«Արևահավասար» (շվեդ.՝ Midsommar, բառացի՝ Միդսոմար), ամերիկացի ռեժիսոր Արի Աստերի ֆոլք սարսափ ֆիլմը[2]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի հուլիսի 3-ին[3]։

Արևահավասար
շվեդ.՝ Midsommar
Երկիր ԱՄՆ
 Շվեդիա
Ժանրսարսափ ֆիլմ, դրամա և թրիլեր
Թվականհուլիսի 3, 2019, սեպտեմբերի 26, 2019, հուլիսի 18, 2019[1] և նոյեմբերի 14, 2019[1]
Լեզուանգլերեն և շվեդերեն
ՌեժիսորԱրի Ասթեր
ՊրոդյուսերԼարս Կնուդսեն և Պատրիկ Անդերսոն
Սցենարի հեղինակԱրի Ասթեր
ԴերակատարներՋեք Ռեյնոր, Ֆլորենս Փյու, Ուիլ Փոուլթեր, Ուիլյամ Ջեքսոն Հարփեր, Վիլհելմ Բլոմգրեն, Արչի Մադեկվե, Հենրիկ Նորլեն, Գունել Ֆրեդ, Յուլիա Ռագնարսոն, Մաթս Բլոմգրեն, Lars Väringer?, Աննա Օստրոմ, Hampus Hallberg?, Liv Mjönes?, Louise Peterhoff?, Katarina Weidhagen? և Բյորն Անդերսեն
ՕպերատորPaweł Pogorzelski?
ԵրաժշտությունThe Haxan Cloak?
ՄոնտաժLucian Johnston?
Պատմվածքի վայրՇվեդիա և Հորգա
ԿինոընկերությունA24
Տևողություն147 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Քոեջի ուսանողուհի Դենի Արդորը տառապում է հուզական ծանր տրավմայից այն բանից հետո, երբ նրա քույրն ինքնասպանություն է գործում ծնողների հետ միասին։ Դա էլ ավելի է սրում Դենիի հարաբերություններն իր ընկերոջ՝ Քրիստիան Հյուզի հետ, որը մարդաբանության ասպիրանտ է։ Վերջինս երկար ժամանակ ելք է փնտրում ստեղծված իրավիճակից, բայց մնում է Դենիի հետ պարտքի զգացումից դրդված։

Հաջորդ ամառը Դենին Քրիստիանի հետ գնում է երեկույթի։ Նա իմանում է, որ Քրիստիանի ու իր ընկերներին՝ Մարկին ու Ջոշին, իրենց շվեդ ընկեր Պելլեն հրավիրել է տոնելու ամառային արևահավասարը Պելլեի տոհմական համայնքում՝ շվեդական Հելսինգլանդում։ Նա կշտամբում է Քրիստիանին նրա համար, որ վերջինս իրեն չի ասել, որ պատրաստվում է մեկնել։ Սխալն ուղղելու համար Քրիստիանը նրան հրավիրում է միանալու իրենց՝ չխորհրդակցելով ընկերների հետ։

Հասնելով Հորգա՝ նրանք հանդիպում են Սայմոնին ու Քոննիին՝ անգլիացի զույգի, որոնք հրավիրել էր Պելլեի եղբայրը՝ Ինգեմարը։ Նա խմբին առաջարկում է պսիլոցիբին, որը նրանք ընդունում են։ Դեղանյութի ազդեցության տակ Դեննի մոտ սկսվում է տեսիլքներ իր մեռած քրոջ տեսքով։ Լարվածությունը սրվում է այն բանից հետո, երբ Պելլեն ու Ինգեմարը նրանց ստիպում են ներկա գտնվել ատեստուպի արարողությանը, որի ընթացքում համայնքի երկու ավագներ կատարում են ինքնասպանություն՝ ցած նետվելով ժայռից։ Երբ ավագ տղամարդը կենդանի է մնում ընկնելուց հետո, համայնքի մի քանի անդամներ մուրճով ջարդում են նրա գանգը։ Դրանից հետո այցելուները բաժանվում են երկու խմբի. ամերիկացիները որոշում են մնալ ոչ միայն Պելլեի հրահանգով, այլև այն պատճառով, որ Հորգան Ջոշի կուրսային աշխատանքի թեման է։ Այնուամենայնիվ, Սայմոնի ու Քոննի վրա խորը ազդեցություն է թողնում այդ արարողությունը, և նրանք հավաքում են իրենց իրերը, որպեսզի հեռանան։ Դրանից կարճ ժամանակ անց նրանք մեկը մյուսի հետևից անհետանում են. խմբի մնացած անդամները համոզված են, որ նրանց տարել են կայարան։ Քրիստիանը որոշում է պատճենել Ջոշի կուրսայինի թեման Հորգայի մասին, ինչը վեճի տեղիք է տալիս։ Ջոշը փորձում է ավագից ավելի շատ տեղեկություն ստանալ համայնքի հին ռունային փորձերի մասին՝ հիմնվելով ինցեստի օգնությամբ ծնված անդամի նկարների վրա, որին իրենք համարում են պատգամախոս։

Այն բանից հետո, երբ Մարկն առանց իմանալու միզում է ժառանգական ծառի վրա և արժանանում զայրույթի, նրան գայթակղում է մի աղջիկ։ Նույն գիշեր Ջոշը մտնում է տաճար, որպեսզի լուսանկարի նրանց ռունային սրբազան տեքստը։ Այդ պահին նրան շեղում է կիսամերկ տղամարդը Մարկի մորթով, և նույն պահին Ջոշի գլխին հարվածում են մուրճով և դուրս քաշում կառույցից։

Հաջորդ օրը Դենիին ստիպում են ընդունել ավելի շատ հոգեմետ նյութեր և մասնակցել պարի մրցույթին մայիսյան դաշտում. Դենին հաղթում է, և նրան թագադրում են որպես «մայիսի թագուհի»։ Միևնույն ժամանակ Քրիստիանն ստանում է թմրանյութեր և պատրաստվում մասնակցել արարողության, որի ընթացքում սեքսով է զբաղվում համայնքի անդամ Մայայի հետ, իսկ համայնքի անդամ կանայք հետևում են նրանց և նմանակում նրա տնքոցները։ Իմանալով այդ մասին՝ Դենիի մոտ տեղի է ունենում պանիկա, և Հորգայից մի քանի կանայք լալիս են նրա հետ։ Արարողությունից կարճ ժամանակ անց Քրիստիանը հայտնաբերում է Ջոշի ոտքը, ապա գտնում է Սայմոնին, որին ծիսակարգի ժամանակ անդամահատել էին որպես արյունարբու արծվի։ Ապա նրան կաթվածահար է անում համայնքի ավագը, որը նրան տալիս է անհայտ թմրանյութ։ Հայտարարվում է, որ մինչև ծես ավարտը պետք է զոհ մատուցվի ինը մարդ։ Առաջին չորսը կողմնակի անձինք են՝ Ջոշը, Մարկը, Քոննին ու Սայմոնը, որոնց Պելլեն ու Ինգեմարը խաբեությամբ բերել էին գյուղ։ Հաջորդ չորս զոհերը համայնքի անդամներից են՝ ինքնասպանություն գործած երկու ավագներն ու երկու կենդանի կամավորներ՝ Ինգեմարն ու Ուլֆը։ Որպես Մայիսի թագուհի՝ Դեննին պետք է ընտրի իններորդ և վերջին զոհին կողմնակի անձանցից կամ վիճակահանությամբ ընտրված համայնքի անդամներից։ Կոտրված սրտով Դեննին որոշում է զոհել Քրիստիանին։ Նրան կարում են փորոտիքը հանած արջի կաշվի մեջ և դնում դեղին տաճարում՝ մյուս զոհերի դիակների մոտ։ Երբ տաճարն այրվում է, ու համայնքը տոնում է ծեսի ավարտը, Դենին սկզբում սարսափահար լալիս է, բայց հետո աստիճանաբար սկսում է ժպտալ։

Դերերում խմբագրել

Ֆլորենս Փյու Դենի Արդոր
Ջեք Ռեյնոր Քրիստիան Հյուզ
Ուիլ Փոուլթեր Մարկ
Ուիլյամ Ջեքսոն Հարպեր Ջոշ
Վիլհելմ Բլոմգրեն Պելլե
Էլլորա Տորչիա Քոննի
Արչի Մադեկվե Սայմոն
Լիվ Մյոնես Ուլլա
Աննա Օստրյոմ Կարին
Իզաբել Գրիլ Մայա
Ռեբեկա Ջոնստոն Ուլրիկա
Համպուս Հալբերգ Ինգեմար
Հենրիկ Նորլեն Ուլֆ

Արտադրություն խմբագրել

2018 թվականի մայիսին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը լինելու է Արի Աստերը, B-Reel Films և Parts & Labor-ից Լարս Կնուդսենը հանդես են գալու որպես պրոդյուսեր, իսկ A24 ընկերությունը՝ տեղայնացնող[2]։ 2018 թվականի հուլիսին նկարահանող խմբին են միացել Ֆլորենս Փյուն, Ջեք Ռեյնորը, Ուիլ Փոուլթերը, Վիլհելմ Բլոմգրենը, Ուիլյամ Ջեքսոն Հարպերը, Էլլորա Տորչիան ու Արչի Մադեկվեն[4][5]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի հուլիսի 3-ին[3], թեև նախկինում պլանավորվել էր 2019 թվականի օգոստոսի 9-ին[6]։

Օրիգինալ թրեյլերը համացանցում դիտման համար հասանելի է դարձել 2019 թվականի մարտի 5-ին[7]։ Ֆիլմի երկրորդ թրեյլերը համացանցում հայտնվել է 2019 թվականի մայիսի 14-ին[8]։ Հունիսի 21-ին A24 ընկերությունը թողարկել է պրոմո հոլովակ, որը պարունակել է բոլորովին նոր տեսարաններ[9]։

Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքի Alamo Drafthouse կինոթատրոնում 2019 թվականի հունիսի 18-ին[10]։

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի թարմության 93 % վարկանիշ 27 գրախոսականների հիման վրա 8,15/10 միջին միավորով։ Կարծիքները համահունչ են՝ «Հավակնոտ, տպավորիչ ստեղծված և գլխավորը անհանգստություն առաջացնող «Արևահավասար» ֆիլմը հերթական անգամ հաստատում է այն փաստը, որ որ Արի Աստերը սարսափ ֆիլմերի հեղինակ է, որի հետ պետք է հաշվի նստել»[11]։ Metacritic կայքում «Արևահավասար» ֆիլմն ունի 100 հնարավորից 73 միջին միավոր, որը հիմնված է 14 գրախոսականների հիման վրա, իսկ ֆիլմն արժանացել է հիմնականում դրական արձագանքների[12]։ The Hollywood Reporter հրատարակությունից Ջոն Դեֆորը ֆիլմը նկարագրում է որպես ավելի շատ խռովահույզ, քան սարսափելի, բայց այնուամենայնիվ դիտելու արժանի[13]։ Variety-ից Էնդրյու Բարքերը նշել է, որ «Արևահավասարը» զարմանալիորեն արտասովոր և խճճված աշխատանք է[14]։ Vulture-ից Դևիդ Էդելշտեյնը Ֆլորենս Փյույի խաղը գնահատել է որպես անհավատալիորեն վառ, ինչպես նաև նշել է, որ «Արևահավասարը» հիշեցնում է Ռիխարդ Վագների օպերան։ Time Out-ից Ջոշուա Ռոտքոփֆը ֆիլմին տվել է հինգ հնարավորից հինգ աստղ[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 Fleming Jr, Mike (2018 թ․ մայիսի 8). «A24 Pacts For 'Hereditary' Helmer Ari Aster's Next Horror Film». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  3. 3,0 3,1 Squires, John (2019 թ․ ապրիլի 3). «Ari Aster's 'Midsommar' Moves Up from August to July Release!». Bloody Disgusting. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  4. Kroll, Justin (2018 թ․ հուլիսի 30). «Florence Pugh Lands Female Lead in 'Hereditary' Director Ari Aster's Next Film». Variety. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  5. Sneider, Jeff (2018 թ․ հուլիսի 30). «Exclusive: Jack Reynor, Will Poulter to Star in Ari Aster's Follow-Up to Hereditary». Collider. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  6. Squires, John (2019 թ․ փետրվարի 26). «A24 Provides First Tease for Ari Aster's Next Horror Film 'Midsommar,' Coming This Year!». Bloody Disgusting. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  7. Squires, John (2019 թ․ մարտի 5). «The Festivities Begin With Official Teaser Trailer for 'Hereditary' Director Ari Aster's 'Midsommar'». Bloody Disgusting. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  8. Miska, Brad (2019 թ․ մարտի 14). «New Trailer Invites You to the Nightmarish 'Midsommar' Celebration». Bloody Disgusting. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  9. Miska, Brad (2019 թ․ հունիսի 21). «New 'Midsommar' Trailer Gets You Pumped for Various Cult Activities!». Bloody Disgusting. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  10. Stolworthy, Jacob (2019 թ․ մարտի 19). «Midsommar reviews: 'Nightmarish' horror film hailed as modern-day Texas Chainsaw Massacre». Independent. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  11. «Midsommar, Rotten Tomatoes». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  12. «Midsommar, Metacritic». Metacritic. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  13. DeFore, John (2019 թ․ հունիսի 18). «'Hereditary' director Ari Aster sends unwitting Americans into a strange Swedish cult for his sophomore outing». Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  14. Barker, Andrew (2019 թ․ հունիսի 19). «Ari Aster's ambitions outpace his execution in this follow-up to "Hereditary"». Variety. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  15. Rothkopf, Joshua (2019 թ․ հունիսի 19). «Midsommar Review by Joshua Rothkopf». Time Out. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել