Արտաշես Պետրոսի Պետրոսյան (մայիսի 23, 1985(1985-05-23)[1], Սարահարթ[1]), Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, ճարտարագետ, Հայաստանի Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։

Արտաշես Պետրոսի Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել է1985 թվականի մայիսի 23
ԾննդավայրԼոռու մարզ, Սարահարթ գյուղ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
Մասնագիտությունճարտարագետ
Աշխատանքճարտարագետ, հաշվապահ, ձեռնարկատեր, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերեք զավակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1985 թվականի մայիսի 23-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղում[2]։

Միչև 2007 թվականը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկատիրությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինություն)» բաժնում։ 2009 թվականին աբարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում (հանրային ֆինանսների կառավարում)» բաժինը[2]։

2008-2009 թվականներին աշխատել է «ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ» ՍՊԸ-ում որպես ճարտարագետ։ 2009-2011 թվականներին՝ «ՍՈՆԱԳՐՈ» ՓԲԸ-ում որպես հաշվապահ։ 2016-2019 թվականներին եղել է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։ 2011 թվականից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ[2]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 3 զավակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1412&lang=eng
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Արտաշես Պետրոսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».