Արվեստի տուն (գերմ.՝ Haus der Kunst, սկզբում «Գերմանական արվեստի տուն » (գերմ.՝ Haus der Deutschen Kunst)), Մյունխենի Պրինցրեգենտենշտրասե (Prinzregentenstraße) փողոցում գտնվող ցուցահանդեսի շենք։ Այն կառուցվել է1937 թվականին Պաուլ Լյուդվիգ Տրոոստի նախագծով Ադոլֆ Հիտլերի անմիջական մասնակցությամբ։ Գտնվում է Անգլիական այգուն հարող տարածքում։

Արվեստի տուն
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄյունխեն
ՀասցեPrinzregentenstraße 1Պրինցրեգենտեշտրասսե (1)
Հիմնադրվել է1937
ՀիմնադիրԱդոլֆ Հիտլեր
Կայքhausderkunst.de/en(անգլ.) և hausderkunst.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
Մյունխենի Արվեստի տուն

Պատմություն խմբագրել

Արվեստի տան շենքը կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով, 1931 թվականին այրված հայտնի Ապակե պալատի փոխարեն՝ Հին բուսաբանական այգում: Առաջին հիմնաքարը դրվել է 1933 թվականին։ Հոֆգարտեն զբոսայգու պատկերասրահի շենքում (այժմ՝ գերմանական թատրոնի թանգարանի շենք) ցուցասրահի բացման առիթով ցուցադրվել է «Դեգեներատիվ արվեստ» հակամոդեռնիստական շրջիկ ցուցահանդեսը։

 
Հիտլերի ելույթը գերմանական Արվեստի տան հիմնադրման հանդիսավոր արարողության ժամանակ։ 1933թ. հոկտեմբերի 15

Մինչև 1939 թվականը Արվեստի տանը ամեն տարի անցկացվում էր «Գերմանական արվեստի օր», որտեղ ողջույնի խոսքով հանդես էր գալիս Ադոլֆ Հիտլերը։ 1938-1944 թվականներին գերմանական Արվեստի տանը տեղի են ունեցել ամենամյա « Գերմանական արվեստի մեծ ցուցահանդեսներ»։ Առաջին տնօրեն է նշանակվել Կարլ Կոլբը։ Հիտլերի ելույթը գերմանական Արվեստի տան հիմնադրման հանդիսավոր արարողության ժամանակ։ 1933թ. հոկտեմբերի 15 Չնայած Արվեստի տան՝ տաճարի կարգավիճակին, այն հենց սկզբից կառուցվել է առևտրային հիմքի վրա. շենքում նախատեսված էին հասարակական սննդի ձեռնարկություններ. մինչ այժմ գործում է «Ոսկե բար» գարեջրատուն, որտեղ այժմ գտնվում է հայտնի «Р1» գլամուրային դդիսկոտեկը, ինչպես նաև կենտրոնական ռեստորանը։ Բոլոր ցուցահանդեսներում իրականացվել է ցուցանմուշների վաճառք, գլխավոր գնորդ է հանդես եկել ֆյուրերը՝ այդպիսով նվաճելով բարերարի փառքը։

Ամերիկյան հետպատերազմյան օկուպացիայի ժամանակ հանրային սննդի ենթակառուցվածքների շնորհիվ շենքը օգտագործվել է որպես սպայական ակումբ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ամերիկացիները շենքում բասկետբոլ են խաղացել, և նույնիսկ շենքի՝ որպես թանգարանի բացման ժամանակ, հատակին համապատասխան գծանշում է նկատվել։ 1949 թվականից արվեստի տանը անցկացվում են մյունխենյան խոշոր արվեստի ցուցահանդեսներ։ 2007 թվականին ցուցահանդեսի ժամանակ Արվեստի տանը ցուցադրվել է 173 նկարիչների ավելի քան 200 աշխատանք։ Մինչև Ժամանակակից պինակոտեկի բացումը արվեստի տան արևմտյան մասում գտնվում էր ժամանակակից արվեստի պետական պատկերասրահը, իսկ արևելյան մասն օգտագործվում էր մասնագիտացված ցուցահանդեսներ անցկացնելու համար։ 2003-2004 թվականներին վերակառուցված Արվեստի տան շենքին վերադարձրել են 20-րդ դարի 60-ական թվականների նախկին ներքին տեսքը։

Կառավարում խմբագրել

Տնօրեններ խմբագրել

  • 1993–2003-Քրիստոֆ Վիտալի
  • 2003–2011- Քրիս Դերսոն
  • 2011–2018- Օկուի Ենվեզոր[2]
  • 2020-ից-Անդրեա Լիսսոնի[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի տուն (Մյունխեն)» հոդվածին։