Արևադարձային տարի, ժամանակահատվածը, որի ընթացքում արեգակն ավարտում է մեկ տարվա եղանակների փոփոխության շրջանը (հայտի է նաև որպես արեգակնային տարի)։ Օրինակ, մի գարնանային գիշերահավասարից մինչև հաջորդ գարնանային գիշերահավասարը։ Անտիկ ժամանակներից աստղագետները կատարելագործել են արևադարձային տարվա սահմանումը։

Արևադարձային տարի է կոչվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում Արեգակի միջին արևադարձային լայնությունը մեծանում է 360°-ով[1]։

Ամառային արևադարձ։Օրվա տևողության փոփոխությունը սկսած հյուսիսային բևեռից

Արեգակնային համակարգում հաշվարկներ անելիս օգտագործում են 2 կարևոր հարթություն․

  1. Խավարածրի հարթությունը՝ Երկրի ուղեծրով սահմանափակված մակերեսը։
  2. Երկնային հասարակածը ընդգրկող մակերեսը։

Այս հարթությունները ունեն հատման գիծ։ Այդ գծի երկայնքով ուղղված, Երկրից դեպի Ձկներ համաստեղությունը ցույց տվող ուղղությունը գարնանային գիշերահավասարն է, որը նշանակվում է ♈ (Խոյ համաստեղության խորհրդանիշն է, որտեղ գտնվել է գարնանային գիշերահավասարի կետը հեռավոր անցյալում)։ Հակառակ ուղղությամբ՝ դեպի Կույսի համաստեղություն ուղղված է աշնանային գիշերահավասարը և նշանակվում է ♎ (Կշեռքի համաստեղության խորհրդանիշն է, որտեղ գտնվել է գիշերահավասարը հեռավոր անցյալում)։

Արևադարձային տարվա տևողությունը գարնանային գիշերահավասարով արտահայտված խմբագրել

Արևադարձային տարվա տևողությունը կախված է հաշվարկման կետից։ Աստղագետները այդ մեթոդը բացահայտել են ոչ անմիջապես, սկզբում հաշվարկման կետ էին համարում գիշերահավասարներից մեկը, քանի որ այդ ժամանակահատվածում սխալանքը հնարավորինս փոքր է։ Ժան Մեյոսն ու Սավոյն իրենց աշխատանքներում[1] ցույց են տալիս գարնանային գիշերահավասարների միջև հետևյալ ժամանակահատվածները։

Օրեր Ժամ Րոպ. Վրկ.
1985—1986 365 5 48 58
1986—1987 365 5 49 15
1987—1988 365 5 46 38
1988—1989 365 5 49 42
1989—1990 365 5 51 06

Մինչ XIX դարը արևադարձային տարին հաշվվում էր մեծ ժամանակահատվածներում գիշերահավասարների ամսաթվերի համեմատությամբ։ Այդ մոտեցումը օգնեց հաշվել արևադարձային տարվա միջին տևողությունը[1]։

0-ից մինչ 2000 թվականը տեղի ունեցած գիշերահավասարների և արևադարձների միջև տևողությունները բերված են աղյուսակում[1]։

Год 0 Год 2000
Երկու գարնանային գիշերահավասարների միջև 365,242 137 дней 365,243 374 дней
Երկու ամառային արևադարձերի միջև 365,241 726 дней 365,241 626 дней
Երկու աշնանային գիշերահավասարների միջև 365,242 496 дней 365,242 018 дней
Երկու ձմեռային արևադարձերի միջև 365,242 883 дней 365,242 740 дней

Արևադարձային տարվա ընթացիկ միջին տևողության խմբագրել

Արևադարձային տարվա ընթացիկ միջին տևողության հաշվարկման բանաձևը՝

որտեղ Т — ժամանակը հուլյան հարուրամյակներով (1հուլյան տարին հավասար է 36 525 օր), հաշված 2000 թվականի հունվարի 1-ից[2][3]։

Illustration of seasonal distances from Earth to the Sun
Գիշերահավասարներ և արևադարձեր

Արևադարձային տարվա տևողության զանազանություն խմբագրել

Եթե Երկիրը կեպլերյան շարժում կատարեր, ապա արևադարձային տարվա տևողությունը կլիներ հաստատուն մեծություն։ Սակայն Երկիրը շարժման ընթացքում խոտորվում է[4]։ Այդ խոտորումները կապված են Երկրի մոտակա երկնային մարմինների շարժմամ[5]։

Օրացույցային տարի խմբագրել

Գրիգորյան օրացույցը, որն օգտագործվում է քաղաքացիական նպատակներով, միջազգային ստանդարտ է։ Այն ունի 400 տարի պարբերություն (146 097 օր)։ Ամեն մի պարբերության մեջ կրկնվում են բոլոր ամիսները, շաբաթներն ու օրերը։ Գրիգորյան օրացույցը իրենից ներկայացնեւմ է հուլյան օրացույցի բարելաված տարբերակը։

Միջին արեգակնային օրը մեծանում է 1,5 մվ-ով՝ 100 արևադարձային տարվա ընթացքում։ Այդ էֆեկտները առաջացնում են 3200 տարվա ընթացքում 1 օր օրացույցի տեղաշարժ։ Օրացույցի շտկման համար առաջարկվող տարբերակները առայժմ հարմարավետ չեն[6]։ Այդ խնդիրը գրիգորյան օրացույցը լուծում է այնքան լավ, որ մի օրվա տարբերությունն առաջանում է ոչ շուտ, քան 10000 տարվա ընթացքում[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Meeus, J., Savoie, D. The history of the tropical year Journal of the British Astronomical Association, 102(1), 40—42.(անգլ.)
  2. McCarthy D. & Seidelmann, P. K. (2009). Time from Earth rotation to atomic physics. Weinhein: Wiley-VCH Verlag GmbH & Co. KGaA. էջ 351. ISBN 9783527407804.
  3. Secular terms of the classical planetary theories using the results of general theory. Astronomy and Astrophysics, 157, 59—70. ISSN 0004-6361(անգլ.)
  4. Дубошин Г. Н. Небесная механика. Основные задачи и методы. — М.: Наука, 1975. — 800 с.
  5. Фёдоров В. М. (2013). «Межгодовые вариации продолжительности тропического года // Доклады Российской Академии наук, 2013. – т. 451. - № 1, - с. 95–97» (PDF).
  6. Blackburn, B. & Holford-Strevens (2003, corrected reprint of 1999). The Oxford companion to the year. Oxford University Press.
  7. S. Cassidy, Error in statement of tropical year, 1996
  8. М. Л. Городецкий, К вопросу о точности григорианского календаря и лунного цикла // Историко-астрономические исследования, Вып. XXXV. —М.: Физматлит, 2010, C. 289—293.

Արտաքին հղում խմբագրել