Արտաշես Հարությունյան
Արտաշես Հարությունյան (Պողոս Հարությունի Հարությունյան, սեպտեմբերի 3, 1873[1][2], Մալկարա, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 16, 1915[1] կամ օգոստոսի 13, 1915[2], Իզմիթ, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ։
Արտաշես Հարությունյան արմտ. հայ.՝ Արտաշէս Յարութիւնեան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1873[1][2] |
Ծննդավայր | Մալկարա, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1915[1] (41 տարեկան) կամ օգոստոսի 13, 1915[2] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Իզմիթ, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, բանասեր և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Արտաշես Հարությունյան Վիքիդարանում | |
Ardashes Harutunian Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1912 թվականից հաստատվել է Կոստանդնուպոլսում։ 1915 թվականին ձերբակալվելով՝ տարվել է Նիկոմեդիա և սպանվել։ Անդրանիկ ժողովածուն՝ «Լքված քնար» խորագրով, լույս է տեսել 1902 թվականին, հաջորդ ժողովածուն՝ «Երկունք»-ը, 1906 թվականին։ 1912 թվականին լույս է տեսել նրա «Նոր քնար» բանաստեղծությունների գիրքը՝ գրված եվրոպական սիմվոլիստների հետևությամբ։ «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականներում տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Գալուստ Կոստանդյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտական ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թավուառումներ», «Հակասություններ»)։ Այդ հոդվածներով Հարությունյանը զգալի դեր է կատարել արևմտահայ քննադատական մտքի զարգացման գործում։ Թարգմանել է Լև Տոլստոյից և Մաքսիմ Գորկուց։ Հանդես է եկել Մանիշակ, Ուրվական, Կարո, Շահեն-Կար, Պան կեղծանուններով։
Երկեր խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Գրականություն խմբագրել
- Թէոդիկ, Ամենուն տարեցոյցը, ԿՊ, 1912, էջ 396-97, 1914, էջ 44. 1916-20, էջ 162։ Սուրեն Շտիկյան
- Թորոս Թորանյան, «Գիշերվան ճամփորդը», «Գրական թերթ», 1969, № 2:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 318)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Հարությունյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Հարությունյան» հոդվածին։ |