Արութիններ (գերմ.՝ Aretin), հայկական ծագումով Բավարիական բարոնների ազնվական տոհմ, որի ներկայացուցիչները իրենց արժանիքներով բազմիցս հանդես են եկել պետական ծառայության և գրականության ոլորտներում։ Արութինների տոհմի հիմնադիրն է Հովհաննես Բապտիստ Քրիտափոր Հարություն Կազիադուրը։

Արութիններ
Տեսակազնվական տոհմ
ԵրկիրԲավարիա
Ծագումհայկական
ՏիտղոսներԲարոններ
Ազգային
պատկանելիություն
Հայ
Արութինների դղյակը՝ Հայդենբուրգը Ալդերսբախ կոմունայում

Հայտնի Արութինները խմբագրել

  • Հովհաննես Բապտիստ Քրիտափոր Հարություն Կազիադուր (գերմ.՝ Johann Baptist Kristof von Aretin), տոհմի հիմնադիրը ծնվել է 1706 թվականի հունիսի 24-ին Կոստանդնուպոլսում, աղքատ ընտանիքում։ 12 տարեկան հասակում փոքրիկ տղան ժամանել է Վենետիկ, որտեղից էլ տեղափոխվել է Բավարիայի կուրֆյուրստություն, Մյունխեն քաղաք։ Այստեղ նա մեծացել է պալատական ամրոցում և ավելի ուշ զբաղեցրել պետական գանձապետարանի խորհրդականի պաշտոնը։ 1769 թվականի ապրիլի 11-ին նա ստացել է բարոնի տիտղոս, ով իրավունք ուներ փոխանցել այն ժառանգաբար։ 1769 թվականի հոկտեմբերի 11-ին, բարոնական տոհմի հիմնադիրը Հովհաննես Բապտիստ Քրիտափոր Հարություն Կազիադուրը կնքել է իր մահկանացուն։
  • Ադամ ֆոն Արութին, ծնվել է 1769 թվականի օգոստոսի 24-ին Ինգոլշտադտ քաղաքում։ Զբաղեցրել է Բավարիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական բաժնի պետի պաշտոնը, Կոմս Մոնժելայի ղեկավարության ներքո։ 1817 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի սեյմում եղել է Բավարիայի պատվիրակը դաշնակից երկրների մեջ, որտեղ նա հաստատակամորեն պաշտպանելով նոր բավարիական հաստատությունները, ձեռք է բերել համընդհանուր հարգանք իր ազնվության համար։ Շտեյնի հետ եղել է «Հինգերմանական պատմության ուսումնասիրման ընկերության» հիմնադիրը։ Նրան էր պատկանում էստամպների հսկայական հավաքածու և բազմաթիվ նկարներ, որոնք նրա մահից հետո վաճառվեցին աճուրդով։ Ադամ ֆոն Արութինը մահացել է 1822 թվականի օգոստոսի 16-ին։
 
Ադամ ֆոն Արութին (1769-1822)
 
Գեորգ ֆոն Արութին (1771-1844)
  • Քրիստափոր ֆոն Արութին (Johann Christoph von Aretin) — Ադամ ֆոն Արութինի և Գեորգ ֆոն Արութինի կրտսեր եղբայրն է։ Ծնվել է 1772 թվականի դեկտեմբերի 2-ին Ինգոլշտադտ քաղաքում։ 1799 թվականին եղել է հողային կառավարման խորհրդական, իսկ վանքերի լուծարման համար 1803 թվականին գործուղվել է վանքերի գրադարանները ստուգելու, որպես կառավարության հանձնակատար։ 1806 թվականին նշանակվել է Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապան։ Նրա «Die Pläne Napoleons und seines Gegner in Deutschlands» (1809) ստեղծագործությունը, որտեղ նա խոսում է Նապոլեոն Բոնապարտի դեմ դավադրության մասին և նրան անվանում գերմանիզմի, կամ աշխարհաքաղաքացիության ներկայացուցիչ, որն էլ հանգեցնում է Մյունխենի գիտնականների դաժան գիտական բանավեճերին, ինչի արդյունքում Քրիստափոր ֆոն Արութինը 1811 թվականին, թագավորի հրամանով թողնում է իր պաշտոնը և նշանակվում Նոյբուրգի վերաքննիչ դատարանի տնօրեն, իսկ 1819 թվականից Ամբերգի վերաքննիչ դատարանի նախագահ։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները, իրավաբանական և քաղաքական պարունակությունը՝ գրված ազգային ոգով, մեծ մասամբ վերաբերվել են իր ժամանակների իրադարձություններին։ Նրա վերջին աշխատանքը եղել է՝ «Staatsrecht der Konstitutionellen Monarchie»-ը (նոր հրատարակություն, որտեղ շարունակությունը գրվել է Ռոտտեկի կողմից, 3 т., Լայպցիգ, 1838—40): Քրիստափոր ֆոն Արութինը մահացել է 1824 թվականի դեկտեմբերի 24-ին Մյունխեն քաղաքում։
 
Քրիստափոր ֆոն Արութին (1772-1824)
  • Կառլ Մարիա ֆոն Արութին (Karl Maria von Aretin) — Քրիստափոր ֆոն Արութինի ավագ որդին է։ Ծնվել է 1796 թվականի հուլիսի 4-ին Վեցլար քաղաքում։ Մասնակցել է Նապոլեոնյան պատերազմներին 1813-1815 թվականներին, որից հետո մտել է դիվանագիտական դաշտ, բայց ավելի ուշ ծառայել է բավարիական գլխավոր շտաբում ու զինվորական նախարարությունում։ Թողնելով ծառայությունը, նա հեռացել է իր կալվածք, բայց արխիվային հետազոտությունների հակվածությունը հուշել է նրան վերադառնալ Մյունխեն։ 1834 թվականին նա արտաքին գործերի նախարարություն դեսպանատանը ստանում է խորհրդականի պաշտոն, իսկ անձնական թագավորական ու պետական արխիվում՝ արխիվագետի պաշտոն։ Զբաղեցնելով այդ պաշտոնը նա հրատարակել է հետևյալ աշխատությունները, գրված իր կողմից խիստ կաթոլիկական ոգով. «Bayerns auswärtige Verhältnisse seit dem Anfang des XVI Jahrh.» (Պասս., 1839); «Geschichte des Herzogs und Kurfürsten Maximilian I» (Պասս., 1842) и «Wallenstein» (Ռեգենսբուրգ, 1846)։ 1847 թվականի մարտի վերջին Կառլ Մարիա ֆոն Արութինը թողնում է արխիվագետի պաշտոնը և նշանակվում է խորհրդական բավարիական դեսպանատանը Բեռլինում։ 1854 թվականին, Բավարիայի թագավորի պնդումներով՝ Բավարական ազգային թանգարանի կառուցման նախագծի իրականացման ծրագիրը վստահվում է Կառլ Մարիա ֆոն Արութինին։ Այդ գործունեության հետ կապված հրապարակվել է բավարիական թագավորական տան հնությունները և հուշարձանները՝ «Altertümer und Denkmale des bayr. Herscherhauses» (թողարկում. 1—9, Մյունխեն, 1855—71) աշխատությունը, որը նա ղեկավարում է մինչ մահ։ 1859 թվականից Կառլ Մարիա ֆոն Արութինը եղել է պետական խորհրդի ցմահ անդամ։ Մահացել է 1868 թվականի ապրիլի 29-ին Բեռլին քաղաքում, որտեղ նա այդ ժամանակ մաքսային խորհրդարանի պատգամավոր էր[1]:.
 
Կառլ Մարիա ֆոն Արութին (1796-1868)

Տոհմի այլ ներկայացուցիչներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Аретин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • Բրյուլլո, «Catalogue des estampes du cabinet d’Aretino» (3 հ., Մյունխեն, 1827)