Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արքա (այլ կիրառումներ)

Արքա (յունիկոդ` ♔♚), շախմատի գլխավոր, սակայն ոչ ուժեղագույն խաղաքարը։ Շախմատ խաղի նպատակն է մատ հայտարարել մրցակցի արքային։

Արքա
Ենթակատեգորիաշախմատի խաղաքարեր
 • խաղաքար Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Շախմատային նոտագրությունK Խմբագրել Wikidata
abcdefgh
8
d5 black cross
e5 black cross
f5 black cross
d4 black cross
e4 white king
f4 black cross
d3 black cross
e3 black cross
f3 black cross
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Արքայի հնարավոր քայլերը
abcdefgh
8
f8 black rook
c5 black cross
e5 black cross
d4 black king
e4 black cross
c3 black cross
d3 black cross
e3 black cross
g3 black cross
h3 black cross
a2 white bishop
g2 white king
h2 black cross
g1 black cross
h1 black cross
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Արքայի հնարավոր քայլերը

Արքայի քայլերը խմբագրել

Արքան կարող է տեղաշարժվել ցանկացած հարևան դաշտ` հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով։ Գտնվելով խաղատախտակի անկյունում՝ արքան գրոհում է 3 դաշտ, խաղատախտակի եզրին՝ 5 դաշտ, իսկ մնացած դաշտերում՝ 8 դաշտ։ Ընդ որում, արքան չի կարող տեղափոխվել այն դաշտը, որը զբաղեցրել է սեփական խաղաքարը, ինչպես նաև՝ որը գտնվում է մրցակցի խաղաքարի գրոհի (շախի) տակ։

Շախմատի կանոնների համաձայն՝ արքան չի կարող կանգնել մրցակցի արքայի հարևան դաշտերից որևէ մեկում։ Նաև՝ արքան չի կարող մատ հայտարարել մրցակցի արքային։

Փոխատեղում խմբագրել

Փոխատեղումը քայլ է, երբ կատարվում է արքայի և նավակի միաժամանակյա տեղաշարժ. արքան տեղափոխվում է նավակներից մեկի ուղղությամբ երկու դաշտ, իսկ նավակը տեղադրվում է այն դաշտում, որի վրայով անցել է արքան։ Դեպի արքայական թև կատարվող փոխատեղումը կոչվում է կարճ փոխատեղում (կրճատ նշանակվում է 0-0), իսկ դեպի թագուհու թևը՝ երկար փոխատեղում (0-0-0)։

Փոխատեղումը թույլատրելի է հետևյալ պայմաններին բավարելու դեպքում.

  • արքան և նավակը մինչ այդ չեն կատարել ոչ մի քայլ,
  • արքայի ու նավակի միջև չկա ուրիշ խաղաքար,
  • արքան չի գտնվում շախի տակ, չի անցնում գրոհված դաշտի վրայով և չի հայտնվում գրոհված դաշտում (շախի տակ)։

Շախ խմբագրել

Շախն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո արքան հայտնվել է հարվածի տակ։
Բաց շախն իրավիճակ է, երբ մրցակցի խաղաքարերից մեկի քայլից հետո արքան հայտնվել է մեկ այլ խաղաքարի հարվածի տակ։
Կրկնակի շախն իրավիճակ է, երբ արքան գրոհել են մրցակցի միաժամանակ երկու խաղաքարեր։

Եթե արքային շախ է հայտարարված, անհրաժեշտ է հաջորդ քայլով այն դուրս բերել շախի տակից։ Շախից հնարավոր է պաշտպանվել երեք եղանակներից մեկով.

  • արքան տեղափոխել այնպիսի դաշտ, որը գրոհված չէ մրցակցի խաղաքարերով,
  • արքան պաշտպանել սեփական խաղաքարերից մեկով՝ ծածկելով հարվածից,
  • վերցնել շախ հայտարարող խաղաքարը։

Կրկնակի շախից հնարավոր է պաշտպանվել միայն արքայի քայլով։ Եթե շախը հայտարարել է մրցակցի ձին, սեփական խաղաքարով արքային պաշտպանել (ծածկել) հնարավոր չէ։

Մատ խմբագրել

Մատն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո արքան հայտնվում է նրա խաղաքարի հարվածի տակ, և խաղացողը չի կարող ոչ մի կերպ պաշտպանվել շախից։

Մատ հայտարարելու դեպքում պարտիան ավարտվում է արքան պաշտպանել չկարողացող խաղացողի պարտությամբ, անկախ նրանից, թե խաղատախտակի վրա ինչպիսի նյութական վիճակ է, և որքան ժամանակ կա մատ հայտարարած շախմատիստի շախմատային ժամացույցի վրա։ Պրոֆեսիոնալ շախմատիստների պարտիաներում գործը մատի գրեթե չի հասնում. շախմատիստը, տեսնելով, որ մրցակցի ճիշտ խաղի դեպքում չի կարող պաշտպանվել, սովորաբար հանձնում է պարտիան։

Պատ խմբագրել

Պատն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո խաղացողը քայլ անելու հնարավորություն չունի, քանի որ արքայի ցանկացած քայլից հետո նա հայտնվում է շախի տակ, իսկ ուրիշ խաղաքարեր չկան կամ զրկված են քայլելու հնարավորությունից։ Ընդ որում, արքայի վրա հարված չկա։ Պատի դեպքում պարտիան ավարտվում է ոչ-ոքի։

Արքան շախմատի պարտիայում խմբագրել

Պարտիայի սկզբում սպիտակ արքան զբաղեցնում է е1 դաշտը, սևերինը՝ е8։ Սկզբնախաղում սովորաբար արքայով քայլեր չեն անում, բացառություն է փոխատեղումը, որն իրականացվում է արքան պաշտպանելու և մյուս խաղաքարերը զարգացնելու նպատակով։ Միջնախաղում արքան հաճախ դառնում է գրոհների թիրախ, որոնք հանգեցնում են կողմերից մեկի հաղթանակի։ Վերջնախաղում արքաները սովորաբար ակտիվ մասնակցություն են ունենում խաղին՝ օգնելով սեփական զինվորներին վերածվելու թագուհու կամ խոչընդոտելով մրցակցի զինվորներին հասնելու նույն նպատակին։

Խաղում արքայի հատուկ դերի պատճառով արքան ուժով գրեթե չեն համեմատում այլ խաղաքարերի հետ։

Աղբյուրներ խմբագրել


Շախմատ
 
Արքա
 
Թագուհի
 
Նավակ
 
Փիղ
 
Ձի
 
Զինվոր