Արրաս (ֆր.՝ Arras, [aʁɑːs]) կամ Ատրեխտ (հոլ.՝ Atrecht), քաղաք Ֆրանսիայի Հանրապետության հյուսիսում՝ Բելգիայի հետ միջպետական սահմանի մոտ։

Քաղաք
Արրաս
ֆր.՝ Arras
Զինանշան

Արրասը
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ենթարկումվարչական կենտրոն
Երկրամաս Նոր-Պա-դը-Կալե
ԳավառՊա դը Կալե
ՔաղաքապետՖրեդերիկ Լետյուրկ
Մակերես11,63 կմ²
ԲԾՄ72 մ
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն41 322 մարդ (2011)
Խտություն3553 մարդ/կմ²
Ազգային կազմֆրանսիացիներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս62000
Փոստային դասիչ62000[1]
Պաշտոնական կայքպաշտոնական կայք
Արրաս (Ֆրանսիա)##
Արրաս (Ֆրանսիա)

Վարչականորեն մտնում է Նոր Պա դը Կալեի երկրամասի և Պա դը Կալե դեպարտամենտների կազմի մեջ և համարվում Պա դը Կալեի վարչական կենտրոնը։

Ըստ 2011 թվականին Ֆրանսիայում անցկացված մարդահամարի տվյալների Արրաս քաղաքի բնակչությունը կազմում էր 41 322 մարդ, հիմնականում՝ ֆրանսիացիներ և բելգիացիներ։

Աշխարհագրություն խմբագրել

Արրասը գտնվում է Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության կենտրոն հանդիսացող Լիլից 45 կմ, իսկ մայրաքաղաք Փարիզից՝ 160 կմ հեռավորության վրա՝ Սկարպ և Շելդա գետերի խառնատեղիում։

Քաղաքից 7 կմ հեռավորության վրա անցնում է А1 «Նոր» և А26 «Անգլիա» ավտոմայրուղիները։ Մայրաքաղաք Փարիզի հետ կապված է ավտոխճուղով։

Պատմություն խմբագրել

Նեմետոցեննան հնագույն ժամանակներում եղել է բելգիական Գալիայի գլխավոր բնակավայրերից մեկը, որը հետագայում կոչվել է Ատրեբատի։ Նեմետոցեննան կարևոր նշանակություն է ունեցել Հուլիոս Կեսարի կառավարման տարիներին, քանի որ այստեղ է տեղակայված եղել Կեսարի ձմեռային զորաբնակատեղը։

451 թվականին քաղաքը ոչնչացվել է հոների առաջնորդ Ատտիլայի կողմից։ 880 թվականին հերթական անգամ քաղաք են ռազմախուժել նորմանները, որի արդյունքում քաղաքը ևս մեկ անգամ կործանվել է։

Դրանից հետո Արրասը անցել է Բուրգունդիայի դքսությանը, որի օրոք այստեղ հաստատվել է փայլուն վարչակազմ։ Կառլոս Խիզախի մահից հետո 1477 թվականին քաղաքը գրավվել է Լյուդովիկոս XI-ի գլխավորած ֆրանսիական զորքերի կողմից և ավերվել է։

1482 թվականին Արրասում Լյուդովիկոս XI-ի և Ավստրիայի էրցհերցոգ Մաքսիմիլիան I-ի միջև կնքվել է հաշտության պայմանագիր։ Ըստ Արրասի պայմանագրի՝ ավարտվել է Բուրգունդիայի ժառանգության պատերազմը և քաղաքը հաստատվել է Ֆրանսիական թագավորության կազմում։

1493 թվականին իտալական առաջին պատերազմի արդյունքում Կառլ VIII-ը քաղաքը և հարակից տարածքները հանձնում է Հաբսբուրգների կառավարությանը։

Քաղաքը մնացել է Հաբսբուրգների կառավարության ենթակայության ներքո մինչև 1640 թվականի Լյուդովիկոս XIII-ի զորքերի սկսած երկարատև պաշարումը։ Ֆրանսիայում Լուի II Բուրբոն Կոնդեի կառավարման տարիներին իսպանացիները քաղաքի գրավման փորձ են կատարում, որը պսակվում է հաջողությամբ։

1659 թվականին Պիրենեյան պաշտության պայմանագրով Արրասը հետ է վերադարձվել Ֆրանսիային։ 1804 թվականին քաղաքը անցել է Նապոլեոն Բոնապարտի ենթակայության տակ։

1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմում Արրասը վերածվել է արյունալի դիրքային մարտերի և ռազմական գործողությունների առաջնագիծ։ Պատերազմի վճռական մարտերից է 1917 թվականի Արրասի ճակատամարտը, որտեղ Անտանտի համաձայնության երկրները ի դեմս Բրիտանական կայսրության և «Բրիտանական թագի» նրա դաշնակիցներ Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի ռազմավարական հաջողությունների հասան Գերմանական կայսրության նկատմամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 1939-1940 թվականներին քաղաք են ռազմախուժել Երրորդ Ռայխի (Նացիստական Գերմանիա) գերմանական համազորայինները։

Ներկայումս Արրասը համարվում է Ֆրանսիայի Հանրապետության Նոր Պա դը Կալեի երկրամասի գլխավոր քաղաքներից մեկը։ Այն նաև Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության գլխավոր կենտրոնն է։

Ժողովրդագրություն խմբագրել

Եղբայր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել