Արտերկրային քաղաքակրթություն

Արտերկրային քաղաքակրթություն, վարկածային քաղաքակրթություն, որ ծագում և տարածվում է Երկրից դուրս։ Հասկացությունը կիրառվում է գլխավորապես գիտական ոլորտում, ինչպես նաև ֆանտաստիկ ժանրում և ուֆոլոգիայում։ Արտերկրային քաղաքակրթության գոյությունը հիմնովին ապացուցված կամ հերքված չէ, չնայած վիճակագրորեն հնարավոր է[1][2][3][4][5][6][7]։ Այս թեմայով տարբեր կարծիքներ հայտնել են փիլիսոփաները՝ Ջորդանո Բրունոն, Նիկոլայ Կուզանսկին, Ջամբատիստա Բենեդետտին և այլն։ XVII դարում արտերկարային քաղաքակրթությունների միտքը սատարեց Կոպեռնիկոսի արեգակնակենտրոն համակարգի տարածման և Գալիլեյի աստղադիտակի ստեղծման գործում։ Լուսնի վրա հայտնաբերված էին սարեր և հարթավայրեր, և ենթադրվում էր, որ այնտեղ ապրում էին լուսնաբնակներ որոնց անվանում էին «սելենիտներ»։ Ավելի ուշ ենթադրվեց մարսեցիների գոյությունը։ Արեգակնային համակարգի հետազոտությունների ընթացքում արտերկրային քաղաքակրթությունների ենթադրյալ տեղը գտնվում է մեր համակարգից դուրս, տիեզերքի խորքերում։

ԽՍՀՄ փոստային դրոշմանիշ, արբանյակ և թռչող օբյեկտ

Գիտատեխնիկական առաջընթաց խմբագրել

Գիտատեխնիկական առաջընթացը թույլ է տալիս ենթադրել, որ որոշ արտերկարային քաղաքակրթություններ մեզանից զարգացած են, քանի որ մարդը ի հայտ է եկել ավել ուշ, քան տիեզերքը։ Այդ տեսանկյունից նրանց հետ են կապում ՉԹՕ-ները(չբացահայտված թռչող օբյեկտ)։ Մեր Արեգակը հանդիսանում է երրորդ սերնդի աստղ, որը ձևավորվել է երկրորդ սերնդի գերնոր աստղերի պայթյունի արդյունքում, որոնք իրենց հերթին կազմավորվել են առաջին սերնդի աստղերից։ Իսկ առաջին սերնդի աստղերն էլ իրենց հերթին առաջացել են Մեծ պայթյունից։ Առաջին սերնդի աստղերի շուրջ պտտվող մոլորակները չէին պարունակում ծանր տարրեր, այդ պատճառով նրանց վրա կյանք առաջանալ չէր կարող։ Երկրորդ սերնդի աստղերը նույնպես հարուստ չէին ծանր տարրերով։ Որպեսզի առաջին և երկրորդ սերնդի աստղերը զարգալը, որոնց ընդերքներում էլ կազմավորվում են ծանր տարրերը, անհրաժեշտ էին միլիարդավոր տարիներ։ Արեգակնային համակարգը մոտավորապես 4,5 միլիարդ տարեկան է, որից համարյա 4 միլիարդը եղել է մինչև մարդու ծագումն ու էվոլյուցիան։ Իսկ ամբողջ տիեզերքի տարիքը մոտավորապես 13,7 միլիարդ տարի է[8]։

Տիեզերքի ճանաչումը չի կարող չառնչվել կյանքին ու բանականությանը, քանի որ դրանք էլ տիեզերքում առկա երևույթներ են։ Կենդանի ու բանական արարածներն էլ տիեզերքի բաղկացուցիչ մասն են կազմում։ Բնականաբար մարդն ինքն իրեն հարց է տալիս. արդյո՞ք երկրային կյանքն ու բանականությունը բացառիկ են, թե՞ դրանք օրինաչափ ու նույնիսկ տարարածված երևույթներ են տիեզերքում։

Բացառիկության առաջին պատմական ժխտումն արեց Ջորդանո Բրունոն։ Շարունակաբար հավաքվող գիտական փաստերն ավելի ու ավելի էին վկայում այն մասին, թե բնության օրենքներն ամենուրեք նույնն են։ Իսկ դա նշանակում էր, որ եթե մի տեղ այդ օրենքները հանգեցրել են կյանքի ծագման, ապա դա կարող է լինել նաև այլ տեղերում։

