Արուճ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արուճ (այլ կիրառումներ)

Արուճ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2][3]։ Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից 1220 մ։ Արուճ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։

Գյուղ
Արուճ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԹիվ 5 սովխոզ
ԲԾՄ1220 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1014[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արուճ (Հայաստան)##
Արուճ (Հայաստան)
Արուճ (Արագածոտնի մարզ)##
Արուճ (Արագածոտնի մարզ)

Բնակչություն խմբագրել

Արուճի բնակչության մի մասը գաղթել է Բայազետի գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Արուճի մշտական բնակչությունը կազմում է 1014, իսկ առկա բնակչությունը՝ 963 մարդ[1]։

Արուճի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 636 383 658 657 801 881 971[5] 1016 1014[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Արուճի եկեղեցական համալիր Սուրբ Գրիգոր (Արուճի կաթողիկե)

Արուճում է գտնվում Սուրբ Գրիգոր (Արուճի կաթողիկե) եկեղեցական համալիրը (V-VII դդ.) և XIX դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղից 1 կմ արևելք գտնվում է «Ձորի բերդ» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հզմ.), 1 կմ հյուսիս՝ «Արուճի մեծ» դամբարանը (մ.թ.ա. 2-րդ հզմ.) և «Արուճ» քարավանատունը։

Պատմություն խմբագրել

Գյուղը նշվել է որպես V դարում թագավորի ձմեռային ապաստան։ Նաև ժամանակին Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանի նստատեղին է եղել (661-682), ով արաբների ժամանակ նշանակալի ինքնավարություն է վայելել[6]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 39» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Օգոստոսի 3-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 575
  6. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 47. ISBN 9994101218.

Գրականություն խմբագրել

  • Կ. Մաթևոսյան, Արուճ, Երևան, «Հայաստան» հրատ., 1987։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուճ» հոդվածին։