Արփի Գաբրիելյան

դերասանուհի, հաղորդավարուհի և մոդել
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

[1]Արփի Սուրիկի Գաբրիելյան (նոյեմբերի 18, 1988(1988-11-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի։

Արփի Գաբրիելյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1988(1988-11-18) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հաղորդավար և մոդել
Ամուսին(ներ)Միհրան Ծառուկյան
Երեխա(ներ)Ռոբերտ Ծառուկյան

Կենսագրություն խմբագրել

Արփի Գաբրիելյանը ծնվել է Քաջարան քաղաքում` 1988 թվականին[1]։ Սովորել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Որպես հաղորդավարուհի հանդես է եկել 2008 թվականից` վարելով «ՓՈՓ Հանրագիտարան» հաղորդաշարը Ա-ԹԻ-ՎԻ-ի հեռուստաընկերությունում։ Նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերությունում` «Ֆուլ հաուս» (սիթքոմ) հումորային նախագծում, որի շրջանակներում շոու-ներկայացումներով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպական մի շարք երկրներում և Հայաստանում։ Նկարահանվել[2] է նաև «Սուպեր մամա», «Սկոտչ և վիսկի», «Ես եմ», «Որոգայթ», «Ավելորդը» ֆիլմերում։ Երգել սկսել է մանկուց։ 2015 թվականին զուգերգով հանդես է եկել Միհրան Ծառուկյանի հետ։ Նկարահանվել է նաև Միհրանի «Հիմա կիմանա» տեսահոլովակում։ Հանդես է եկել նաև Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» և «Սիրահարվել եմ» տեսահոլովակներում[3]։

Անձնական կյանք խմբագրել

2019թ. նոյեմբերի 17-ին Միհրան Ծառուկյանից նշանադրության առաջարկ է ստացել Միհրանի համերգի ժամանակ։ Ամուսնացել է 2019թ. դեկտեմբերի 14-ին երգիչ Միհրան Ծառուկյանի հետ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում
2010 «Ավելորդը»
2012 «Ես եմ»
2014 «Սուպեր մամա»
2014-2019 «Ֆուլ հաուս»
2015 «Սկոտչ և վիսկի»
2015 «Որոգայթ»
2019-2021 «Ֆեյք մամա/պապա/գյուղապետ»
2021 «Մի անգամ դպրոցում»
2022 «Ժառանգ80»
2023 «Փող չկա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Արփին այսօր նշում է ծննդյան տարեդարձը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Арпи Габриелян». ARMFILMS.space All New Armenian TV Series Online (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
  3. Միհրան Ծառուկյանի «Գնա Գնա» տեսահոլովակը
  4. Կաղապար:Cite Ունի մեկ որդի։ web

Արտաքին հղումներ խմբագրել