Արուս Ոսկանյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արուս Տիգրանի Ոսկանյան (օրիորդական անուն-ազգանունը՝ Արուսյակ Դարբասյան, ապրիլի 28 (մայիսի 10), 1889, Կոստանդնուպոլիս - հուլիսի 20, 1943(1943-07-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։

Արուս Ոսկանյան
Ծնվել էապրիլի 28 (մայիսի 10), 1889
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհուլիսի 20, 1943(1943-07-20) (54 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԷսայան վարժարան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Հովսեփ Ոսկանյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

 
Արուս Ոսկանյանի հուշատախտակը Երևանի Հանրապետության փողոցում

Արուս Ոսկանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ապրել է անկարիք մանկություն, ստացել լավ կրթություն։ Վաղ տարիքից հրապուրվել է թատրոնով, նվագել ուդ և մանդոլին[1]։ Ավարտել է Էսայան վարժարանի նախակրթական բարձրագույն բաժինները, ապա ուսանել ֆրանսիական քոլեջում։ Կրթությունն ավարտելուց հետո ընտրում է ուսուցչուհու գործը Ազգային հիվանդանոցի որբանոցում։ Նա Էսայան վարժարանում դաստիարակվել էր հայրենասիրական ոգով, որի մեջ մեծ դեր է ունեցել նրա ուսուցչուհին՝ բանաստեղծուհի Սիպիլը։ Բայց ուսուցչուհու գործը այնքան չէր գրավում նրան, որքան դերասանուհու աշխատանքը։ Եվ Արուսյակ Դարբասյանի համար առաջին առիթը եղավ երիտասարդ Վահրամ Փափազյանի ժամանելը Կոստանդնուպոլիս։ Աղջկան ոգևորում է երբեմնի դասընկերոջ առաջարկը՝ «Օթելլոյում» խաղալ Էմիլիայի դերը։ Նշանված օրիորդը շատ համարձակ է գտնվում և արհամարհում է դրության բարդ լինելը ու ստիպված է լինում նաև հատուցել դրա համար։ Շուտով փեսացուն հրաժարվում է նրանից, իսկ աղջկան ծնողները փախցնում են Բուլղարիա[2][3]։

Երկրորդ առիթը Արուսյակ Դարբասյանին կապում է թատերական արվեստին։ 1908 թվականին Բուլղարիայից վերադարձած օրիորդը դիտում է Աբելյան-Արմենյան թատերախմբի ներկայացումները։ Թատերախմբի այդ կազմը, նրա տված ներկայացումները, այդ հյուրախաղերն նրա մեջ առաջացնում են բեմին նվիրվելու մեծ ձգտում։ Շուտով Արուսյակ Դարբասյանը ծանոթություն է հաստատում Աբելյանի հետ, ստանում նրա մեծ հովանավորությունը, ստանում Սիպիլի օրհնությունը, և Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնում Կովկաս։ Իսկ երբ օրիորդը մտերմանում, ապա և ամուսնանում է այդ թատերախմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ, լիովին գտնում է իր տեղը թատրոնում։ Արուսյակ Դարբասյանին փոխարինում է դերասանուհի Արուս Ոսկանյանը, ով մեծ ճանապարհ է անցնում արվեստում։

Կովկաս գալով՝ Ոսկանյան ընտանիքը հաստատվում է Բաքվում։ Երիտասարդ դերասանուհին հանդես է գալիս Սև Քաղաքում, Բալախանում, Արմենիքենդում տրվող դրամատիկական և օպերետային ներկայացումներում։ Այստեղ նրա հետ ծանոթանում է մեծահռչակ դերասանուհի Ազնիվ Հրաչյան և ինքնակամ ստանձնում նրա բեմական ուսուցիչը լինելու գործը։

 
1-ին շարք` Գուրգեն Ջանիբեկյան, Բագրատ Մուրադյան, Մկրտիչ Ջանան: 2-րդ շարք՝ Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Արուս Ոսկանյան, Հրաչյա Ներսիսյան: 3-րդ շարք` Օրի Բունիաթյան, Համբարձում Խաչանյան, 1925 թվական

Մինչև 1917 թվականը Ոսկանյանը հանդես է եկել Բաքվում, երբեմն էլ, Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ, շրջագայել է Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում և այլուր։ Այդ տարիներին շատ դերեր է խաղացել երիտասարդ դերասանուհին. Սոնա, Սուսան, Մարգարիտ՝ Շիրվանզադեի դրամաներում և այլն։

Դերասանուհու գործունեության հաջորդ փուլը (1917-1921 թվականներ) ընթանում է Թիֆլիսում։ 1917 թվականից Ալեքսանդր Շիրվանզադեի՝ դերասանուհու հովանավորի խորհուրդներով ու աջակցությամբ, Ոսկանյանը հանդես է գալիս Թիֆլիսում, Հայոց դրամատիկական ընկերության խմբի կազմում։

Նրա մեծաթիվ դերերի մեջ առանձին նշանակություն է ստանում Կատերինան («Ամպրոպ», 1935 թվական)։ Այս դերի վրա դերասանուհին աշխատել է շատ ու խորին բավականությամբ և հասել հաջողության։

Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և դերասանուհին, ով տանել չէր կարողանում տարեց կանաց դերերը՝ հանձն է առնում Մարիա Նիկոլաևնայի դերը «Ռուս մարդիկ» ներկայացման մեջ։ Դա նրա վերջին դերն է լինում, ինչպես Զեյնաբի («Դավաճանություն») դերակատարումը 1943 թվականի հունիսի 29-ին՝ վերջին խաղը[4]։

Մահ խմբագրել

Դերասանուհին մահացել է 1943 թվականի հուլիսի 20-ին՝ որովայնային տիֆից[5]։

Խաղացած դերեր խմբագրել

Հեղինակ Պիեսի անվանում Դեր
Ա.Յուժին-Սումբատով «Դավաճանություն» Ռուքայա
Ա.Օստրովսկի և Ն.Սոլովյով «Բելուգինի ամուսնությունը» Ելենա
Ֆ.Շիլլեր «Ավազակներ» Ամալիա
Ուիլյամ Շեքսպիր «Օթելլո» Դեզդեմոնա
Հայզե «Մարիամ Մագթաղինացի» Մարիամ Մագթաղինացի
Մ. Արցիբաշև «Խանդ» Ելենա
Ա.Լունաչարսկի «Կարմիր դիմակ» Դիանա
Ա.Լունաչարսկի «Թույն» Ռիմա
Դ.Շչեգլով «Բուք» Օլան
Բ.Ռոմաշով «Հրե կամուրջ» Իրինա
Ա.Գլեբով «Ինգա» Ինգա
Գ.Հաուպտման «Ջրասույզ զանգ» Ռաուտենդլայն
Ա.Օստրովսկի «Ամպրոպ» Կատերինա
Ս.Շանշիաշվիլի «Արսեն» Նենո
Բ.Ռոմաշով «Հրե կամուրջ» Իրինա
Դ.Շչեգլով «Տրանսատլանտիկ» Օլան
Վ.Կիրշոն «Ռելսերը զրնգում են» Լյուդմիլա
«Կացնի պոեմ» Անկա
Ա.Աֆինոգենով «Ահը» Ելենա
Վ.Շկվարկին «Ուրիշի երեխան» Մանյա
Ջ.Ջաբարլի «Սևիլ» Սևիլ
«Ռուս մարդիկ» Մարիա Նիկոլաևնա
Ա.Յուժին-Սումբատով «Դավաճանություն» Զեյնաբ

Պարգևներ խմբագրել

  • Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)
  • Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1927 թվականի հունվարի 25)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 272-273։
  3. «AV Production - Արուս Ոսկանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  4. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական
  5. Советские актрисы театра

Գրականություն խմբագրել

  • Ս. Մելիքսեթյան Թատերական ակնարկներ, 1945 թվական
  • Ռ. Զարյան Թատերական դիմանկարներ, 1956 թվական
  • Արուս Ոսկանյան (ալբոմ-ժող.), Ե., 1973:
  • Арутунян С., Арус Восканян, Е.. 1953:
  • Ա.Դարբասյան «Իմ Արուսը» Հայպետհրատ, Ե., 1955 թվական
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուս Ոսկանյան» հոդվածին։