Արուբաինի (Արուբանի, Ուարուբաինի, Ուարուբանի), իգական աստվածություն Վանի թագավորության դիցարանում, որը հանդիսանում է գերագույն աստված Խալդիի կինը։

Արուբաինի
Արուբաինի աստվածուհու բրոնզե արձանիկը, որը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում
Տեսակաստվածուհի
ԴիցաբանությունՎանի թագավորության դիցարան
Սեռաստվածուհի

Մ․թ․ա․ 714 թվականին Ասորեստանի թագավոր Սարգոն II-ի հիշատակման մեջ հայտնի է Բարբարտու անվամբ (երբեմն թարգմանվում է, որպես Բագմաշտու)։ Ըստ ուրարտական սեպագիր արձանագրությունների՝ Արուբաինի աստվածուհու համար զոհաբերվել է մեկ կով և ոչխար։ Հայտնի է նաև, որ Արուբաինին հանդես է եկել, որպես պտղաբերության աստվածուհի[1]։

Սկզբնական շրջանում հետազոտողները կարծում էին, որ Բագբարտուն բոլորովին չի առնչվել ուրարտական դիցարանի հետ և, որ, նա պարզապես Մուսասիր քաղաքի հովանավորն է[2]։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Բագբարտուն նույն Արուբաինին է՝ Խալդի աստծո կինը[3]։

Շատ հեղինակներ կարծում են, որ աստվածուհին ունի իրանական ծագում[4]։ Այդ մասին առաջին հերթին վկայում է դիցուհու անունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Биягов Л.Н. К вопросу об интерпретации Халди и Арубани-Багбарту. // Вестник общественных наук. — 1974. — В. 11. — С. 98—101.
  2. Меликишвили Г.А. Наири-Урарту. — Тбилиси: Издательство Академии Наук Грузинской ССР, 1954. — С. 161. — 446 с. — 1000 экз.
  3. Zimansky P.E. Ancient Ararat, A Handbook of Urartian Studies. — New York: Caravan books, 1998. — С. 87. — 332 с. — ISBN 0-88206-091-0
  4. Грантовский Э. А. Ранняя история иранских племен Передней Азии. М., 1970. 2-е изд. М., 2007. С.343-349