Արտաշես Մելիք-Ադամյան

հայ խորհրդային թերապևտ

Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան (օգոստոսի 28, 1885(1885-08-28)[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 10, 1949(1949-03-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1937Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն (1937)[2]։

Արտաշես Մելիք-Ադամյան
Ծնվել էօգոստոսի 28, 1885(1885-08-28)[1]
Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 10, 1949(1949-03-10)[1] (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթերապևտ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Գործունեության ոլորտբժշկություն
Ալմա մատերԽարկովի ազգային բժշկական համալսարան (1911)[1]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1937)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1906 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ապա՝ Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911) և աշխատել տեղի ֆակուլտետային թերապիայի, 1916-1925 թվականներին՝ հոսպիտալային թերապիայի կլինիկաներում, 1925 թվականից՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ։ 1936-1937 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն, 1938 թվականից՝ հանրապետական զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կլիմայաբուժության, խաղողաբուժության, Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան սրտամկանի ինֆարկտի ախտորոշման, ռևմատիզմի և ներքին հիվանդությունների ուսումնասիրության հարցերին։ Եղել է հանրապետական բժշկական ընկերության, առժողկոմատի բժշկական գիտական խորհրդի, թերապևտների ընկերության և հանրապետական ռևմատիկ կոմիտեի նախագահ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Հիշատակ խմբագրել

Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանի անունով են կոչվում Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի կլինիկան և Երևանի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 385—386.
  2. «Մեր ռեկտորները». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 385  
Նախորդող
Արամ Շահվերդյան
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Արտաշես Մելիք-Ադամյան

1937
Հաջորդող
Եգոր Հարությունյան