Արքայադստեր օրագրերը։ Ինչպես դառնալ թագուհի

«Արքայադստեր օրագրերը։ Ինչպես դառնալ թագուհի» (անգլ.՝ The Princess Diaries: Royal Engagement, ինչպես նաև հայտնի է «Ինչպես դառնալ արքայադուստր 2» անվամբ)՝ կինոֆիլմ, որը նկարահանվել է 2004 թվականին ամերիկացի ռեժիսոր Հարի Մարշալի կողմից, ով «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» հայտնի ֆիլմերի հեղինակն է։ Ֆիլմը նկարահանվել է Մեգ Քեբոթ վեպի հիման վրա։ Ի թիվս այլ դերակատարների, այս ֆիլմում նկարահանվել է հայտնի աստղ Ջուլի Ելիզաբեթ Էնդրյուսը։

Արքայադստեր օրագրերը։ Ինչպես դառնալ թագուհի
անգլ.՝ The Princess Diaries 2: Royal Engagement
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, կինոկատակերգություն և ռոմանտիկ կատակերգություն
Թվականօգոստոսի 11, 2004 և սեպտեմբերի 23, 2004[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳարի Մարշալ[2][3][4][…]
ՊրոդյուսերՈւիթնի Հյուսթոն, Դեբրա Մարտին Չեյզ և Մարիո Իսկովիչ
Սցենարի հեղինակՇոնդա Ռայմս[5]
ԴերակատարներԷն Հեթուեյ[6][4][7][…], Ջուլի Էնդրյուս[3][6][4][…], Հեկտոր Էլիզոնդո, Ջոն Ռիս-Դևիս[7][5][8], Քրիս Փեյն[7][5][8], Քալում Բլու[6][7][5][…], Հեդեր Մատարացցո[4][7][5][…], Ռեյվեն-Սիմոնե[5][8], Մեթյու Ուոքեր[7][8], Թոմ Պոստոն[7][5][8], Լարի Միլլեր[7][5][8], Էբիգեյլ Բրեսլին[8], Քեթլին Մարշալ[7][5][8], Քերոլայն Գուդոլ[7][5][8], Ջոել ՄակՔրերի[7][5][8], Ջոն Վոյթ, Սփենսեր Բրեսլին[8], Սքոթ Մարշալ[9], Աննա Նետրեբկո[9], Բրայան Քլագման[9], Վիկտորյա Չալայա[9], Էլինոր Դոնահյու[9], Փոլ Վոգթ[9] և Փոլ Ուիլյամս[9]
ՕպերատորՉարլզ Մինսքի
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժԲրյուս Գրին
Պատմվածքի վայրԵվրոպա
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Brownhouse Productions և Debra Martin Chase Productions
Տևողություն113 րոպե
ՆախորդԱրքայադստեր օրագրերը
Պաշտոնական կայքէջ
 The Princess Diaries 2: Royal Engagement Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Միան ավարտել է քոլեջը, նա միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների մասնագետ է։ Նա դառնում է 21 տարեկան։ Լիլին ցանկանում է դառնալ լրագրող, նրանք արդեն երկար ժամանակ է չեն տեսել իրար, սակայն ամենաանսպասելի պահին նա մեկնում է Ջենովա։ Մայքլը իր խմբի հետ շրջում է երկրով, նա և Միան ընկերներ են դարձել։ Արքայադուստրն իր տատիկի հետ ապրում է Ջենովայում և դժգոհում է, որ ինքը երբեք չի սիրահարվել։

Նրան առաջիկայում սպասվում է թագադրություն, սակայն պարզվում է, որ Միան չի կարող թագուհի դառնալ մինչև չամուսնանա։ Նրան տրվում է մեկ ամիս ժամանակ, որպեսզի նա ամուսնանա, հակառակ դեպքում գահին կնստի մեկ այլ ժառանք՝ երիտասարդ Նիկոլասը։ Խնդիրն այն է, որ հենց նրան է սիրահարված Միան։ Բայց այդ տղան միայն գահի մասին է մտածում։

Միայի համար ամուսին են գտնում, ով կրթված ընտանիքից է և նրա անունը Էնդրյու Ջեյկոբի է։ Հորեղբայրը Նիկոլասին պարտադրում է սիրախաղով զբաղվել Միայի հետ, որպեսզի նա չամուսնանա Էնդրյուի հետ։ Նիկոլասը լսում է իր հորեղբորը։ Միան բարկանում է նրա վրա, բայց, այնուամենայնիվ նա սիրում է նրան։

Թագավորական գվարդիայի վերանայման ժամանակ Միան թամբին ամրացնում է արհեստական ոտք, որպեսզի ձիու վրա ավելի հեշտ լինի գնալ։ Նիկոլասի հորեղբայրը ձիուն ցույց է տալիս ռետինե օձ։ Ձին վախենում է և կանգնում է հետևի ոտքերի վրա, ոտքը ընկնում է։ Միան լացելով վազում է և Նիկոլասը հետևում է նրան։