Մինչև հիմա գիտությունը հստակ չի պարզել, թե ինչպես կարող է անկենդան միջավայրում կյանք առաջանալ, և ինչպես է դա տեղի ունեցել Երկրի վրա։ Պարզ է միայն, որ երկրային կյանքը ծագել է օվկիանոսում՝ պարզագույն միաբջիջ օրգանիզմներից, որոնք տարածվել են ողջ մոլորակով։ Երկրային կյանքում ի սկզբանե մեծ դեր է ունեցել ջուրը։ Բայց հենց Երկրի վրա էլ հայտնաբերվել են ծայրահեղ աննպաստ քիմիական ու ֆիզիկական պայմաններում ապրող միկրոօրգանիզմները, ուստի գիտնականները գտնում են, ու կյանքի ավելի աննպաստելի դրսևորումներ կարող են լինել նաև այլ մոլորակների վրա։

Այսօր արդեն կյանքի կառուցվածքային աղյուսիկներ հանդիսացող բարդ օրգանական միցություններ են գտնվել աստղամերձ միջաստղային գազափոշային ամպերում, գիսավորներում, երկնաքարերում։ Ավելին երկրային օրգանիզմներում քիմիական տարրերի տոկոսային հարաբերությունները ավելի շուտ բնորոշ են միջաստղային միջավայրին, քան երկրայինին։ Դա մղում է այն մտքին, որ գուցե կյանքի աղյուսիկներն առաջացել են ոչ թո երկրի վրա, այլ տիեզերքում և այնտեղից էլ թափվել երկրի վրա։

 
մի փոքր հատված տիեզերքից

Բանականությունն իր հերթին կյանքի ամենաբարձրակագ դրսևորումն է։ Այստեղ էլ կանգնում ենք բանակնն անբանականից տարբերելու խնդրի առաջ։ Երկրային մարդն առայժմ մեզ հայտնի միակ բանական էակն է, ով ունի մեր պատկերացրած բանականությունը։ Ո՞ր ունակությունն է բանականության չափանիշը՝ գործիք ստեղծելու՞, հաղորդակցվելու՞, ինֆորմացիա հիշելու՞, սեփական անձը մնացած աշխարհից տարբերելու ձևեր։ 1960-ական թթ. ամերիկացի աստղագետ Ֆրանկ Դրեյքը կատարեց արտերկրային քաղաքակրթության ազդանշաններ գրանցելու առաջին փորձերը։ Իսկ մեկ տարի անց նա ներկայացրեց իր բանաձևը, որով կարելի էր գնահատել գալակտկայում հաղորդակցության պատրաստ քաղաքակրթությունների հնարավոր քանակը։ Այսպես՝ Ֆրանկ Դրեյքի, Կառլ Սագանի միջոցներով կյանքի կոչվեց արտերկարային քաղաքակրթությունների որոնման SETI[9] ծրագիրը։

Դրեյքի ծրագրը թույլ տվեց համակարգված դիտարկել արտերկարային քաղաքակրթությունների հայտնաբերման հավանականությունը պայմանավորող գործոններ։ Օրինակ վերջին տարիների դիտողական տեխնիկայի զարգացման շնորհիվ այլ աստղերի շուրջ հայտնաբերված մոլորակների թիվը խիստ աճել է։

 
SETI ծրագչում համակարգչի էկրանը, երբ գիտնականները սապսում են ռադիոազդանշանների՝ արտերկրային քաղաքակրթություններ որոնելու նպատակով

Արդեն հայտնի են ավելի քան 3400 արտարեգակնային մոլորակներ և ավելի քան 580 մոլորակային համակարգեր։ SETI англ. SETI, Search for Extraterrestrial Intelligence) ծրագիրը շարունակական եղավ։ Հանվեցին ավելորդ սահմանափակումները։ Օրինակ ո՞վ է ասել, որ այլ քաղաքակրթությունները հաղորդակցության համար կօգտագործեն ռադիոալիքները։ Սկսեցին լրջորեն քննարկել օպտիական և այլ կապի միջոցները։ Կատարվեցին երկնքի զննումներ հնարավոր բոլոր միջոցներով։ Մշակվեցին բնական և արհեստական ազդանշանները տարբերող կապի ծրագրեր։ Սակայն բացահայտ արհեստական ազդանշան չգրանցվեց։ Դա ավելի կարևորեց այն հարցը, որ դեռ 1950-ին տվել էին իտալացի ֆիզիկոս Էնրիկո ֆերմին. «Ու՞ր են նրանք»։ Ինչո՞ւ է տիեզերքը լռում։ Այդ լռությունը կոչվեց Ֆերմիի պարադոքս։

 
Էնրիկո Ֆերմի

Այս հարցադրումը հարուցեց լուրջ քննարկումներ։ Բերվեցին բազում քննարկումներ։ Ոմանք գտնում էին, որ քաղաքակրթությունները չեն հայտնաբերվում, որովհետև շատ քիչ են և կարճ կյանք ունեն։ Ենթադրվում էր, որ նրանք չեն կարողանում այնքան խելամիտ լինել, որ զարգացումը չհանգեցնի ինքնակործանման։ Մյուսները պնդում են, որ դրանք պարզապես չկան, որովհետև չեն կարող լինել, կամ էլ չեն ուզում հաղորդակցվել մեզ հետ, որովհետև մեզնից ացելի զարգացած են և դա նրանց ոչինչ չի տա։

Քաղաքակրթությունները պետքէ զարգանան ներդաշնակ՝ առանց կտրուկ թռիչքների առանձին բնագավառներում։ Իսկ դա չի կարող լինել ավելի արագ, քան բնականոն զարգանալու դեպքում՝ առանց կողմնակի միջամտության։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ մենք չենք կարողանում հաղորդակցվել այլ քաղաքակրթությունների հետ։ Հաղորդակցությունը զարգացման և գոյատևման մեծ գործոն է։ Գուցե այդ է պատճառը, որ մենք դեռ բանական կանչեր չենք լսում տիեզերքից։ Գուցե բարձրակարգ քաղաքակրթությունները համարում են, որ մենք դեռ պատրաստ չենք դրան և մեզ չվնասելու համար իրար հետ հաղորդակցվելուց կիրառում են այնպիսի միջոցներ, որոնք մեզ առայժմ հասու չեն։ Գուցե՞ կգա այն ժամանակը, երբ մենք բավականաչափ հասու կլինենք նրանց հաղորդագրություններն ընկալեու համար։ Գուցե մե՞նք էլ պետք է զգույշ լինենք տիեզերք ազդանշաններ ուղարկելիս։ Սրանք իրոք խրթին հարցեր են, և դեռ շատ սերունդներ են գլուխ ջարդելու դրանց վրա։ Ամեն դեպքում նյութը տիեզերքում ընդունակ է նաև այնպես կազմակերպվել, որ դրսևորի կյանք՝ մեր այժմյան պատկերացմամբ, և նույնիսկ դառնա բանական և սկսի ինքն իրեն ճանաչել։ Իսկ քանի որ այդ նյութը տիեզերքի մի մասն է, ուրեմն տիեզերքն ընդունակ է ինքնաճանաչման։ Հետաքրքիր է՝ այդ հատկությունը կարո՞ղ է այլ հատկություների պես ազդել տիեզերքի զարգացման հետագա ընթացքի վրա։ Ո՞րն է մարդու տիեզերական դերն ու նշանակությունը, կամ ինչպես ասում էր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը․ «Եթե մարդը հանկարծ վերանա, տիեզերքեն բան մը կպակասի՞»:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրիտանացի աստղագետը գնահատել է այլմոլորակային քաղաքակրթությունների թիվը(ռուս.)
  2. Duncan Forgan. A Numerical Testbed for Hypotheses of Extraterrestrial Life and Intelligence(անգլ.)
  3. Walterbos, Rene. Extraterrestrial Intelligence and Interstellar Travel. Արխիվացված 2010-06-06 Wayback Machine NMSU Department of Astronomy. Retrieved December 16 2006. (անգլ.)
  4. Bricker, David. Life or Something Like It. Արխիվացված 2010-01-16 Wayback Machine Space. Volume XXVII Number 1. (անգլ.)
  5. Indiana University Research & Creative Activity Magazine.Intelligence In The Milky Way. Արխիվացված 2009-11-21 Wayback Machine Principia. Retrieved December 17 2006. (անգլ.)
  6. Johnson, Stevens F. The Drake Equation. Արխիվացված 2008-04-12 Wayback Machine Department of Physics/Science, Bemidji State University. June 25 2003. (անգլ.)
  7. Does Extraterrestrial life exist?(չաշխատող հղում) The Electronic Journal of the Astronomical Society of the Atlantic. Volume 1, Number 4. November 1989. (անգլ.)
  8. Indiana University Research & Creative Activity Magazine.Intelligence In The Milky Way. Principia. Retrieved December 17 2006
  9. Article in TIME Magazine «Earth-like Planets May Be Less Common than We Think» By Michael D. Lemonick Read more: http://www.time.com/time/health/article/0,8599,2095436,00.html#ixzz2BdEzZvI9 Արխիվացված 2013-08-23 Wayback Machine

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 131