հարավահայաց չորային լանջերին՝ միջերկրածովային չորասեր անտառներ ու թփուտներ (կան նաև Հայկական բարձրավանդակին հատուկ չորասեր տեսակներ), 2000 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ են։

V դարի պատմիչները հիշատակում են Պարխար(յան) կամ Պարիադրես(յան) ձևերով, հետագայում հայտնի են Պարխալ կամ Բոլխար անուններով։ Ն. Ադոնցը սրանց անունը համեմատում է Բարխ ամրոցի անվան հետ։ Թուրքերն անվանել են Ելկըզի։ Այժմ կոչվում են Լազիստանի լեռներ։ Խաղտյաց լեռների նշանավոր գագաթներն են՝ Քաջքար կամ Խալքար և Վերձնբակ։ Ավարայրի ճակատամարտից հետո այստեղ էր ամրացել Հմայակ Մամիկոնյանր։ Վ. Արևելցու պատմած ավանդությամբ Սուրբ Սահակի աշակերտ Անդրեաս աբեղան սրա խորշերում էր թաքցրել ու Նունեի խալը, որն ստացել էր Վ. Մամիկոնյանի դուստր Շուշանիկից։ Ըստ ավանդության, 1011 թ. թոնդրակեցիները փշրել են այս լեռների մի ճյուղի վրա գտնվռղ խաչքարը, սրա համար պատժվել են։ Ունի բագմամետաղային հարուստ հանքավայրեր։ Նշանավոր են Գյումուշխանեի արծաթի հանքերը։ Միջին բարձրությունը հասնում է 3000 մ։ Առանձին գագաթները ծածկված են հավերժական ձյունով, կտրատված է մի քանի գետահովիտներով։ Լանջերր անտաոածածկ են, բարձրադիր գոտիները ծածկված են ալպյան մարգագետիններով[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 633 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 31