Ընդունելության ժամանակ Միան հանդիպում է Նիկոլասին, ով Էլիսոնի հետ էր։ Արդյունքում Էնդրյուն և Էլիսոնը գնում են, իսկ Նիկոլասը համբուրում է Միային՝ ընկնելով շատրվանի մեջ։

Ցուցահանդեսի ժամանակ Միան ցույց է տալիս փայլուն պահելաձև և բարություն, շփվում է քաղաքացիների հետ։ Նա հոգ է տանում մանկատան երեխաների մասին։ Նա Միայի հանդեպ համակրանքով է լցված։

Միան աղջկական հավաքույթի ժամանակ իր մոտ է հրավիրում ամբողջ աշխարհի արքայադստրերին։ Նիկոլասը հասկանում է, որ սիրում է Միային, և առաջարկում է իր հորեղբորը, որպեսզի նա դադարեցնի խանգարել Միային թագուհի դառնալու գործում։ Եվ նա ձևացնում է, թե համաձայն է Նիկոլասի հետ։ Գիշերը Նիկոլասը և Միան գնում են լողափ և այնտեղ են քնում։ Առավոտյան նա արթնանում և տեսնում է, որ լրագրողներն իրենց նկարում են։ Միան շատ զայրացած է, և կարծում է, թե Նիկոլասը այդ ամենը հատուկ է կազմակերպել։ Միան ամբողջ Ջենովայով խայտառակված է։

Էնդրյուն և Միան հասկանում են, որ ոչինչ չեն զգում միմյանց հանդեպ, բայց, այնուամենայնիվ, պատրաստվում են ամուսնանալ։ Նիկոլասը հրաժարվում է գնալ նրանց հարսանիքին, իսկ նրա հորեղբայրը պատրաստվում է գնալ։ Նա գնում է, իսկ աղախինը լսում է խոսակցությունը։ Աղախինը պատմում է Նիկոլասին, որ իր հորեղբայրն էր կանչել լրագրողներին և չի ցանկանում հրաժարվել գահից։ Նիկոլասը գնում է եկեղեցի։

Միան հրապարակայնորեն հրաժարվում է ամուսնանալ։ Նիկոլասը հրաժարվում է գահից՝ հօգուտ նրա։ Միան դառնում է թագուհի։ Ֆիլմի վերջում ցույց է տալիս, որ Միան կառուցել է Ջենովայի կառավարման ամբողջ համակարգը և ամուսնացել է Նիկոլասի հետ։

Դերերում խմբագրել

  • Էն Հեթուեյ- Միա Թերմոփոլիս
  • Ջուլի Էնդրյուս- Կլարիս Ռենալդի
  • Հեկտոր Էլիզոնդո- Ջոզեֆ
  • Հեզեր Մատարազ- Լիլի Մոսկովից
  • Կերոլայն Գուդոլ- Հելեն Թերմոփոլիս
  • Շոն Օբրեյն- Կոնել
  • Քետլին Մարշալ- Շարլոտա Կատեուեյ
  • Քրիս Փայն- Նիկոլաս
  • Ջոն Ռիս Դևիս- Նիկոլասի հորեղբայրը
  • Բլու Կալում- Էնդրյու Ձեյկոբի
  • Թոմ Պոստոն- Պալիմոր
  • Ջոել Մակ Ռարի- վարչապետ
  • Քիմ Թոմսոն- Էլսիի լրագրող
  • Շարլի Կորա Դիսնեյ- Շարլի արքայադուստր
  • Էյմի Ադամս Հոլ- Էյմի արքայադուստր
  • Աննա Նետրեբկո- խաղում է ինքն իրեն
  • Ստեն Լի- հարսանիքում հյուր

Սաունդթրեք խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Breakaway (երգ)»  Ավրիլ Լավին, Bridget Benenate, Matthew Gerrard 3:57
2. «I Decide»  Diane Warren 3:17
3. «This Is My Time»  Raven-Symoné, Matthew Gerrard , Robbie Nevil 4:24
4. «I Always Get What I Want»  Ավրիլ Լավին, Cliff Magness 2:31
5. «Trouble»  Փինկ, Tim Armstrong 3:12
6. «Because You Live»  Chris Braide, Andreas Carlsson, Desmond Child 3:18
7. «Love Me Tender»  Էլվիս Փրեսլի 2:41
8. «Fun In the Sun»  Steve Harwell 3:27
9. «Let's Bounce»  Matthew Gerrard, Robbie Nevil 3:18
10. «Dance Dance Dance»    2:00
11. «Fools»  Rachel Stevens 3:13
12. «A Love That Will Last»     
13. «Your Crowning Glory»  Lorraine Feather, Lawrence Grossman[10] 2:35
14. «Miracles Happen»     
15. «The Meaning»     

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել