Արևալո (իսպ.՝ Arévalo), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում՝ Ավիլա պրովինցիայի մեջ։ Գտնվում է Լա Մորանիա շրջանում։

Մունիցիպալիտետ
Արևալո
Arévalo
Դրոշ Զինանշան

Արևալոյի բերդը՝ կառուցված 12-16-րդ դարերում
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿաստիլիա և Լեոն
ՆահանգԱվիլա
ՇրջանԼա Մորանիա
ՔաղաքապետՎիդալ Գալիցիա Խարամելո
Մակերես46.07 կմ²
ԲԾՄ820 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան[1]
Խոսվող լեզուներԻսպաներեն
Բնակչություն8114 մարդ (2010)
Խտություն175,7 մարդ/կմ²
Տեղաբնականունarevalenses
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ05200
Ավտոմոբիլային կոդAV
Պաշտոնական կայքayuntamientoarevalo.es
Արևալո (Իսպանիա)##
Արևալո (Իսպանիա)

Քաղաքի անվանումն առաջացել է կելտական arevalon բառից, որը թարգմանաբար նշանակում է «Քարերին մոտ տարածք»։ Քաղաքում ամեն տարի հուլիսի 7-ին նշվում է քաղաքի հովանավոր պաշտպան Սան Վիկտորինոյի (San Victorino) փառատոնը։ Այն ավարտվում է գիշերվա ժամը 11-ին քաղաքի ամրոցի մոտ՝ հրավառությամբ։ Արևալոյի քույր քաղաք է համարվում ֆրանսիական Աուտուն քաղաքը։

Տարածաշրջանային կարևորություն խմբագրել

Արևալոն Լա Մորանիա շրջանի մայրաքաղաքն է։ Իսպանիայի կառավարությունն այս քաղաքը հայտարարել է պատմական և մուդեխարական մշակույթի (իսպ.՝ mudéjar, արաբերեն مدجّن [mudaǧǧan] բառից՝ կենցաղային, տնային) բազմաթիվ նմուշների համար[2]։ Արևալոյում է գահ բարձրացել Իզաբելա I (իսպ.՝ Isabella I of Castile) թագուհին։

Տեղադրություն և բնակչություն խմբագրել

Գտնվում է Արևալիլո (Arevalillo) և Ադախա (Adaja) գետերի միախառնման վայրին մոտ։ Զբաղեցնում 46.07 կմ² մակերես տարածք։ Ծովի մակարդակից գտնվում է 820 մ բարձրության վրա։ Բնակչությունը կազմում է 8114 մարդ (2010 թվական)։ Միջնադարում այն եղել է գյուղատնտեսության գլխավոր վայր (Comunidad de Villa y Tierra)՝ միևնույն անվանումով։

Տարեթիվ 1900 1950 1960 1970 1981 1991 2001
Բնակչություն 3.495 5.066 5.065 5.524 6.579 7.375 7.507

Կլիմա խմբագրել


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արևալոյում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) 3,0 4,8 6,3 8,1 11,9 17,0 20,7 20,3 17,4 11,4 6,7 4,1 11,0
տեղումների քանակը (մմ) 36,2 31,6 25,9 40,6 49,7 34,5 21,4 16,1 27,1 46,1 45,9 37,6 412,6

Հուշարձաններ խմբագրել

  • La Muralla - Քաղաքի պաշտպանական պատերը, որոնք սկզբնական շրջանում ունեցել են 5 դուռ և կազմում են եռանկյուն ամրոցի հետ միասին։ Դրանց հիմքը պաշտպանված է 2 շարքով շարված պատով։
  • Santo Domingo de Silos եկեղեցի
  • San Juan եկեղեցի
  • Santa María եկեղեցի, որի աշտարակը հատում է համանուն փողոցը, որտեղ գտնվում է եկեղեցին
  • San Miguel եկեղեցի, որտեղ պահվում են արվեստի գործերի տարբեր արժեքավոր նմուշներ
  • San Martín եկեղեցի, նախկինում՝ մզկիթ, որը ներկայումս պահպանում է իր ինքնատիպ տեսքը
  • El Salvador եկեղեցի

Բացի այս եկեղեցիներից և հուշարձաններից, Արևալոյի տարբեր տարածաշրջաններում կան բազմաթիվ այլ տեսարժան և պատմական կոթողներ, ամրոցներ, վանքեր։

Դպրոցներ խմբագրել

Այստեղ առկա են 3 դպրոցներ՝ C.P. La Moraña, C.P. Los Arevacos և El Amor de Dios։ Բացի այդ, այստեղ կան նաև միջնակարգ կրթության 3 կենտրոններ՝ Los Salesianos, I.E.S Adaja և I.E.S Eulogio Florentino Sanz.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևալո» հոդվածին։