Արուբայի զինանշանը սկզբնապես նախագծվել է Ամստերդամում 1955 թվականին։ Մինչ այդ այն օգտագործվում էր ուղղակի որպես ազգային նշան։ Զինանշանի տարրեր են[1]՝

  • Վահանի վրա նստած առյուծ, որը խորհրդանշում է ուժ և մեծահոգություն։
  • Վահանը բաժանված է 4 քառորդի՝
    • Առաջին քառորդ՝ ալոէ բույս, որը կղզու հիմնական և կարևոր բուսատեսակն է։
    • Երկրորդ քառորդ՝ Հուիբերգ բլուրը, որը համարվում է ամենահայտնի և երկրորդ ամենաբարձր բլուրը երկրում։
    • Երրորդ քառորդ՝ ձեռքսեղմում, որը խորհրդանշում է Արուբայի լավ հարաբերությունները այլ երկրների հետ։
    • Չորրորդ քառորդ՝ ատամնանիվ, որը խորհրդանշում է արդյունաբերության զարգացումը։
  • Վահանի տակ դափնու ճյուղեր՝ բարեկամության և խաղաղության ավանդական նշանները։
Արուբայի զինանշան
Մանրամասնություններ
Հաստատված1955
ՎահանԱռաջին քառորդ՝ ալոէ բույս, որը կղզու հիմնական և կարևոր բուսատեսակն է։
Երկրորդ քառորդ՝ Հուիբերգ բլուրը, որը համարվում է ամենահայտնի և երկրորդ ամենաբարձր բլուրը երկրում։
Երրորդ քառորդ՝ ձեռքսեղմում, որը խորհրդանշում է Արուբայի լավ հարաբերությունները այլ երկրների հետ։
Չորրորդ քառորդ՝ ատամնանիվ, որը խորհրդանշում է արդյունաբերության զարգացումը։
Այլ տարրերԱռյուծ, որը նստած է վահանի վրա, իսկ վահանի տակ դափնու ճյուղեր՝ բարեկամության և խաղաղության ավանդական նշանները։

Զինանշան խմբագրել

  • Վահան՝ սպիտակ գծերով բաժանված է 4 քառորդի, որից առաջինի վրա՝ կապույտ ֆոնին, պատկերված է ոսկեգույն ալոէ բույս։ Երկրորդի վրա՝ ոսկեգույն ֆոնին՝ Հուիբերգ բլուրը, որը բարձրանում է ալիքաձև կապույտ և սպիտակ ծովից։ Երորրդի վրա՝ ոսկեգույն ֆոնին՝ պատկերված է ձեռքսեղմում։ Չորրորդի վրա՝ կարմիր ֆոնին՝ ատամնանիվ։
  • Գագաթ՝ վահանի վրա պատկերված է նստած կարմիր առյուծ։
  • Այլ տարրեր՝ վահանի տակ կա դափնեպսակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.visitaruba.com/facts/general/coatofarms.html Արխիվացված 2012-02-13 Wayback Machine "Aruba Facts - General Knowledge - Coat of Arms"