Արտաշես Հայ-Արտյան

հայ դերասան

Արտաշես Հայ-Արտյան (Արտաշես Հարությունյան), (հոկտեմբերի 14, 1899(1899-10-14), Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1978(1978-04-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայ դերասան և ռեժիսոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)[1]։

Արտաշես Հայ-Արտյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1899(1899-10-14)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 13, 1978(1978-04-13) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արտաշես Հայ-Արտյանը ծնվել է 1899 թվականին հոկտեմբերի 27-ին՝ Նախիջևանում։ Աշխատել է որպես բատրակ, այնուհետև Ղարսի հեռագրատանը որպես ցրիչ։ 1919 թվականին գալիս է Երևան և աշխատում է որպես զինվորական գրագիր։

Կրթություն խմբագրել

  • 1921 թվականին ավարտում է Երևանի Վարդան Միրզոյանի դրամատիկական ստուդիան։ 1922-1923 թվականներին սովորում է Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական թատերական ստուդիայում։ Այնուհետև՝ 1923 թվականին սովորում է Պետական կինեմատոգրաֆիական տեխնիկումի դերասանական ֆակուլտետում։
  • 1927 թվականին ավարտում է կինոինստիտուտը և շարունակում է աշխատել Մոսկվայի կինոստուդիայում, որտեղ և բեմադրում է «Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ» և «Հոտաղ» ֆիլմերը։
  • 1931 թվականին ավարտում է ВГИК-ի երկամյա բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Ղեկավարներ՝ Սերգեյ Էյզենշտեյն և Աբրահամ Ռոմ)։

Աշխատանք խմբագրել

  • 1935 թվականին Հայ-Արտյանը աշխատանքի է հրավիրվում Հայկինո։ 1937 թվականին նա թողարկում է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Կարո»-ն, որի սցենարը գրել էր ինքը՝ դրամատուրգ Ս. Տայցի հետ՝ Ա. Գայդարի «Դպրոցը» վիպակի մոտիվներով։
  • 1940 թվականին էկրան է բարձրանում Հայ-Արտյանի երկրորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Մեր կոլխոզի մարդիկ»։ Այնուհետև երկար տարիներ Հայ-Արտյանը ստիպված է լինում զբաղվել կրկնօրինակումներով։ Եվ միայն 1955 թվականին նրան հնարավորություն է տրվում նկարահանել «Պատվի համար» գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվում է Մոսկվայում՝ 1956 թվականին Հայ արվեստի և գրականության տասնօրյակի օրերին։

Ներդրումները կինոյի ասպարեզում խմբագրել

Հայկինոյում բեմադրած հենց առաջին՝ «Կարո» ֆիլմում, Հայ-Արտյանը ցույց տվեց իր ռեժիսորական ունակությունները։ Իր երկրորդ՝ «Մեր կոլխոզի մարդիկ», ֆիլմում Հայ-Արտյանը խորացնում է հեղինակի նպատակը՝ ցույց տալով կոլտնտեսական երիտասարդության ձգտումը դեպի գիտությունն ու տեխնիկան։ Ընտրելով կինոկոմեդիայի ժանրը՝ ռեժիսորին հաջողվում է ստեղծել կենսուրախ և աշխույժ մի ֆիլմ, պատկերել գյուղի հին ու նոր մարդկանց՝ իրենց համագործակցության մեջ։

«Պատվի համար»-ում Հայ-Արտյանը հանդես է գալիս որպես կլասիկ երկի հաջող էկրանավորող։ Օգտագործելով կինոյի հնարավորությունները, նա կարողացել է բացահայտել դրամատուրգի մտահղացումները, ավելի բազմակողմանիորեն տալ միջավայրը, ավելի ցայտուն կերպով բնորոշել ֆիլմի հերոսներին։ Անշուշտ, ռեժիսորական վարժ աշխատանքի արդյունք են այն դրվագների նկարահանումները, ուր ցույց է տրված նավթի շատրվանը, Սուրենի զեխ կյանքը, փաստաթղթերը և այլն։ Հայ-Արտյանը մահացել է 1978 թվականի ապրիլի 13-ին Հայաստանում։

Ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1926 Դավաճանը
1926 Մահվան ծովածոցը
1932 Պյոտր Իվանովիչ
1932 Ես փոքր չեմ
1935 Փոքրիկ հովիվը
1937 Կարո
1939 Մեր կոլխոզի մարդիկ
1941 Սովետական լեզվի դասը
1945 Հայ եկեղեցական ժողովը Էջմիածնում
1956 Պատվի համար
1960 Հյուսիսային ծիածան
1966 Լալվարի որսկանը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արտաշես Հայարտյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 154