Արջաթիթեռներ
Արջաթիթեռներ
Tyria jacobaeae
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թիթեռներ
Ենթակարգ Կնճիթավոր թիթեռներ
Ընտանիք Արջաթիթեռներ
Լատիներեն անվանում
Arctiidae
Ենթաընտանիքներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 117297
NCBI 30225

Արջաթիթեռներ (լատին․՝ Arctiidae), թեփուկաթևավորների կարգի ընտանիք։ Հայտնի է 1000, Հայաստանում՝ 44 տեսակ։ Ունեն շատ վառ և խայտաբղետ գունավորում, աչքի են ընկնում արջաթիթեռ Հերա, խավարային արջաթիթեռ, գորշ արջաթիթեռ, կարմրակետիկ արջաթիթեռ և այլ տեսակներ։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Թևերի բացվածքը 30-80 մմ է. հանգստի վիճակում ծալում են տանիքաձև։ Մսալի թրթուրները ծածկված են բազմաթիվ մազիկներով (այստեղից՝ անվանումը)։ Շատերի կնճիթը հետզարգացած է։

Սննդառություն խմբագրել

Բազմակեր են, սնվում են հիմնականում խոտաբույսերի տերևներով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Հարսնյակավորվում են մետաքսե բոժոժում, հողում, հողի վրա, չորացած տերևների տակ։ Ձմեռում է հիմնականում թրթուրը, հազվադեպ՝ հարսնյակը կամ ձուն։

Տնտեսական նշանակություն խմբագրել

Հյուսիսային Ամերիկայից ներմուծված ամերիկյան սպիտակ թիթեռը (Hyphantria cunea) մեծ վնաս է հասցնում նախալեռնային շրջաններին։ Սակայն մեծ մասամբ արջաթիթեռներն իրենց գեղեցկությամբ զարդարում են դաշտերը, մարգագետինները, անտառները և մարդկանց գեղագիտական հաճույք պատճառում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջաթիթեռներ» հոդվածին։