Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզ, (անգլArchibald Philip Primrose, մայիսի 7, 1847(1847-05-07)[3][4][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 21, 1929(1929-05-21)[3][4][2][…], Էպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի քաղաքական և պետական գործիչ, 1869 թվականից՝ Լորդերի պալատի անդամ, 1886, 1892-1894 թվականներին արտաքին գործերի նախարար, 1894-1895 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, 1894-1896 թվականներին լիբերալ կուսակցության պարագլուխ, Ռոզբերիի 5-րդ և Միդլոթիանի 1-ին կոմս։

Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզ
Archibald Philip Primrose
Մեծ Բրիտանիայի 48-րդ վարչապետ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Քրայսթ Չյորչ և Իթըն քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, կենսագիր և գրող
Ծննդյան օր Մայիսի 7, 1847 թ․
Ծննդավայր Միացյալ Թագավորություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Վախճանի օր Մայիսի 21, 1929 թ․ (82 տարեկան)
Վախճանի վայր Միացյալ Թագավորություն Էպսոմ, Սուրրեյ, Մեծ Բրիտանիա
Թաղված Dalmeny Kirk
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Հայր Archibald Primrose, Lord Dalmeny?[1]
Մայր Wilhelmina Powlett, Duchess of Cleveland?[2][1]
Ամուսին Հաննա դե Ռոթսչայլդ
(1878-1890; մահ)
Զավակներ Sybil Grant?[1], Harry Primrose, 6th Earl of Rosebery?[1], Neil Primrose?[1] և Peggy Crewe-Milnes, Marchioness of Crewe?[2]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Հայկական հարցում պաշտպանել է եվրոպական տերությունների համատեղ գործողությունների քաղաքականությունը։ 1895 թվականի ապրիլին Ռոզբերիիի կառավարությունը մշակում է արևմտյան Հայաստանում բարենորոգումների նախագիծ («Մայիսյան բարենորոգումներ»), որը մայիսի 11-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնում են Բարձրագույն դռանը։ Սուլթանական կառավարությունը փաստորեն մերժում է նախագիծը, և Ռոզբերիի կառավարությունը քննարկում է Օսմանյան կայսրության դեմ բրիտանական նավատորմն օգտագործելու հնարավորությունը, սակայն որոշակի եզրակացության այդպես էլ չի հանգում։ հայկական հարցում Ռոզբերիի անվճռական քաղաքականությունը խստորեն քննադատում է Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը, և Ռոզբերին, հանրային կարծիքի ճնշման տակ, ստիպված հրաժարական է տալիս։ Իսկ արդեն որպես լիբերալ կուսակցության ղեկավար պաշտպանել է հայկական հարցի «անկուսակցականության» գաղափարը, այսինքն՝ հանդես է եկել այն միջկուսակցական պայքարի միջոց դարձնելու դեմ։

Ռոզբերին գտնում էր, որ «հայ ժողովրդի կործանումը Մեծ Բրիտանիայի հոգսերի հազարերորդական մասն է... դատարկ բան»։ Ռոզբերիի այդպիսի դիրքորոշումը քննադատում են լիբերալ կուսակցության անդամները, մասնավորապես՝ Ուիլիամ Գլադսթոնը, ինչը հանգեցնում է Ռոզբերիի հրաժարականին նաև կուսակցության ղեկավարությունից (1896

1905 թվականին Ռոզբերին վերջնականապես խզում է կապերը լիբերալների հետ և հեռանում քաղաքական ակտիվ գործունեությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Leo McKinstry, «Rosebery: Statesman in Turmoil» ISBN 0-7195-5879-4.
  • Dick Leonard, «Nineteenth-Century British Premiers: Pitt to Rosebery» (Basingstoke, Palgrave Macmillan, 2008).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։