Արտակ Ղուլյան

հայ ճարտարապետ

Արտակ Բենիկի Ղուլյան (դեկտեմբերի 28, 1958(1958-12-28), Գյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013)[1], Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։

Արտակ Ղուլյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1958(1958-12-28) (65 տարեկան)
ԾննդավայրԳյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1981)
Ուշագրավ աշխատանքներՍուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի
Պարգևներ
 Artak Ghulyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։ 2013 թվականին, Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման[1]։ Նույն թվականին, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանի համար ճարտարապետ Արտակ Ղուլյանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի[2]։ 2014 թվականին, ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան մասնաճյուղի նիստի որոշմամբ՝ ընտրվել է ակադեմիայի անդամ, պրոֆեսորի կոչումով։ Ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ։

 
Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և Սուրբ Խաչ մատուռը Մոսկվայում
 
Սուրբ Կարապետ եկեղեցին Հորդանանում՝ Քրիստոսի մկրտության վայրում
 
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1981-1988 թթ. աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ ճարտարապետության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ 1988-1991 թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից։ 1991-1994 թթ. Հայաստանի Հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչ։ 1994 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։ 1988-2010 թթ. համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, ԵրՃՇՊՀ այժմ՝ ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։

2002 թվականից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապետության տեսության ու պատմության գծով։

 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • 1981 թվականից զբաղվում է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ. չափագրել է բազմաթիվ հուշարձաններ, հանդես եկել զեկուցումներով, հրատարակել հոդվածներ։
  • 1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
  • 2001 թվականին աշխատությունը լրամշակելով, հրատարակել է առանձին գրքով։ /Երևան, 2001 թ./[3][4]

Ստեղծագործական աշխատանքներ խմբագրել

Տպագրված աշխատանքներ խմբագրել

  • «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», Երևան, 2001 թ. /մենագրություն/[3][4]
  • 20 հոդված և հրապարակում՝ նվիրված Արցախի, հայ պալատական ճարտարապետության և Անիի ճարտարապետական դպրոցի հուշարձաններին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. https://president.am/hy/decrees/item/1084/
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 https://books.google.am/books?id=elWEAAAACAAJ&dq=%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF+%D5%82%D5%B8%D6%82%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&hl=en&sa=X&ei=Rk1kVJNiiYbMA46VgtAE&ved=0CBwQ6AEwAA
  5. http://www.azg.am/AM/2006090616
  6. http://www.azg.am/AM/2009011314
  7. http://www.azg.am/AM/2009100715
  8. 8,0 8,1 https://president.am/hy/press-release/item/2015/05/31/President-Serzh-Sargsyan-attended-Artashat-and-Sevan-churches/#!prettyPhoto
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=29934&pid=29930
  11. http://www.azg.am/AM/2006072220
  12. https://www.youtube.com/watch?v=BUVacHzCJto&feature=youtu.be
  13. http://ter-hambardzum.net/archives/9877(չաշխատող հղում)
  14. http://www.armeniatv.am/hy/news/57137(չաշխատող հղում)
  15. https://armenpress.am/arm/news/736748/volgogradum-haykakan-nor-ekexeci-kkarucvi.html
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  17. http://ezidipress.com/blog/neuer-tempel-in-armenien-grundsteinlegung-im-september/
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել