Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի

Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի (նորվ.՝ Astrid Maud Ingeborg av Norge), (փետրվարի 12, 1932(1932-02-12)[1], Օսլո, Նորվեգիա), Ուլաֆ V թագավորի և իր կնոջ՝ Մարթա Շվեդացու երկրորդ դուստրը։ Հարալդ V թագավորի ավագ և Ռագնհիլդ Նորվեգացու կրտսեր քույրը։

Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի
 
Կրթություն՝ Հարտվիգ Նիսսեն դպրոց (1950) և Օքսֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր փետրվարի 12, 1932(1932-02-12)[1] (92 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Դինաստիա House of Glücksburg (Norway)?
Քաղաքացիություն  Նորվեգիա
Հայր Ուլաֆ V[1]
Մայր Մարթա Շվեդացի[1]
Ամուսին Johan Ferner?
Զավակներ Cathrine Ferner?[1], Benedikte Ferner?[1], Alexander Ferner?[1], Elisabeth Ferner?[1] և Carl-Christian Ferner?[1]
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արքայադուստր Աստրիդը մկրտվել է 1932 թվականի մարտի 31-ին պալատական մատուռում, նրա հոգևոր ծնողներն են դարձել հայրական պապը և տատը՝ Նորվեգիայի թագավոր Հակոն VII -ը և Նորվեգիայի թագուհի Մոդ Բրիտանացին, նրա մայրական պապն ու տատը՝ Շվեդիայի արքայազն Կարլը և արքայադուստր Ինգեբորգը, նրա մորաքույրը՝ Արքայադուստր Աստրիտը՝ Բրաբանտի դքսուհին, Յորքի դքսուհի Էլիզաբեթը, Դանիայի արքայադուստր Թիրան, Շվեդիայի արքայազն Էուգեն և Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջը։ Արքայադուստր Աստրիդը անվանակոչվել է ի պատիվ իր հայտնի մորաքրոջ, հայրական և մայրական տատիկների։

Արքայադուստր Աստրիդը մեծացել է Ասքերում գտնվող Սկաուգում արքայական դղյակում և ստացել է մասնավոր կրթություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա միանում է իր ընտանիքին, փախչելով նացիստներից և պատերազմն անց է կացնում իր մայրիկի, եղբոր և քրոջ հետ տարագրության մեջ՝ Վաշինգտոն ԿՇ -ում[3]։

Պատերազմից հետո նա Օքսֆորդում սովորել է տնտեսագիտություն և քաղաքական պատմություն։

1954 թվականի ապրիլին իր մոր մահից մինչև 1968 թվականի օգոստոսին եղբոր հարսանիքը, արքայադուստր Աստրիդը Նորվեգիայի առաջին տիկինն էր, իր հոր հետ միասին աշխատելով կողք-կողքի՝ բոլոր ներկայացուցչական պարտականությունների, այդ թվում, պետական այցերի ժամանակ։

Արքայադուստր Աստրիդն այժմ ապրում է Օսլոյում, Նորդմարկայում։ Նրա հոբբիներն են գործելը, ասեղնագործությունը, կարդալը և ճենապակու վրա նկարելը։

2005 թվականին նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված արարողություններին, այդ թվում Լոնդոնում Նորվեգիայի միապետի աքսորությանը նվիրված հուշատախտակի բացման արարողությանը[4]։

2012 թվականի փետրվարին արքայադուստր Աստրիդն իր ծննդյան 80-րդ տարեդարձը տոնեց Օսլոյում գտնվող Թագավորական պալատում[5]։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

Արքայադուստր Աստրիդն ամուսնանում է ամուսնալուծված, ազնվական տիտղոս չունեցող, նավաստի, օլիմպիական մեդալակիր և գործարար Յոհան Մարտին Ֆերների հետ (1927 թվականի հուլիսի 22 - 2015 թվականի հունվարի 24) 1961 թվականի հունվարի 12-ին, Ասքերում[6]։ Հարսանիքը վարում էր Նիդարոսի եպիսկոպոս Բիշոպ Արնե Ֆյելբուն[7]։

Զույգն ունեցել է հինգ զավակ[8].

  • Կատրինե (ծնվ. 22 հուլիս 1962 թ.),
  • Բենեդիկտ (ծնվ. 27 սեպտեմբեր 1963 թ.),
  • Ալեքսանդր (ծնվ. 15 մարտ 1965 թ.),
  • Ելիզաբեթ (ծնվ. 30 մարտ 1969 թ.),
  • Կարլ-Քրիստիան (ծնվ. 22 հոկտեմբեր 1972 թ.):

Տիտղոսներ, պարգևներ խմբագրել

Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի
 
 
Տեսակմարդ
Մասն էNorwegian royal family?
ՏիտղոսներՁերդ Մեծություն

Տիտղոսներ խմբագրել

  • 12 փետրվարի 1932 – 12 հունվարի 1961: Ձերդ թագավորական մեծություն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ
  • 12 հունվարի 1961 – մինչև հիմա: Ձերդ մեծություն Արքայադուստր Աստրիդ, տիկին Ֆերներ

Պարգևներ խմբագրել

Ազգային պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://www.royalcourt.no/artikkel.html?tid=34898&sek=34888&scope=27248
  3. «Her Highness Princess Astrid». Kongehuset.no. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Plaque commemorating the King's exile». Kongehuset.no. 2005 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  5. Berglund, Nina (2012 թ․ փետրվարի 12). «Palace dinner for princess' 80th : Views and News from Norway». Newsinenglish.no. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  6. Lundy, Darryl. «p. 10161 § 101603». The Peerage.
  7. Koenig, Marlene Eilers. «Princess Astrid marries divorced commoner». Royalmusingsblogspotcom.blogspot.co.uk. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  8. «Family Ferner». Tv2.no. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 «The Decorations of HH Princess Astrid». Royalcourt.no. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  10. «Photographic image» (JPG). S-media-cache-ak0.pinimg.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  11. «Photographic image» (JPG). Judytravelsabroad.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 «Princess Astrid Wearing Order, Decoration and Medals». Judytravelsabroad.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  13. «Photographic image» (JPG). C7.alamy.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  14. [1]
  15. «Photographic image» (JPG). S-media-cache-ak0.pinimg.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  16. «Photographic image» (JPG). C7.alamy.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  17. [2]

Գրականություն խմբագրել

  • Trond Norén Isaksen: Kvinne blant konger: En biografi om prinsesse Astrid. 412 sider. Damm 2007. ISBN 9788204136756

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի» հոդվածին։