Արֆո Պետրոսյան

հայ գրականագետ, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արֆո (Արփենիկ) Ավետիսի Պետրոսյան (փետրվարի 15, 1909(1909-02-15), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1985(1985-09-23), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից։

Արֆո Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 15, 1909(1909-02-15)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 23, 1985(1985-09-23) (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
ԱշխատավայրԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Արֆո Պետրոսյաը ծնվել է Շուշի քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1938-1945 թթ. աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1946-1951 թթ. եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության նախագահի տեղակալը։ 1951-1970 թթ. աշխատել է Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում (1955 թվականից՝ տնօրենի առաջին տեղակալ), ղեկավարել է ԽՍՀՄ ազգային գրականությունների մատենաշարի և «Բազմազգ խորհրդային գրականության պատմություն» վեցհատորյակի ստեղծման աշխատանքները։ 1970 թվականից «ԽՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրն էր։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Գրականության կուսակցականությունը» (1952, Մոսկվա), «Ժողովրդական պատմությունը և նրա էպոսը» (նվիրված «Սասնա ծռերին», 1982, Մոսկվա) և այլ գրքեր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Մահացել է Մոսկվայում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 451.