Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան

Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան (նորվ.՝ Nasjonalmuseet for kunst, arkitektur og design), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաքում՝ Օսլոյում։ Ձևավորվել է 2003 թվականի հուլիսի 1-ին Ճարտարապետության (նորվ.՝ Arkitekturmuseet), Կիրառական արվեստի (նորվ.՝ Kunstindustrimuseet), Ժամանակակից արվեստի թանգարանների (նորվ.՝ Museet for samtidskunst) և Ազգային պատկերասրահի (նորվ.՝ Nasjonalgalleriet) միավորման արդյունքում։ 2005 թվականի հուլիսի 1-ից թանգարանի մաս է կազմում Riksutstillinger (ազգային շրջիկ ցուցադրություններ)։

Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
Կազմված էՆորվեգիայի ազգային պատկերասրահ, The National Museum – Architecture? և Նորվեգիայի ժամանակակից արվեստի թանգարան
Ղեկավարության նստավայրՕսլո, Նորվեգիա
ՀասցեKristian Augusts gate 23
Հիմնադրվել էապրիլի 28, 2003
Այցելուներ602 546 մարդ (2017)
ՏնօրենKarin Hindsbo?
Հավաքածուի չափս400 000
Կայքnasjonalmuseet.no(նորվ.), nasjonalmuseet.no/en/(անգլ.) և nasjonalmuseet.no
Քարտեզ
Քարտեզ

Երեք հիմնական ցուցադրություններ են ընդգրկված Կիրառական արվեստի, Ժամանակակից արվեստի թանգարաններում և Ազգային պատկերասրահում։

Ազգային պատկերասրահ խմբագրել

Հիմնադրվել է 1837 թվականին։ Ներառում է նորվեգական արվեստի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն, այդ թվում Էդվարդ Մունկի, ինչպես նաև օտարերկրյա արվեստագետների՝ Պաբլո Պիկասոյի, Վինսենթ Վան Գոգի, Կլոդ Մոնեի, Անրի Մատիսի կտավները։ Պատկերասրահում ներկայացված են մինչև 1945 թվականը ստեղծագործած արվեստագետների գործեր։

1994 թվականի փետրվարի 12-ին պատկերասրահից գողացել են Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը։ 1994 թվականի մայիսի 7-ին ոստականությունը կտավը վերադարձրել է թանգարանին։

Կիրառական արվեստի թանգարան խմբագրել

ՀԻմնադրվել է 1876 թվականին։ Հավաքածուն ներառում է դեկորատիվ արվեստի նմուշներ սկսած 7-րդ դարից (հագուստ, կենցաղային իրեր, գոբելեն, խեցեգործական իրեր, արծաթ, կահույք, թագավորական տարազներ)։

Riksutstillinger խմբագրել

Ցուցահանդեսներ անցկացվում են 1953 թվականից։ Այն ժամանակ կոչվել են Riksgalleriet (շրջիկ պատկերասրահ)։ 1988 թվականից համագործակցել է Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, 1996 թվականից համագործակցությունը դադարեցվել է։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան» հոդվածին։