Արտերիոսկլերոզ, զարկերակների պատերի հաստացումը, ամրացումը և էլաստիկության կորուստն է[1]։ Այս պրոցեսը հանգեցնում է որոշ օրգանների և հյուսվածքների զարկերակների աստիճանական նեղացման, որը կարող է բերել կյանքին և առողջության վտանգ սպառնացող վիճակների որոնց նպաստում է աթերոսկլերոզը։ Աթերոսկլերոզը արտերիոսկլերոզի սպեցիֆիկ տարատեսակ է որը առաջանում է ճարպային մարմնիկների, խոլեստերոլի, և այլ նյութափոխանակության արգասիքների կուտակմամբ զարկերակների պատերի ինտիմայում և պատի հաստության մեջ[2]։ Դրան կարող են նպաստել ծխելը, վատ սննդակարգը, բազմաթիվ գենետիկական գործոններ։ Աթերոսկլերոզը հանդիսանում է սրտանոթային հիվանդությունների և ինսուլտների առաջացման գլխավոր պատճառը բազմաթիվ գենետիկական և միջավայրային նպաստող գործոնների հետ միասին։ Գենետիկ-համաճարակային հետազոտությունները բացահայտել են ՍԱՀ-ի առաջացմանը նպաստող գենետիկ և ոչ-գենետիկ գործոնների զարմանալիորեն երկար ցուցակ։ Սակայն այդ նույն հետազոտությունները հաստատում են որ ժառանգական նախատրամադրվածությունը առաջնային դեր է խաղում այդ հիվանդությունների առաջացման համար։

Արտերիոսկլերոզ
Տեսակհիվանդության կարգ
Պատճառծերացում, Ժառանգականություն, գերճնշում, հիպերլիպիդեմիա, շաքարային դիաբետ, hyperuricemia?, tobacco smoking?, Ճարպակալում, Ստրես և տղամարդ
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
 Atherosclerosis Վիքիպահեստում

Նշաններ և ախտանշաններ խմբագրել

Արտերիոսկլերոզի ախտանիշները կարող են ընդգրկել հանկարծակի առաջացած թուլություն, դեմքի կամ ստորին շրթունքի թմրածություն, դժվար հասկանալի խոսք, տեսողության խնդիրներ[3]։

Պաթոֆիզիոլոգիա խմբագրել

 
Մոկենբերկերի արտերիոկկլերոզ

Արտերիոսկլերեզով պայմանավորված զարկերակների վնասումը սկսվում է ինտիմայից(զարկերակի պատի նարսային մակերես) որտեղ սկսում են կուտակվել նյութափոխանակության տարբեր տեսակի արգասիքներ։ Այս պրոցեսի զարգացման զուգընթաց կարող են առաջանալ արտերիոսկլերոզի տարբեր ձևեր։ Բոլոր այդ տարատսակները միմյանց հետ կապված են ընդհանուր հատկանիշներով ինչպիսիք են զարկերակների պատերի կարծրացումը, հաստացումը և այդ պրոցեսների դեգեներատիվ բնույթը[4][5]։

  • Արտերիոսկլերոզը ի տարբերություն աթերոսկլերոզի ախտահարում է մանր զարկերակներն ու զարկերակիկները որոնք բջիջներին մատակարարում են թթվածնով և սննդանյութերով[6]։
  • Աթերոսկլերոզը զարկերակների նեղացումն է պայմանավորված աթերոսկլերոզային թիթեղներով որոնք կազմված են խոլեստերոլից, ճարպային մարմնիկներից, բջջային նյութափեխանակության արգասիքներից, կալցիումից և ֆիբրինից տեղակայված զարկերակների պատի հաստության մեջ։ Այս պաթոլոգիան ախտահարում է մեծ և միջին չափի զարկերակները, այնուամնեայնիվ ախտահարվող զարկերակների չափը և տեղադրությունը փոփոխական է տարբեր մարդկանց մոտ[7]։
  • Մոնկեբերգի արտերիոսկլերոզ կամ միջին կալցիֆիկացնոզ սկլերոզը հանդիպում է հիմնականում տարեցների մոտ և ախտահարվում են գերազանցապես պերիֆերիկ անոթները[8]։
  • Հիպերպլաստիկ։ Հիպերպլաստիկ արտերիոսկլերոզը պատկանում է արտերիոսկլերոզների այն տիպին որոնք ախտահարում են մեծ և միջին տրամագծի զարկերակները[9]։
  • Հիալինային ձև։ Հիալինային արտերիոսլերոզը հանդիսանում է զարկերակների և զարկերակիկների հիալինոզ որը իրենից ներկայացնում է հոմոգեն հիալինի կուտակում միջին չափի զարկերակների և զարկերակիկների պատում

[10]

Ախտորոշում խմբագրել

Հիվանդության ախտորոշումը անհատի մոտ ով կասկածվում է արտերիոսկլերոզով հիվանդ լինելու մեջ կարող է ներառել ընդհանուր զննում, արյան ընդհանուր քննություն, ԷԿԳ և այլն[3]։

Բուժում խմբագրել

Բուժումը հիմնականում կանխարգելող միջոցների պրոֆիլակտիկ կիրառման մեջ է։ Դեղորայքային բուժումը հիմնակնում ցուցված է կանխարգելել հիվանդության զարգացումը սկզաբնական փուլերում; ինչպիսին օրինակ դեղորայք բարձր խոլեստերոլի դեմ, զարկերակային հիպերտենզիայի բուժում և հակաագրեգատային բուժում։ Ապրելակերպի փոփոխությունները նույնպես ցուցված են ինչպես օրինակ չափավոր ֆիզիկական ակտիվություն, հրաժարվելը ծխախոտից և օգտագործվող ալկոհոլի քանակի կարգավորում[3]։

 
Ափֆ ինհիբիտոր

Կան վիրաբուժական բուժման բազնաթիվ եղանակներ

  • Անգիոպլաստիկա և ստենտավորում։ Առաջին հերթին կատետրը անցկացվում է զարկերակի նեղացած հատված որից հետո կատետրի միջոցով անցկացվում է չփչված բալոնը որը հասնելով զարկերակի նեղացած հատվածին փչվում է լայնացնելով նեղացած հատվածը, այնուհետեև այդ հատվածում տեղադրվում է ստենտ հետագայում անոթի կրկնակի նեղացումը կանխելու նպատակով[11]։
  • Կորոնար անոթների շունտավորում։ Այս մեթոդի դեպքում վիրաբույժը նոր ճանապարհ է ստեղծում որի միջոցով արյունը մատակարարվում է սրտին, Վիրաբույժը հիվանդից վերցնում է առողջ երակ (սովորաբար վերջույթից) և տեղադրում է խցանման կամ անոթի նեղացման հատվածում ապահովելով սրտամկանի սնուցումը[12]։
  • Էնդարտերեկտոմիա։ Սա Ընդհանուր եղանակ է որի ընթացքում վիրաբույժը հեռացնում է թիթեղները որոնք նեղացնում կամ փակում են անոթի լուսանցքը[13]։
  • Թրոմբոլիտիկ թերապիա։ Այս բուժման եղանակը կիրառվում է ներանոթային թիթեղների լուծման համար կիրառելով թրոմբոլիտիկ դեղորայք[14]։

Էպիդեմիոլոգիա խմբագրել

2008 թ. ԱՄՆ-ում մոտավորապես կար 16 միլիոն աթերոսկլերոզային սրտային հիվանդ և 5.8 միլիոն ինսուլտ։ Սիրտանոթային հիվանդությունների պատճառով առաջացած մահերը եղել են 812000 2008թ., ավելի շատ քան մնացած բոլոր պատճառներից ներառյալ քաղցկեղը։ Ըստ կանխատեսումների ԱՄՆ-ում մոտավորապես 1.2 միլիոն մարդ ունենում է սրտային գրոհ ամեն տարի[15]։

Պատմություն խմբագրել

Այս հիվանդությունների դիագնոստիկ և կլինիկական հետևանքները մնացին չգիտակցված մինճև 20-րդ դար։ Շատ դեպքեր եղել են նկատված և նկարագրված, Ջին Լոբստեինը առաջարկեց արտերիոսկլերոզ տերմինը երբ նա հետազոտում էր կալցիֆիկացված զարկերակների ախտահարումները։ Տերմինը եկել է հունարենից ἀρτηρία (artēría, զարկերակ) and σκληρωτικός (sklērōtikós, կարծրացում)[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «arteriosclerosis» Դորլանդի բժշկական բառարանում
  2. «Atherosclerosis». PubMed Health Glossary.
  3. 3,0 3,1 3,2 «How Is Atherosclerosis Diagnosed? - NHLBI, NIH». www.nhlbi.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  4. Rubin, Raphael; Strayer, David S.; Rubin, Emanuel (2011 թ․ փետրվարի 1). Rubin's Pathology: Clinicopathologic Foundations of Medicine. Lippincott Williams & Wilkins. ISBN 9781605479682.
  5. Insull, William (2009). «The Pathology of Atherosclerosis: Plaque Development and Plaque Responses to Medical Treatment». The American Journal of Medicine. 122 (1 Suppl): S3–S14. doi:10.1016/j.amjmed.2008.10.013. PMID 19110086.
  6. Diehm, C.; Allenberg, J.-R.; Nimura-Eckert, K.; Veith, F. J. (2013 թ․ նոյեմբերի 11). Color Atlas of Vascular Diseases. Springer Science & Business Media. ISBN 9783662062876.
  7. «Atherosclerosis: MedlinePlus». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  8. Mohan, Harsh (2012 թ․ նոյեմբերի 30). Pathology Practical Book. JP Medical Ltd. ISBN 9789350902660.
  9. «hyperplastic arteriosclerosis». Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  10. «hyaline arteriolosclerosis». Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  11. «Angioplasty: MedlinePlus». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  12. «Coronary artery bypass surgery». MedlinePlus.
  13. «Atherosclerosis -Treatment». UK NHS. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. «Thrombolytic therapy: MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  15. «Atherosclerosis». Merck Manuals. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  16. Copstead-Kirkhorn, Lee-Ellen C.; Banasik, Jacquelyn L. (2014 թ․ հունիսի 25). Pathophysiology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 322. ISBN 9780323293174. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.

Գրականություն խմբագրել