Արցախի պետական խորհրդանիշներ

Արցախի դրոշ խմբագրել

Արցախի դրոշ
 
Մանրամասնություններ
ԿրիչԱրցախի Հանրապետություն
Հաստատված1992 հունիսի 2

Արցախի դրոշ, Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոնական տարբերանշանը հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1992հունիսի 2-ի որոշմամբ։ Եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն գույներով, հորիզոնական, հավասար շերտերով, աջ կողմի 2 ծայրերից սկսվող և դրոշի 1/3 հատվածում միմյանց միացող սպիտակ հնգատամ սանդղանման զարդանախշով։ Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է։ Օգտագործվում են տարբեր չափերի դրոշներ՝ պահպանելով այդ հարաբերությունը։

Արցախի զինանշան խմբագրել

Արցախի զինանշան
 
Մանրամասնություններ
ԿրիչԱրցախի Հանրապետություն
Հաստատված1992 նոյեմբերի 17
ԹագԱրտաշեսյանների
ՎահանՄենք ենք մեր սարերը
  Արցախի Հանրապետության դրոշը
ՎահանաբռնիչներԱրծիվ
ՀիմքՀացահատիկ, խաղող, ժապավեն, թթենու պտուղներ
Այլ տարրերՊատկերված է Մենք ենք մեր լեռները Արցախի դրոշով
ՕգտագործումՏարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակԼավրենտ Ղալայան

ԼՂՀ պետական զինանշանը հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավ, պետության խորհրդանիշն է. հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Զինանշանի վրա պատկերված է թևատարած արծիվ, գլխավերևում՝ Արտաշիսյանների հարստության թագը, որի շուրջ տարածվում են արևի ճառագայթներ։ Կենտրոնում՝ ԼՂՀ պետական դրոշի և Մեծ Քիրս լեռան համապատկերին, «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան) քանդակի պատկերն է։ Ներքևում՝ արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ» մակագրությունն է (հեղափոխական՝ Լավրենտի Ղալայան

Արցախի օրհներգ խմբագրել

Արցախի Հանրապետության օրհներգը «Ազատ ու անկախ Արցախն» է (խոսք՝ Վարդան Հակոբյանի, երաժշտություն՝ Արմեն Նասիբյանի), հաստատվել է ԼՂ ԳԽ 1994-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ[1]։

խոսք՝ Վ.Հակոբյանի երաժշտ.՝ Ա.Նասիբյանի

Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։

Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում։

Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Արցախ։

Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անհաղթելի մի բուռ աշխարհ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախի Հանարապետության պետական խորհրդանիշները. օրհներգը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։