Արսեն Գևորգի Թորոսյան (հունիսի 21, 1982(1982-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ առողջապահության կազմակերպիչ և պետական գործիչ, 2018 թվականի մայիսի 12-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը[6] ՝ ՀՀ առողջապահության նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար[1]։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Արսեն Թորոսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար[1]
2021 հունվարի 18-ը - հուլիսի 1
Նախորդող Էդուարդ Աղաջանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ առողջապահության նախարար[2]
2018 մայիսի 12-ից - 2021 հունվարի 18
Նախորդող Լևոն Ալթունյան
Հաջորդող Անահիտ Ավանեսյան[3]
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 2021 օգոստոսի 2-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ առողջապահության կազմակերպիչ
Դավանանք աթեիզմ[4][5]
Ծննդյան օր հունիսի 21, 1982(1982-06-21) (41 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ամուսին Վարդուհի Թևանյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին, Երևանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ։ 2006 թվականին ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009 թվականներին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ։ 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես բուժծառայության լեյտենանտ, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում (զինվորական ծառայությունը տասը ամիս ծառայելուց հետո դադարել է հիվանդության կապակցությամբ)։

Մասնակցել է Առողջապահության կառավարման Միջին Արևելքի ծրագրին (INSEAD, Աբու Դաբի, ԱՄԷ 2010, 1 շաբաթ), հանրային առողջապահության դասընթացի (Վիեննայի բժշկական համալսարան, Վիեննա, Ավստրիա 2008, 1 շաբաթ), Առողջապահության կառավարման եվրոպական ծրագրին (INSEAD, Ֆոնտենբլո, Ֆրանսիա 2007, 1 շաբաթ), Բանակցությունների վարման եւ կոնֆլիկտների հանգուցալուծման դասընթացին (Հարվարդի Համալսարանի Քենեդու անվան դպրոց, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ 2005-2006 թվականներ, 1 շաբաթ), 2004-2005 թվականներին ղեկավարել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։

2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար։ 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն` կենտրոնը կարճ ժամկետում դարձնելով տոմոգրաֆիայի ոլորտում առաջատար[7]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակահատվածում ունեցել է ընդդիմադիր կեցվածք։ Հանդիսացել է «ՀԻՄԱ» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018 թվականի Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքացիական անհնազանդության պայքարին։

2018 թվականի օգոստոսից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[8][9]։ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար[10]։ 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[11][12][13][14]։ 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից[6] և նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար[15]։ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Հասարակական կերպար խմբագրել

Արսեն Թորոսյանը հայտնի է բանավիճային ակումբներին ակտիվ մասնակցությամբ, զանգվածային կանխարգելիչ պատվաստման[16], հակածխախոտային պայքարի[17] և պարտադիր ապահովագրության[18][19] կողմնակից լինելով, ճանապարհային ոստիկանության աշխատանքի բարելավմանն ուղղված առաջարկներով։

Աթեիստ լինելով[20][21], Թորոսյանը բազմիցս խոսել է եկեղեցու, պետության և կրթության տարանջատման կարևորության մասին, դեմ արտահայտվել հանրակրթական հաստատություններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, քրիստոնեական օրացույցի համաձայն շաբաթվա օրերը ոչ աշխատանքային հայտարարելուն[20]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է Հայկական բժշկական ասոցիացիայի նախկին ադմինիստրատիվ քարտուղար Վարդուհի Թևանյանի հետ, ունի երկու զավակ՝ դուստր և որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Էդուարդ Աղաջանյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նոր ղեկավար նշանակվեց Արսեն Թորոսյանը». Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան. 2021 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  2. https://www.gov.am/am/gov-members/795/
  3. https://armenpress.am/eng/news/1040544.html
  4. Բաց նամակ ՀՀ վարչապետին
  5. Հոսանքին հակառակ՝ աթեիստները Հայաստանում
  6. 6,0 6,1 «Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  7. «Հաջողության չորս տարիներ ՄՌՏ ծառայությունների մատուցման ոլորտում. Արսեն Թորոսյան | NEWS.am Medicine - Ամենը առողջության եւ բժշկության մասին». med.news.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  8. «Արսեն Թորոսյանն անդամագրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը», (արխիվացված)։
  9. «Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել», (արխիվացված)։
  10. «Արսեն Թորոսյանը նշանակվեց առողջապահության նախարար». Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  11. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  12. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  13. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  14. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  15. «Էդուարդ Աղաջանյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նոր ղեկավար նշանակվեց Արսեն Թորոսյանը». Ազատություն Ռադիոկայան. 2021 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  16. Aravot Daily (2017-11-08), Արսեն Թորոսյան. «Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հաշմանդամություն կամ չբերություն չի գրանցվել», Վերցված է 2018-05-24-ին
  17. «Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում». armenpress.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  18. Ես առողջ եմ 27.10.2017 (անգլերեն), Վերցված է 2018-05-24-ին
  19. «Շատ ցածր ապահովագրավճարը նշանակում է բժշկական ծառայությունների ցածր որակ. Արսեն Թորոսյան». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  20. 20,0 20,1 «Բաց նամակ ՀՀ վարչապետին | Atheist.am». atheist.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  21. «Հոսանքին հակառակ՝ աթեիստները Հայաստանում», (արխիվացված)։
Նախորդող
Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար
Արսեն Թորոսյան

մայիսի 12, 2018 - հունվար 18, 2021
Հաջորդող
Անահիտ Ավանեսյան