Արևահարություն, գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով առաջացած ծանր հիվանդագին դրություն։ Արևահարության ժամանակ ուղեղի թաղանթների և ուղեղանյութի անոթները լայնանում են, լցվում արյունով։ Առաջ է գալիս ուղեղի այտուց, երբեմն՝ արյունազեղումներ, որոնց հետևանքով խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կենտրոնների գործունեությունը։

Արևահարություն
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-10T67.0
 Heat stroke Վիքիպահեստում
ԱՄՆ բանակի բուժաշխատողներն օգնում են արևահարված գվատեմալացի մի կնոջ

Մանկահասակ և ծծկեր երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը։

Նշաններ խմբագրել

  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39 °C և ավելի),
  • դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն,
  • գլխացավ,գլխապտույտ,
  • թուլություն,
  • անհանգստություն, գրգռվածություն,
  • աղմուկ ականջներում,
  • արյունահոսություն քթից,
  • սրտխառնոց, փսխում,
  • գիտակցության խանգարումներ։

Առաջին օգնություն խմբագրել

  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք,
  • Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով,
  • Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը,
  • Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն,
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Մարմնի արձագանքը միջավայրի բարձր ջերմաստիճանին խմբագրել

  • Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը։
  • Քրտնարտադրությունն ուժեղանում է։
  • Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին։
  • Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 26